2023
Թողեք ձեր եսասիրական ցանկությունները և լսեք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անեք
Սեպտեմբեր 2023


«Թողեք ձեր եսասիրական ցանկությունները և լսեք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023 թ․։

Թողեք ձեր եսասիրական ցանկությունները, և լսեք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անեք

Ես իմ երազանքներին հասնելու ծրագիր ունեի։ Բայց երբ թողեցի իմ եսասիրական ցանկությունները և թույլ տվեցի Տիրոջը առաջնորդել իմ ճանապարհը, ես օրհնվեցի գեղեցիկ ձևերով:

Նկար
լանդշաֆտ

Լուսանկարները` Մայքլ Մուլանի

Երբ ես ընդամենը 17 տարեկան էի, տեղափոխվեցի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը (ԱՄՆ)՝ սովորելու արվեստի քոլեջում։ Ես երազում էի դառնալ Դիսնեյի նկարազարդող:

Քոլեջում ես շատ ավելին սովորեցի, քան արվեստը: Ես իմացա, թե ով եմ ես իմ Երկնային Հոր համար: Ես այլևս տանը չէի։ Ծնողներս չէին արթնացնում ինձ ամեն կիրակի եկեղեցի տանելու համար: Ոչ ոք չէր իմանա՝ ես ապրում էի ավետարանով, թե ոչ: Բայց ես գիտեի, որ Նրա կարիքն ունեմ: Ես փնտրեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հեռախոսի գրքում: Երբ ես մտա Եկեղեցու շենք և լսեցի, որ նվագարկվում էր «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ հ. 136) հիմնը, ինձ զգացի ինչպես տանը: Ես սկսեցի հասկանալ, թե ինչ է նշանակում ավետարանն ինձ համար, և ինչ էի ես իսկապես ուզում:

Տիրոջ կամքին հետևելը առաջնահերթություն դարձրեք ձեր կյանքում

Այդ պահին ես ցանկանում էի իմ Երկնային Հորը ներգրավել այն ամենի մեջ, ինչ անում էի: Օրինակ՝ ես սկսեցի հարցնել Նրան, թե Նա ինչ է մտածում իմ կարիերայի ծրագրերի մասին, և ես որտեղ պետք է լինեմ: Երբ ես աղոթում էի և տալիս էի այդ հարցերը, սկսեցի զգալ, որ պետք է այլ տեղ լինեի:

Ես մի քիչ տխուր էի և ընկճված։ Ես իմ բոլոր երազանքներն ու կենտրոնացումը կառուցել էի իմ ծրագրի շուրջը: Ես կարծում էի, որ հստակ գիտեմ, թե ուր եմ գնալու և ինչ եմ անելու։ Բայց հիմա ես գիտեի, որ ցանկանում եմ, որ Տիրոջ կամքին հետևելը առաջնահերթություն լիներ իմ կյանքում, և դա ինձ համար ավելին էր նշանակում, քան որևէ այլ բան: Չնայած ես գիտեի, որ իմ ճանապարհը գուցե տարբերվի իմ պատկերացրածից, սակայն զգացել էի Նրա սերն իմ հանդեպ և վստահեցի Նրա իմաստությանը:

Ինձ առաջնորդեցին Բրիգամ Յանգ Համալսարան – Այդահո և Բրիգամ Յանգ Համալսարան Պրովոյում (Յուտա), որպեսզի ստանամ նկարազարդողի աստիճան: Դպրոցն ավարտելուց առաջ ես պրակտիկա անցա տեղի խաղային ստուդիայում: Մոտ մեկ տարի անց, երբ ես լրիվ դրույքով աշխատանքի ընդունվեցի, ստուդիան անսպասելիորեն գնվեց Դիսնեյի կողմից, ինչը բերեց նոր հնարավորություններ և աճ:

Երբ դուք հրաժարվեք ձեր եսասիրական ցանկություններից, ճիշտ ժամանակին Տերը կօրհնի ձեզ նրանով, ինչը ձեզ իսկապես կուրախացնի: Երբեք չգիտես, թե ուր է քեզ տանելու Տերը: Պարզապես թողեք ձեր եսասիրական ցանկությունները և լսեք առաջնորդություն այն մասին, թե ինչ է Տերը ցանկանում, որ դուք անեք:

Առաջին հերթին կենտրոնացեք ձեր կարևոր առաջնահերթությունների վրա

Դպրոցում ես ստիպված էի ձեռնամուխ լինել դասերին, տնային աշխատանքներին և Եկեղեցու պարտականություններին: Ես պետք է պարզեի, թե որոնք են իմ առաջնահերթությունները: Արդյո՞ք ես այցելում եմ մարդկանց՝ սպասավորելու նրանց, թե՞ ուսանում եմ այս թեստը հանձնելու համար: Արդյո՞ք ես հիմա կարդում եմ իմ սուրբ գրությունները, թե՞ ավարտում եմ այս հանձնարարությունը:

Ամեն անգամ, երբ ես առաջին տեղում էի դնում Տիրոջը և կատարում էի այն աշխատանքը, որ Նա էր կանչում ինձ անել, ամեն ինչ միշտ ստացվում էր, իսկ հետո լրացուցիչ ժամանակ էր մնում: Նա միշտ պահում է Իր խոստումները: Երբ մենք առաջին տեղում ենք դնում Տիրոջը, մնացած ամեն ինչ տեղի է ունենում ըստ իր առաջնահերթության:

Երբ ընդունվեցի մագիստրատուրա, ես բախվեցի նմանատիպ ընտրության: Ես այդ ժամանակ ծխի Երիտասարդ կանանց նախագահն էի: Մի օր ես ստիպված էի ընտրություն կատարել քննության համար պարապելու և երիտասարդ կանանց միջոցառումը ծրագրելու գործին օգնելու միջև: Ես գնացի երիտասարդ կանանց հետ։ Ազատ ժամանակ ես աղոթում էի և սովորում էի՝ որքան կարողանում էի։ Ինչ-որ կերպ ես հանձնեցի քննությունը և շատ ավելի լավ գնահատականներով, քան ակնկալում էի:

Թող Նա առաջնորդի ձեզ

Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ: Նա սիրում է ձեզ և հստակ գիտի, թե դուք ինչ իրավիճակում եք գտնվում: Նա հստակ գիտի, թե ինչն է ձեզ ամենից շատ օրհնելու և երբ:

Իմ կյանքը փոխվել է և փոքր տեղաշարժ կա արդեն: Բայց Նա ամբողջ ժամանակ ներգրավված է եղել իմ կյանքում։ Քանի որ ես հետևել եմ ինձ համար Նրա առաջնորդությանը, ամեն ինչ հիանալի է ստացվել: Ոչ թե ինչպես ես էի ակնկալում էի, այլ՝ ուղղակի հրաշալի:

Նա ցանկանում է դառնալ մեր կյանքի մի մասը: Եթե մենք պարզապես կարողանանք թույլ տալ Նրան մուտք գործել մեր կյանք, մեզանից յուրաքանչյուրին սպասում են հրաշալի անակնկալներ: Ուրիշ ի՞նչ է Նա պատրաստել ձեզ համար, որը դուք նույնիսկ չեք կարող տեսնել: