2021
Ջուլիա Մավիմբելա
Մայիս/հունիս 2021թ․


Ռահվիրաներ ամեն երկրում

Ջուլիա Մավիմբելա

Համայնքի ղեկավար Հարավային Աֆրիկայում

«Սերն առաջանում է մարդկանց ներելու շնորհիվ»:

Նկար
woman standing in garden

Ջուլիան սրբեց հոնքը։ Հետո նա վերցրեց բահը և սկսեց փորել: Հիմա գետինը նրա շուրջը միայն հողով էր ծածկված: Բայց շուտով այդ ամենը կվերածվեր գեղեցիկ այգու:

Հարավային Աֆրիկայի սևամորթ մարդկանց համար դժվար ժամանակներ էին: Օրենքները նույնը չէին սևերի և սպիտակների համար։ Շատ սևամորթներ ստիպված էին լքել իրենց տներն ու ապրել սպիտակամորթներից հեռու վայրերում, նրանք նաև չէին կարող քվեարկել: Այն բնակավայրում, որտեղ ապրում էր Ջուլիան, բռնություն էր տեղի ունեցել, և այդ պատճառով դպրոցները փակվել էին: Երբեմն տնից դուրս գալը վտանգավոր էր։

Բայց դա չկանգնեցրեց Ջուլիային: Նա ուզում էր ինչ-որ բարի գործ անել իր համայնքի համար: Այդ պատճառով նա սկսել էր այգին մշակել։

Որոշ երեխաներ տեսան, որ Ջուլիան աշխատում է։ «Կարո՞ղ ենք օգնել»,- հարցրին նրանք։

«Իհարկե»,- պատասխանեց Ջուլիան: Նա յուրաքանչյուրին բահ տվեց: Նա նրանց ցույց տվեց, թե ինչպես թուլացնել հողը և փորել-հանել մոլախոտերը:

«Եկեք փորենք «դառնության» հողը, սիրո սերմ գցենք դրա մեջ, և տեսնենք, թե ինչ պտուղներ այն կտա մեզ»,- ասաց նա: «Սերն առաջանում է մարդկանց ներելու շնորհիվ»:

Շաբաթներ անցան, և շատ բույսեր աճեցին: Այլ մարդիկ եկան այգում աշխատելու: Նրանք քաղհանեցին բարձր մոլախոտերը: Նրանք ավելի շատ սերմեր տնկեցին: Նրանք ջրեցին բույսերը: Ջուլիան ուրախացավ, տեսնելով, թե որքան շատ մարդիկ են օգնում:

Մի օր Ջուլիան հանդիպեց երկու երիտասարդի: Նա զարմացավ, քանի որ սպիտակամորթները հազվադեպ էին հայտնվում նրա հարևանությամբ: Նրանք ասացին, որ միսիոներներ են: Ջուլիան հրավիրեց նրանց իր տուն՝ կիսվելու իրենց ուղերձով։

Ջուլիայի որդին ցնցված էր, լսելով որ երիտասարդները գալու են իրենց տուն: Նա ասաց մորը․ «Ինչու՞ նրանց հրավիրեցիր։ Նրանք սպիտակ են: Դա ապահով չէ»։

Բայց Ջուլիան վստահեց միսիոներներին: «Այս մարդիկ ուրիշ են»,- ասաց Ջուլիան: «Նրանք խաղաղություն են քարոզում»։

Երբ միսիոներները եկան, Ջուլիան նրանց ներս հրավիրեց: Նրանցից մեկը նկատեց սփռոցի վրա դրված լուսանկարը։ Դա Ջուլիայի հարսանիքի նկարներից էր։

«Ո՞վ է նա»,- հարցրեց միսիոները՝ մատնանշելով լուսանկարը:

«Ամուսինս՝ Ջոնը»: Ջուլիան խոնարհեց հայացքը։ «Նա մահացել է ավտովթարից»:

Միսիոները գլխով արեց։ «Մենք հավատում ենք, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել, նույնիսկ մահանալուց հետո»:

Խաղաղության զգացումը ողողեց Ջուլիային։ Նա իրեն երջանիկ զգաց, երբ իմացավ Աստծո ծրագրի մասին և շարունակեց հանդիպել միսիոներների հետ: Ավետարանի հանդեպ սերն աճեց Ջուլիայի սրտում, ճիշտ այնպես, ինչպես նրա պարտեզի բույսերը։ Շուտով նա որոշեց մկրտվել:

Եկեղեցում Ջուլիան հանդիպեց շատ նոր մարդկանց: Ոմանք սևամորթ էին։ Ոմանք՝ սպիտակամորթ։ Բայց նրանք բոլորը միասին էին ծառայում և սովորում:

Ջուլիան եկեղեցու երեխաներին ցույց տվեց, թե ինչպես օգնել իր պարտեզի աշխատանքներում: Նա ասաց․ «Մենք սրտերը պետք է փափուկ լինեն, ինչպես այս հողը։ Մենք պետք է տեղ գտնենք ավետարանի համար մեր մեջ: Մենք պետք է տեղ պատրաստենք սիրո համար»:

Ջուլիայի մկրտությունից տասներեք տարի անց Հարավային Աֆրիկայում ավարտվեցին սևերին և սպիտակներին բաժանող օրենքները:

Այսօր Հարավային Աֆրիկայի Եկեղեցում գրեթե 70000 անդամ կա:

Հարավային Աֆրիկան ունի 11 պաշտոնական լեզու:

Ջուլիան օգնեց հիմնել «Կանայք հանուն խաղաղության» խումբը, որը խթանում է միասնությունն ու խաղաղությունը Հարավային Աֆրիկայում:

Նա Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգի տաճարի առաջին աշխատողներից էր:

Ջուլիան ուսուցիչ էր։ Նա երեխաներին սովորեցնում էր կարդալ, երբ նրանք աշխատում էին իր պարտեզում:

Նկար
May 2021 Friend
Նկար
May 2021 Friend