2023
Երբ սիրելի մարդը ունի հոգեկան առողջության խնդիր
Սեպտեմբեր 2023


«Երբ սիրելի մարդը ունի հոգեկան առողջության խնդիր», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023:

Կյանքի օգնություն

Երբ սիրելի մարդը ունի հոգեկան առողջության խնդիր

Ահա հինգ գաղափարներ, որոնք պետք է հիշել, երբ ցանկանում եք օգնել մեկին, ով տառապում է դեպրեսիայից, անհանգստությունից կամ այլ զգացմունքային մարտահրավերներից:

Նկար
կինը իր ձեռքերով սրտի խորհրդանիշ է պատրաստում

Նկարները՝ Թոբի Նյուսոմի

Գուցե դժվար լինի տեսնել, թե ինչպես է ընկերը կամ ընտանիքի անդամը դեպրեսիայի մեջ, ունի անհանգստություն կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ: Գուցե ցանկանում եք ինչ-որ բան անել օգնելու համար, բայց վստահ չեք, թե ինչ:

Ահա մի քանի գաղափարներ, որոնք պետք է հիշել, երբ մտածում եք, թե ինչպես օգնել մեկին, ով պայքարում է իր հոգեկան առողջության խնդրի հետ.

1. Անպայման փորձեք խոսել նրանց հետ

Նկար
երիտասարդ կինը փորձում է խոսել տխուր երիտասարդի հետ

Եթե դուք երկմտում եք՝ ավելի լավ է խոսե՞լ, թե՞ հեռու մնալ, պատասխանն է՝ անպայման խոսեք: Սոցիալական սերտ հարաբերություններն իսկապես օգնում են մարդկանց, որոնք պայքարում են հոգեկան առողջության խնդիրների հետ: Շփվեք նրանց հետ։ Կապ հաստատեք նրանց հետ: Դա կարող է լինել ինչ-որ պարզ և սովորական բան, բայց անպայման խոսեք նրանց հետ:

2. Խորհուրդ մի տվեք, քանի դեռ ձեզ չեն խնդրել

Նկար
երիտասարդ տղամարդիկ գրկախառնվում են

Եթե ինչ-որ մեկը չի խնդրել ձեր օգնությունը, մի սկսեք նրան խորհուրդներ տալ: Քանի դեռ ձեզ չեն խնդրել, կենտրոնացեք պարզապես սիրալիր, հոգատար և անկեղծորեն մտահոգ լինելու վրա:

3. Եղեք նուրբ, դրական և կարեկից

Նկար
երիտասարդ կին՝ ծաղիկները ձեռքին

Երբ մարդն իսկապես խնդրում է ձեր օգնությունը, հետևեք Փրկչի օրինակին: Աղոթեք Երկնային Հորը ոգեշնչման համար: Ոգևորեք և բարձրացրեք նրանց: Նրբորեն խոսեք նրանց հետ: Ասեք դրական բաներ: Ցույց տվեք հասկացողություն և կարեկցանք: Թող նրանք իմանան, որ դուք աջակցում եք իրենց և պատրաստ եք լինել նրանց կողքին: Մեղմորեն խրախուսեք նրանց դիմել մասնագետի օգնությանը:

4. Եղեք համբերատար և համառ:

Նկար
երիտասարդ կինը և երիտասարդ տղամարդը նստած են

Մարդիկ, որոնք մաքառումների մեջ են, երբեմն կարող են արտաքուստ արձագանքող կամ գնահատող չլինել: Բայց համբերատար եղեք: Մնացեք նրանց հետ: Մեկուսացումը կարող է շատ վնասակար լինել նրանց առողջության համար։ Լիովին մի նահանջեք, եթե նրանք չեն արձագանքում այնպես, ինչպես դուք կցանկանայիք:

5. Հոգ տարեք նաև ձեր մասին

Նկար
երիտասարդ կինը վազում է շղթայով շան հետ

Համոզվեք, որ դուք երջանկություն եք գտնում ձեր կյանքում: Շարունակեք ձեր անձնական աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Հաճախեք տաճար: Արեք մի քանի այլ բաներ, որոնք ձեզ դուր են գալիս: Թույլ մի տվեք, որ ձեր սիրելի մարդու իրավիճակի հետ կապված սթրեսը կամ անհանգստությունը ճնշեն ձեր կյանքը: Օգնության համար դիմեք ուրիշներին, եթե դրա կարիքն ունեք: