2023
Ինչպե՞ս եք պատրաստվելու գերագույն համաժողովին
Սեպտեմբեր 2023


«Ինչպե՞ս եք պատրաստվելու գերագույն համաժողովին», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023:

Պատրաստվել գերագույն համաժողովին

«Ինչպե՞ս եք պատրաստվելու գերագույն համաժողովին

Այդ երիտասարդները շատ մեծ օգուտ քաղեցին գերագույն համաժողովից: Ինչպե՞ս կարող եք պատրաստվել ձեռք բերել իմաստալի փորձառություններ:

Ես ցանկանում եմ հետևել մարգարեին

Նկար
երիտասարդ տղամարդ

Ես պատրաստվեցի 2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին՝ ընթերցելով Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գրքում և Հին Կտակարանում:

Համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց մեզ հետ և վկայեց տաճարի կարևորության մասին:1 Տաճարում հավերժական օրհնություններ են խոստացվում, և գեղեցիկ հոգի է զգացվում, երբ դուք գնում եք այնտեղ:

Նիկարագուայում դեռևս տաճար չկա, բայց դրա կառուցման մասին հայտարարվել է: Հուսով եմ, որ կարող եմ լսել նախագահ Նելսոնի խոսքերը և գնալ տաճար, երբ կառուցումն ավարտվի:

Երբ ես դիտում էի համաժողովը, ես զգացի, որ Հոգին վկայում է, որ ես ճիշտ տեղում եմ: Ես զգացի, որ սիրտս լցված է Աստծո սիրով:

Կառլոս Մ., Նիկարագուա

Բժշկումը հասանելի է բոլորին

Նկար
երիտասարդ կին

2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովից առաջ ես անդրադարձա այն իրադարձություններին, որոնք վերջերս տեղի էին ունեցել իմ կյանքում: Համաժողովից առաջ շատ բաներ էին անհանգստացնում իմ միտքը, և ես ցանկանում էի զգալ մխիթարություն, խաղաղություն և ուժ:

Համաժողովի ընթացքում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքն ասաց. «Փրկչի Քավության շնորհիվ բժշկումը հասանելի է բոլորին»:2

Այդ խոսքերն ինձ խաղաղություն և հույս տվեցին։ Երբ ես սխալներ եմ գործում և սխալ ընտրություններ եմ կատարում, կարող եմ ներվել և խաղաղություն զգալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Եվ ինչ ցավ էլ որ զգամ, ես կարող եմ բժշկվել: Մենք բոլորս կարող ենք զգալ նույն խաղաղությունն ու բժշկումը, երբ ապաշխարում ենք մեր մեղքերից և ամեն օր ձգտում ենք ավելի լավը լինել:

Կայե Դ., Ֆիլիպիններ

Ինչպես եք նախապատրաստվում համաժողովին

Ընդամենը մեկ րոպե տրամադրեք համաժողովին պատրաստվելու համար, և դուք ավելի լավ փորձառություն կունենաք: Ուստի, ինչպես կարող եք պատրաստվել: Սկսեք՝ գրի առնելով ձեր հարցե՛րը: Դիտելիս մտածեք ձեր հարցերի շուրջ, և դուք կզարմանաք, թե որքան հաճախ են խոսնակները ուղղակիորեն խոսում ձեզ հետ: