2021
Ես նվագեցի մի օրհներգ
Մայիս/հունիս 2021թ․


Ձեր գրած հոդվածները

Ես նվագեցի մի օրհներգ։

Նկար
boy playing piano

Առաջին անգամ, երբ լսեցի, թե ինչպես է մեծ եղբայրս՝ Ալանը, դաշնամուր նվագում հաղորդության ժողովի ժամանակ, ես նույնպես նվագելու ցանկություն ունեցա։ Դա դարձավ իմ մանկության ու պատանեկության նպատակներից մեկը՝ որևէ օրհներգ նվագել հաղորդության ժողովի ժամանակ։

Այդ ժամանակից մինչ օրս ես քեռի Քենի մոտ դաշնամուր նվագել եմ սովորում: Ամեն օր ես փորձում եմ առնվազն 30 րոպե պարապել: 10 ամսից ես կարողացա նվագել «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» օրհներգը (Հիմներ, հ. 14):

Այնուհետև տարածվեց COVID-19-ը։ Եկեղեցու ղեկավարները չեղարկեցին կիրակնօրյա ժողովները։ Նրանք ասացին, որ մենք պետք է եկեղեցին տուն տեղափոխենք։ Մայրիկն ու հայրիկը յուրաքանչյուրիս մեկական հանձնարարություն տվեցին։ Նրանք ինձ խնդրեցին նվագել բացման երգը, և ես նվագեցի «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը»։ Ես կարողացա իրականացնել հաղորդության ժողովում օրհներգ նվագելու իմ նպատակը: Ես զգացի Հոգին մեր տանը։