2025
Ապավինիր Տիրոջը
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Երիտասարդների ձայները

Ապավինիր Տիրոջը

երիտասարդ աղջիկ

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Երբ քույր միսիոներները հորս մահից հետո առաջին անգամ ուսուցանեցին իմ ընտանիքին փրկության ծրագրի մասին, ես երբեմն անհանգստանում էի և չգիտեի՝ արդյոք հավատում էի դրան: Բայց եղբայրներս հանգիստ էին և օգնեցին ինձ հավատալ և չափից շատ չանհանգստանալ ամեն ինչի համար։

Երբեմն ես շատ ամուր չեմ զգում եկեղեցում։ Բայց եթե ինչ-որ բան անհանգստացնում է ինձ կամ կանգնում եմ մի խնդրի առաջ, ես միշտ փորձում եմ մտածել մի բանի մասին՝ ապավինիր Տիրոջը։ Նա ուղղորդում է ինձ այնտեղ, որտեղ պետք է լինեմ:

Ահա թե ինչու եմ ես ցանկանում ծառայել միսիա՝ ավելի շատ հասկանալու Նրան, նաև հասկանալու, թե Նա ինչ է ուզում, որ ես անեմ: Երբ տեսնում եմ միսիոներներին և հոգուն, որ ունեն իրենց հետ, ես ցանկանում եմ նմանվել նրանց։ Նրանք Հիսուս Քրիստոսի աշակերտների լավ օրինակներ են։ Նրանց օրինակի շնորհիվ ես անհամբեր սպասում եմ միսիա ծառայելուն, երբ ավարտեմ ավագ դպրոցը։ Ես ցանկանում եմ իմ ընկերների և ուրիշների հետ կիսվել այն երջանկությունով և գիտելիքով, որ ունեմ։

երիտասարդ աղջիկը ջութակ է նվագում

Դորա Կ., 18 տարեկան, Վիլնյուս, Լիտվա

Սիրում է զբաղվել ջրագնդակով և ջութակ նվագել