2018 թվականի հոգևոր հավաքներ
Մահկանացու կյանքի արկածը


Մահկանացու կյանքի արկածը

Երեկո Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 14 հունվարի, 2018 • Համաժողովների Կենտրոն

Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ձեզ եմ փոխանցում Տասներկու Առաքյալների Քվորումի սերն ու օրհնությունները։

Ես կարոտում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին։ Նա իմ սիրելի ու հարգելի ընկերն էր, իմ խորհրդատուն և ուսուցիչը։ Սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ Տերն ինքն է կանգնած այս Եկեղեցու, Իր Եկեղեցու, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գլխին։ Տերը տվել է աստվածային ծրագիր, որպեսզի Իր Եկեղեցին մշտապես առաջնորդվի մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից:

Մենք անդադար մտածում ենք ձեր մասին։ Մենք աղոթում ենք ձեզ համար, սիրում ու հիանում ենք ձեզանով։

Հավաքվելու և կիսվելու համաշխարհային միջոցառումը, որը տեղի ունեցավ այս ժողովից առաջ և կշարունակվի նաև դրանից հետո, հանդիսանում է ձեր բարության ևս մեկ օրինակ։ Ձեզանից տասնյակ հազարավորներըուշագրավ ձևերով մասնակցեցին այդ միջոցառմանը՝ օգնելով տառապողներին և բարձրացնելով մյուսների ոգին երգերի միջոցով։ Եվ դուք ծնվել եք, որպեսզի սոցիալական նամակագրությամբ, ձեր անձնական օրինակով ու այլ միջոցներով կիսվեք Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով: Շնորհակալ եմ, որ ցույց եք տվել Աստծուն և ձեր մերձավորներին ծառայելու պատրաստակամություն:

Ուրախ եմ այսօր ձեզ հետ գտնվել և զգալ ձեր հոգին, ձեր ուժն ու եռանդը։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա լսելու իմ կնոջ ելույթը։ Հարիեթն իսկապես իմ կյանքի շողն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են նրան, սիրում են նրան։ Նա այնպիսի մարդ է, ով շրջապատի մարդկանց ավելի լավ ու երջանիկ է դարձնում։ Իհարկե, նա այդ նույն ազդեցությունն է ունեցել ինձ վրա։

Վերջերս մենք նշեցինք մեր ամուսնության 55-րդ տարեդարձը։ Երբ մենք նայում ենք մեր երկու երեխաներին և նրանց ամուսիններին, մեր վեց թոռնիկներին, իրենց ընտանիքներով և մեր երեք ծոռներին, զարմանում ենք մեր կյանքի վրա, որը մեծ արկած է եղել մեզ համար:

Ակնթարթային պատասխանների ժամանակաշրջանը

Հետաքրքիր մի միտք առաջացավ իմ մեջ, երբ պատրաստվում էի այս իրադարձությանը։ Այո, ճիշտ է, որ 18 տարեկանից մինչև 30-նընկած տարիները ես հազիվ եմ հիշումիմ անցյալից, բայց չնայած իմ ներկայիս տարիքին, ես ինձ դեռ երիտասարդ եմ զգում: Ի դեպ, մեզ նման տարեցներից շատերն են իրենց համարում են երիտասարդ, ովքեր պարզապես երկար ժամանակ են ապրել:

Տարեց սերունդը ձեզ հետ ավելի շատ ընդհանուր բան ունի, քան կարող եք կարծել։ Կարծում եմ, որ անկախ իրենց տարիքից, Երկնային Հոր զավակների միջև տարբերություններն ավելի աննշան են, քան նրանց նմանությունները։ Օրինակ, ձեզանից շատերը հարցեր ունեն Աստծո և հենց իրենց մասին՝ խորը և հիմնավոր հարցեր, որոնք ունեցել են նաև ձեզանից տարիքով մեծ մարդիկ․

«Արդյո՞ք Աստված գոյություն ունի։ Արդյո՞ք նա հոգ է տանում մեր մասին»։

«Արդյո՞ք ես ճիշտ ուղու վրա եմ»։

«Ինչո՞ւ եմ երբեմն զգում ամայացած, ճնշված, անտեսված կամ միայնակ»։

«Ինչո՞ւ Աստված ինչ-որ բանով չի միջամտել իմ կյանքին:

Ինչո՞ւ Նա չի պատասխանել իմ աղոթքին»։

Ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ տխրությունը, հիվանդությունը կամ ողբերգությունը տեղ ունենան իմ կյանքում»:

Այս հարցերին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ։

Ակնթարթային պատասխանների այս ժամանակաշրջանում, որտեղ բացարձակ և անհերքելի թվացյալ գիտելիքներն ընդամենը Google-ի որոնման արդյունք կարող են լինել, երբեմն մենք կարող ենք հիասթափվել, երբ մեր անձնական, կարևոր և հրատապ հարցերի պատասխանները հետաձգվում են։ Մենք բարձրացնում ենք մեր սրտերը դեպի երկինք, և կարծես, այն ամենը,ինչ ստանում ենք, հիասթափեցնող, պտտվող «սպասելու կուրսորն» է:

Մենք չենք սիրում սպասել:

Երբ մենք ստիպված ենք սպասել մի քանի վայրկյանից ավելի, մինչ որոնման շարժիչն արձագանքի, մենք սկսում ենք ենթադրել, որ կապը վատ է կամ կորել է: Հիասթափվելով, մենք կարող ենք նույնիսկ լքել որոնողական համակարգը։ Բայց երբ խոսքը վերաբերում է հավերժական հարցերին, հոգու հարցերին, մենք պետք է ավելի համբերատար լինենք:

Ոչ բոլոր պատասխաններն ունեն հավասար արժեք։ Պատասխանները, որոնք գալիսեն աշխարհիկ իմաստությունից կամ համաժողովրդական կարծիքից, հեշտությամբ են տրվում, բայց արագ կորցնում են իրենց արժեքը, երբ նոր տեսություններ կամ միտումներ եներևան գալիս: Երկնային պատասխանները՝ հավերժական պատասխանները, անգին են։ Այդ պատասխանները հաճախ պահանջում են զոհաբերություն, աշխատանք և համբերություն։

Այդ պատասխանների համար արժե սպասել։

Այսօրվա իմ նպատակն է՝ բերել իմ հատուկ վկայությունը, որ ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ, Նա լսում է ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Երբ ձեր սրտերը ուղղեք դեպի Նա և ձգտեք հետևել Նրա ուղուն, Նա կմիջամտի ձեր կյանքին և կառաջնորդի ձեր ճանապարհը, երբ դուք ճամփորդեք մահկանացու կյանքի այս հրաշալի և հուզիչ արկածի միջով:

Միացնելով կետերը

Մեր ժամանակաշրջանի մեծագույն նորարարներից մեկը, Apple ընկերությունից Սթիվ Ջոբսը այս միտքն է արտահայտել․ «Առաջ նայելով դուք չեք կարող միացնել կետերը»,- ասել է նա։ «Միայն հետ նայելովդուք կարող եք դրանք իրար միացնել։ Այնպես որ, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ապագայում կետերն ինչ-որ ձևով իրար կմիանան»։1

Ի՞նչ է նա նկատի ունեցել դրանով։ Հնարավոր է, մի օրինակ կօգնի դա հասկանալ։ 19-րդ դարի վերջում Ժորժ Սյորայի և Փոլ Սինյակի նման նկարիչները սկսեցին նկարել նոր ոճով, որը հայտնի դարձավ որպես նեոիմպրեսիոնիզմ: Նրանց տեխնիկան բաղկացած էր գունային փոքր պուտերով կտավները կետանշելուց։ Նայելով մոտիկից, կտեսնեք, որ այդ կետերը միացված չեն միմյանց և խառն են։ Սակայն, երբ նայում եք նկարն ամբողջությամբ, դուք տեսնում եք, թե ինչպես են կետերը խառնվում գույների մեջ և ինչպես են գույներն ի վերջո ձև ստանում, որը պատկերում է մի գեղեցիկ նկար: Այն, ինչ սկզբում կամայական և նույնիսկ շփոթեցնող էր թվում, սկսում է իմաստ ձեռք բերել: Երբեմն, մեր կյանքը նման է նեոիմպրեսիոնիստական արվեստի: Մեր կյանքի օրերի իրադարձությունները կազմող գույնի կետերը կարող են երբեմն անհամապատասխան և քաոսային երևալ: Մենք չենք տեսնում որևէ դասավորվածություն նրանց միջև։ Մենք չենք կարող պատկերացնել, որ դրանք ինչ-որ նպատակ են հետապնդում։

Այնուամենայնիվ, երբ մենք հետ ենք դառնում և նայում հավերժական տեսանկյունից, երբ մեր կյանքը դիտարկում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի շրջանակներում, մենք սկսում ենք տեսնել, թե ինչպես են մեր կյանքի տարբեր կետերը փոխկապակցված: Մենք դեռ չենք կարող տեսնել ամբողջ պատկերը, բայց կտեսնենք այն չափով, որ վստահենք, որ կա մի գեղեցիկ և մեծ ծրագիր: Իսկ երբ մենք ձգտենք վստահել Աստծուն և հետևել Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մի օր մենք կտեսնենք պատրաստի արգասիքը, և մենք կիմանանք, որ Աստծո ձեռքն էր ուղղորդում և առաջնորդում մեր քայլերը:

Մենք կհասկանանք, որ Վարպետ նկարիչը ծրագիր ուներ այդ պատահական կետերի համար։ Մենք կտեսնենք, որ Նա բազմապատկել է մեր տաղանդները, հնարավորություններ է բացել և ավելի փառահեղ հնարավորություններ է ներկայացրել, քան երբևէ կարող էինք պատկերացնել կամ իրագործել ինքնուրույն։

Ես, իհարկե, տեսել եմ դա իմ կյանքում:

Մահկանացու կյանքի իմ արկածը

Ձեզանից շատերը գիտեն, որ իմ մանկության տարիներին մերընտանիքը երկու անգամ ստիպված փախել է մեր տնից և ամեն ինչ թողել հետևում։ Երկու դեպքում էլ միանգամայնպարզ էր, որ մեր նոր հարևաները մեզ ավելի «ցածր էին» դասում իրենցից: Իմ տարիքի երեխաների մեջ իմ արտասանությունը ինձ դարձնում էր կողմնակի անձ և դրա պատճառով նրանք շատ էին ծաղրում ու ծիծաղում ինձ վրա։

Ծնողներս դժվարանում էին ապահովել մեր ընտանիքը։ Մայրս լվացքատան գործ սկսեց, իսկ ես դպրոցից հետո հեծանիվով և զամբյուղով այդ ձեռնարկության համար ծառայում էի որպես «տան առաքման մասնագետ»:

Վերաբնակեցման դժվարությունների և լարվածության պատճառով եսհետ մնացիիմ դասերից և կորցրի մեկ լիարժեք ուսումնական տարի:

Արևելյան Գերմանիայում որպես երկրորդ լեզու ես սովորեցի ռուսերենը։ Դա դժվար էր, բայց ես կարողացա։ Այժմ, Արևմտյան Գերմանիայում ես պետք է սովորեի անգլերենը։

Դա անհնար էր թվում ինձ համար։ Ես հավատացած էի, որ իմ բերանը անգլերեն լեզուն սովորելու համար չէր ստեղծված։

Դեռահաս տարիքում ես սիրահարվեցի մի շատ սքանչելի աղջկա՝ գեղեցիկ և մեծ շագանակագույն աչքերով։ Ցավոք, Հարիեթը անգամ չէր հետաքրքրվումինձանով։ Ինչքան էլփորձում էի, նա կարծեսչէր հետաքրքրվում ինձանով։ Դե, դուք լսեցիք այդ պատմությունը նրա խոսքերով։

Այնպես որ, ես եղել եմ բավականին աննշան և խնդիրներ ունեցող երիտասարդ, ով ապրել է հետպատերազմական Գերմանիայում, ով, կարծես թե, կյանքում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ չուներ:

Սակայն, ես որոշ լավ հատկանիշներնույնպես ունեի։

Ես գիտեի, որ իմ ընտանիքը սիրում էր ինձ։ Դպրոցում և եկեղեցում ունեի ուսուցիչներ, ովքեր ինձ խրախուսում էին՝ միշտ բարձր նպատակներ դնել։ Դեռ հիշում եմ, թե ինչպես ամերիկացի մի երիտասարդ միսիոներ սուրբ գրություններից ուսուցանեց այս սկզբունքը․ «Եթե Աստված [քո] հետ է, ո՞վ կարող է [քո] դեմ լինել»։2

Այդ գաղափարի մեջ մի բան կար, որն ինձ վրա մեծ տպավորություն գործեց։ Եթե այդպես է, մտածեցի ես, ապա ինչո՞ւ պետք է վախենամ։

Այսպիսով, ես հավատացի։ Եվ վստահեցի Աստծուն:

Որոշ ժամանակ ես աշակերտության ծրագրում էի։ Իմ ուսուցիչներից մեկն ինձ խնդրեց ավելի բարձր նպատակներ դնել և երեկոյան դպրոց հաճախել ու սովորել մեքենաշինություն: Դրա համար շատ լրացուցիչ աշխատանք էր պահանջվում, բայց դրա շնորհիվ ես բացահայտեցի ավիացիայի նկատմամբ իմ մեծ սերը: Ես ցնցում ապրեցի, երբ հասկացա, որ օդաչու դառնալու համար ես պետք է անգլերեն սովորեի։ Բայց ես ուզում էի դառնալ օդաչու, և ինչ-որ հրաշքով իմ բերանը սկսեց փոխվել և անգլերենն այլևս այդքան դժվարլեզու չէր:

Ունենալով նոր շարժառիթ, ջանասիրաբար աշխատելու ձգտումով և վստահելով Երկնային Հորը, ես փոքր քայլեր կատարեցի, որոնք օգնեցին ինձ վստահություն ձեռք բերել, որ կարող եմ դա անել։

Իհարկե, դա չէր նշանակում, որ ամեն ինչ միշտ սահուն էր ընթանում։

Երբ 19 տարեկան էի,մեկնեցի Սան Անտոնիո (Տեխաս)՝ օդային ուժերի օդաչուի իմ դասընթացը սկսելու համար: Ինքնաթիռի մեջ ես նստեցի մի ուղևորի կողքին, ով խոսում էր տեխասցու ծանր առոգանությամբ: Ես սարսափով հասկացա, որ այն լեզուն, որն այդքան ջանասիրաբար աշխատել էի սովորել, նույն անգլերենը չէր, որով խոսում էին Տեխասում։

Օդաչուների ուսուցման դպրոցում ամեն ինչ դժվար էր: Դա չափազանց մրցակցային ծրագիր էր, և բոլորը պայքարում էին ավարտական բարձր գնահատականի համար։ Անմիջապես հասկացա, որ նրանք առավելություն ունեն, քանի որ իմ դասընկերներից շատերի մայրենի լեզուն անգլերենն էր։

Իմ թռիչքի հրահանգիչները զգուշացրին ինձ մեկ այլ հնարավոր թերության մասին՝ ես շատ ժամանակ էի անցկացնում եկեղեցում: Տեղացի անդամները ողջունեցին ինձ իրենց ճյուղում և իրենց տներում, և նույնիսկ մենք միասին կառուցեցինք ժողովատուն Բիգ Սփրինգսում։ Իմ հրահանգիչները մտավախություն ունեին, որ նման գործողությունները խանգարում են բարձր վարկանիշ ձեռք բերելու իմ հնարավորությանը։ Ես այդպես չէի կարծում: Այսպիսով, ես վստահեցի Աստծուն և գործադրեցի իմ լավագույն ջանքերը։

Ի վերջո, ես իսկապես սովորեցի անգլերենը (դեռ աշխատում եմ դրա վրա)։ Ավարտեցի օդաչուի իմ վերապատրաստումը (առաջինն իմ դասարանում)։ Դարձա կործանիչի օդաչու, հետագայում՝ ինքնաթիռի կապիտան։ Իսկ իմ երազանքների այդ գեղեցիկ, շագանակագույն աչքերով աղջի՞կը։ Դե, նա այստեղ է, իմ կողքին։

Կատարյալ արեք փոքր գործերը

Արդյո՞ք դա դաս էր ինձ համար։ Կարծում եմ, որ մի քանի դաս կար այդտեղ։

Դրանցից մեկը կարող է սա լինել․ Մի ծանրաբեռնվեք կյանքի բազմաթիվ մեծ և դժվար առաջադրանքներով։ Եթե դուք պարտավորվեք անել «հեշտ» բաները, այն «փոքր» բաները, որոնք Աստված խնդրում է ձեզ անել, և դուք կատարեք դրանք հնարավորինս կատարյալ, մեծ բաները կգան հետևից։

Ամենօրյաայդ կատարյալ«փոքր և հեշտ» գործերից են՝աղոթելը, սուրբ գրություններն ուսումնասիրելը, Իմաստության Խոսքով ապրելը, եկեղեցի հաճախելը, անկեղծ մտադրությամբ աղոթելը և տասանորդ ու նվիրատվություն վճարելը:

Այդ գործերնարեք նույնիսկ այն ժամանակ, երբ չեք ցանկանում անել դրանք: Այդ «զոհաբերությունները» կարող են փոքր թվալ, սակայն դրանք կարևոր են, քանի որ «զոհաբերությունները բերում են երկնքի օրհնությունները»։3

Ինչ-որ իմաստով, ձեր «փոքր և պարզ» զոհաբերություններն ամենօրյա կյանքի կետերն են, որոնք կազմում են ձեր կյանքի գլուխգործոցը: Հնարավոր է, դուք չտեսնեք, թե ինչպես են կետերն իրար միանում, և դեռևս դրա կարիքը չկա: Պարզապես բավականաչափ հավատք ունեցեք այն պահի համար, որն ապրում եք։ Վստահեք Աստծուն և «փոքր բաներից [կառաջանա] այն, ինչ մեծ է»։4

Վստահեք Աստծուն

Այժմ, դուք միգուցե մտածեք․ «Այո, Երեց Ուխդորֆ, դա շատ լավ է ձեզ համար։ Բայց դուք Առաքյալ եք։ Ես Առաքյալ չեմ։ Ես կարևոր չեմ Աստծո համար։ Իմ աղոթքները պատասխան չեն ստանում։ Իմ կյանքը չի առաջնորդվում։ Եթե որևէ ծրագիր կա ինձ համար, ապա դա «տնտեսող խանութի» տարբերակն է։ Լրացուցիչ և ինձ փոխանցված մի ծրագիր է։ Ծրագիր, որ Աստված տեղյակ է իմ մասին և պարզապես գոհ եղիր դրանով»։

Իմ սիրելի ընկերներ, հիշեք, թե ինչ ասաց Սթիվ Ջոբսը․ «Առաջ նայելով դուք չեք կարող միացնել կետերը։ Միայն հետ նայելովդուք կարող եք դրանք իրար միացնել»։

Երբ ձեր տարիքում էի, ես գաղափար անգամ չունեի, թե իմ կյանքն ուր կտաներ ինձ։ Ես իմ առջև հաստատ չէի տեսնում իրար միացող որևէ կետ։

Բայց ես վստահեցի Աստծուն։ Ես լսեցի սիրող ընտանիքի և իմաստուն ընկերների խորհուրդը և հավատքով փոքր քայլեր արեցի, հավատալով, որ եթե այդ պահի համար լավագույն ջանքերս գործադրեի, Աստված հոգ կտանի մեծ պատկերի մասին:

Նա հոգ տարավ։

Նա ի սկզբանե գիտեր վերջաբանը, իսկ ես չգիտեի։

Ես չէի կարող տեսնել ապագան, բայց Նա կարող էր։

Նույնիսկ դժվարությունների ժամանակ, երբ մտածում էի՝ լքված եմ, Նա ինձ հետ էր՝ ես այժմ տեսնում եմ դա։

Առակաց գրքում մենք կարդում ենք այս մեծ խոստումը․ «Տիրոջն ապավինեք ձեր բոլոր սրտովը, եւ ձեր հասկացողութեանը չապավինեք: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:5

Չեմ կարծում, որ այդ հատվածի վերջում հարցական նշան կար։

Ոչ, կարծում եմ այնտեղ պետք էր շեշտի նշան դնել։

Այսպիսով, դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ․ «Կարո՞ղ եմ վարժվել և բավականաչափ հավատք ձեռք բերել Աստծուն հավատալու համար։ Ես պատրա՞ստ եմ վստահել, որ Նա սիրում է ինձ և ուզում է ուղղորդել իմ ճանապարհը»:

Ի դեպ, դուք ինքնուրույն շատ գործեր կարող եք լավ կատարել։ Բայց ես կոչ եմ անում ձեզ հավատալ, որ ձեր կյանքն անասելիորենավելի լավ կլինի, եթե ապավինեք Աստծուն՝ առաջնորդելու ձեր քայլերը: Նա գիտի այն բաները, որոնք դուք չեք կարող իմանալ, և Նա ունի ձեզ համար պատրաստված այնպիսի ապագա, որ դուք չեք կարող պատկերացնել: Պողոս Առաքյալը վկայել է․ «Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:6

Դուք ցանկանո՞ւմ եք, որ ձեր Երկնային Հայրն առաջնորդի ձեզ, օրհնի ձեզ և պաշտպանի ձեզ։

Այդ դեպքում հավատացեք։

Սիրեք Նրան։

Ձեր ողջ սրտով փնտրեք Նրան։

Գնացեք Նրա ճանապարհով, որ նշանակում է՝ պահել պատվիրանները, պատվել ձեր ուխտերը, հետևել մարգարեների ուսմունքներին և ականջ դնել Հոգու հուշումներին։

Արեք դա և Աստված «կավելացնի Ձեզ վրա հազարապատիկ և ձեզ կօրհնի, ինչպես որ ասել է»։7

Մենք պատասխանում ենք Աստծուն

Հասկանում եմ, որ շատերի համար ավելի հեշտ է դա ասել, քան անել։ Ես ընդունում եմ, որ ընդհանրապեսայսօրվա մշակութային պայմաններում հեռուն գնալ պետք չէ, որպեսզի լսեք հակադարձ ձայներ, որ հիասթափեցնում կամ նույնիսկ, ծաղրում են Աստծո հանդեպ հավատքը և մասնավորապես՝ մեր կրոնը։

Մեր օրերում նման ձայներն ուժեղանում են հաղորդակցման աննախադեպ առաջընթացի շնորհիվ:

Դա ձեր մարտահրավերն է։ Սակայն, դա նաև ձեր արտոնությունն է։

Ես վստահ եմ, որ Տիրոջ ձևով այդ մարտահրավերին դիմակայելու եղանակ կգտնեք։

Դա ձեր մահկանացու կյանքի արկածախնդրության մի մասն է։ Թե ինչպես եք դա անում, մեծապես ազդում է ձեր ապագայի և այն դերի վրա, որը դուք ունեք այս երկրի վրա Աստծո գործը կատարելիս։

Այնուամենայնիվ, կյանքում պատահած ամեն բան չէ, որ այդքան բացառիկ է։ Ձեր սերունդը միակը չէ, ում հավատն Աստծո հանդեպ վիճարկվել և ծաղրանքի է ենթարկվել։ Իրականում, սա, կարծես, Աստծո զավակների համար մահկանացու փորձության մի մասն է:

Հիսուսն ասաց Իր աշակերտներին․ «Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ»։8

Հնարավոր է նաև, որ երբ դուք պարտավորվեք հետևել Փրկիչին, մեծ ու ընդարձակ շենքի բնակիչները բարձր ձայներով հավանություն չեն տա ձեր արարքին:9 Միգուցե, նրանք նույնիսկ կփորձեն վախեցնել և ամաչեցնել ձեզ։

Բայց հիշեք, որ դուք պատասխան չեք տալիս նրանց։ Դուք պատասխան եք տալիս Աստծուն։ Մի օր կկանգնեք Նրա առջև, որպեսզի հաշվետու լինեք ձեր կյանքի համար։

Նա կհարցնի, թե ինչ եք արել, որպեսզի հաղթահարեք աշխարհի գայթակղությունները և հետևեք արդարության ուղուն: Նա կհարցնի, թե արդյո՞ք հետևել եք Փրկիչին, սիրել եք ձեր մերձավորին, ջանասիրաբար ձգտել եք մնալ աշակերտության ուղու վրա։

Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, դուք երկուսը միասին չեք կարող ստանալ։ Դուք չեք կարող ստանալ աշակերտ լինելու անզուգական օրհնությունները և միևնույն ժամանակ պահպանել ձեր անդամության գրանցումները Բաբելոնի աշխարհիկ ծխում։ Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այժմ է Քրիստոսին նվիրվելու և Նրա ուղուն հետևելու ժամանակը։

Օրերից մի օր Աստծո բոլոր զավակները կիմանան ճշմարտությունը, այդ թվում նաև նրանք, ովքեր այժմ ծաղրում են ճշմարտությունը։ Նրանք ծնկի կիջնեն և կխոստովանեն, որ Հիսուսը Քրիստոսն է, Քավիչը, աշխարհի Փրկիչը:10 Նրանք կիմանան, որ Նա մահացավ իրենց համար։

Այդ օրը պարզ կդառնա, որ Նրա ձայնն է միայն կարևոր եղել։

Դուք կիմանաք, թե որքան օրհնված եք, քանի որ պահել եք հավատքը, պահել եք Աստծո պատվիրանները, ծառայել եք ձեր ընկերներին և երկրի վրա կառուցել Աստծո թագավորությունը: Իմ սիրելի՛ ընկերներ, հավատացեք և Աստված կլինի ձեզ հետ։ Դարձրեք ձեր սիրտը դեպի Նա և Նա կուղղորդի ձեզ, երբ դուք ճամփորդեք մահկանացու կյանքի այս հրաշալի և հուզիչ արկածի միջով:

Նշանակություն չունի

Այժմ, երբ խոսում ենք այն մասին, որ Աստված կուղղորդի ձեր կյանքը, կուզենայի մի բան պարզաբանել։ Գուցե ձեզ դուր չգա այն, ինչ պատրաստվում եմ ասել: Երբ հարցնեք Աստծուն, թե ինչպես վարվեք որոշումներ կայացնելիս, այդ թվում՝ որոշ կարևոր որոշումների դեպքում, հնարավոր է, Նա ձեզ հստակ պատասխան չտա: Ճշմարտությունն այն է, որ երբեմն Տիրոջ համար նշանակություն չունի, թե ինչ որոշում կկայացնեք, քանի դեռ դուք պահում եք ավետարանի հիմնարար ուխտերը և սկզբունքները:

Շատ դեպքերում ձեր ընտրած որոշումները կարող են ոչ այնքան կարևոր լինել, որքան այն, ինչ անում եք որոշումը կայացնելուց հետո։

Օրինակ, զույգը կարող է ամուսնանալու որոշում կայացնել, նույնիսկ, եթե նրանց ընտանիքները համաձայն չեն այդ ամուսնությանը։ Սակայն, մեծ հույս եմ տածում այդ զույգի հանդեպ, երբ որոշում կայացնելուց հետո ողջ սրտով ու մտքով մնում են միմյանց և Տիրոջը լիովին նվիրված։ Իրար հանդեպ սիրով և բարությամբ վերաբերվելով և կենտրոնանալով միմյանց հուզական, հոգևոր և ժամանակավոր կարիքների վրա, շարունակաբար կատարելով «փոքր» բաները, նրանք դառնում են կատարյալ զույգ։

Դրա հակառակը այն զույգն է, ով կարծում է, որ «կատարյալ» ընտրություն է կատարել և ենթադրում է, որ ծանրաբեռնվածությունն ավարտված է։ Եթե նրանք դադարեն ժամադրվել և շփվել երես առ երես, և տուրք տան եսասիրությանը և ինքնակենտրոն վարվելակերպին, ապա այս զույգը այն ուղու վրա է, որը բերում է վիշտ և ափսոսանք։

Նույնը վերաբերում է մասնագիտական ընտրություններին։ Ես մեծ հույս եմ տածում նրանց հանդեպ, ովքեր ընտրում են պակաս հեղինակավոր մասնագիտություն, բայց ուժերիներածին չափով ուղիներ են փնտրում և իրենց աշխատանքը դարձնում հետաքրքիր և խթանող։

Ավելի քիչ հույս եմ տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր ընտրում են արտահայտիչ հնչող մասնագիտությունները, բայց ճանապարհին կորցնում են այն ներքին կրակը, որն անհրաժեշտ էր այդ մասնագիտության մեջ հաջողակ դառնալու համար։ Իրականում, աշխատավայրում տեղի ունեցած փոփոխություններին հաջողությամբ հարմարվելու ունակությունն այն է, ինչ ձեր սերունդը պետք է զարգացնի ապագան հաղթահարելու համար։

Այսպիսով, ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ դուք կարևոր որոշումներ կայացնեք։

Օլիվեր Քաուդերիին և Ջոզեֆին տված Նրա ցուցումները շատ օգտակար են եղել ինձ համար: Տերն ասել է նրանց․ «Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է»:11

Երկնային Հայրը ձեզ ուղեղ ու սիրտ է տվել: Եթե վստահեք Նրան, Նա կօգնի ձեզ, որպեսզի ձեր ուղեղն ու սիրտը ճիշտ օգտագործեք որոշումներ կայացնելիս։

Բազմաթիվ որոշումների շարքում դուք ունեք մեկից ավելի լավ որոշում, որ կարող եք ընտրել։ Երբ դա տեղի ունեցավ Ջոզեֆի և նրա զուգընկերների հետ, Տերը հետաքրքիր արտահայտություն արեց, երբ նրանց անհրաժեշտ էր Նրա առաջնորդությունը։ Այդ արտահայտությունն է՝ «նշանակություն չունի»։12

Բայց Տերն անմիջապես ավելացրել է՝ «Միայն եղեք հավատարիմ»։13

Ձեր խնդիրն այն է, որկարողանաք լավագույն որոշումներ կայացնել, հիմնվելով ձեզ հասանելի տեղեկատվության վրա, հիմնվելով ավետարանի արժեքների և սկզբունքների վրա։Այնուհետև ամբողջ ուժով արեք ամեն ինչ այդ գործում հաջողության հասնելու համար և եղեք հավատարիմ:

Արեք դրանք և կետերը կմիանան։

Հավանաբար հիասթափեցնող է լսել, որ Աստված միշտ չէ, որ ձեր կյանքի ճանապարհորդության համար կտրամադրի մանրամասն երթուղին։ Դուք իսկապե՞ս ցանկանում եք ցուցում ստանալ ձեր կյանքի ամեն մանրուքի համար։

Դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ ինչ-որ մեկը ձեզ կյանքի դասեր տա, նախքան ինքնուրույն հնարավորություն կունենաք պարզել դա։ Ինչպիսի՞ ճամփորդություն դա կլիներ։

Ի՛մ երիտասարդ ընկերներ, դուք մահկանացու կյանքի արկածի միջով անցնում եք միայն մեկ անգամ։ Արդյո՞ք անհատական ծրագրված ուղին ապագայի և կյանքի բոլոր մեծագույն պատասխանների հետ միասին չի հեռացնի նվաճման մեծ զգացումը և չի ազդի Տիրոջ ու ինքներդ ձեր հանդեպ վստահության մեծացման վրա։14

Քանի որ Աստված տվել է ձեզ ազատ կամքի ընտրություն, կան շատ ուղղություններ, որոնք դուք կարող եք ընտրել և շարունակել լիարժեք կյանք վարել։ Մահկանացու կյանքի վերջաբանը բաց է, ընտրեք ձեր սեփական արկածային պատմությունը: Ձեզ տրված են պատվիրանները, ուխտերը, մարգարեական ոգեշնչված խորհուրդը և Սուրբ Հոգու պարգևը։ Դա ավելի քան բավարար է մահկանացու կյանքում երջանիկ և հավերժական ուրախություն ապրելու համար։ Բացի դրանից, մի հուսահատվեք, եթե այնպիսի որոշումներ կայացնեք, որոնք հեռու են կատարելությունից։ Դրանց շնորհիվ եք դուք սովորում։ Դա արկածախնդրության մասն է կազմում։

Ոչ, արկածները երբեք սկզբից մինչև վերջ հարթ չեն անցնի, բայց եթե հավատարիմ լինեք, կարող եք վստահ լինել, որ երջանիկ ավարտ կունենաք: Հիշեք Եգիպտացի Հովսեփի օրինակը։ Շատ առումներով նրա կյանքն աղետալի է եղել։ Նրա եղբայրները որպես ստրուկ վաճառեցին նրան։ Նա բանտ նետվեց այն հանցագործության համար, որը նա չէր կատարել: Չնայած այդ սարսափելի հանգամանքներին, նա պահպանեց իր հավատքը։ Նա վստահեց Աստծուն։ Նա վերցրեց լավագույնը։ Տարիներ շարունակ, երբ նույնիսկ թվում էր, որ նրան մոռացել և լքել էին, նա շարունակեց հավատալ։ Հովսեփը միշտ իր սիրտը դարձնում էր առ Աստված։ Եվ Աստված ցույց տվեց, որ Նա կարող է բացասականը դարձնել դրական։15

Այսօր, 4000 տարի անց մենք դեռ ոգեշնչում ենք գտնում Հովսեփի պատմության մեջ։

Ձեր արկածախնդրությունը միգուցե այդքան ողբերգական չլինի, սակայն այն կունենա իր վերելքներն ու անկումները: Այնպես որ, հիշեք Հովսեփի օրինակը և մնացեք հավատարիմ։ Հավատացեք։ Եղեք ազնիվ։ Մի զայրացեք։ Մի վախեցեք Սիրեք Աստծուն, սիրեք ձեր մերձավորներին: Նույնիսկ այն դեպքերում, երբ ամեն բան անհեռատես է թվում, վստահեք Աստծուն:

Հնարավոր է, դուք երկար ժամանակ չտեսնեք դա, բայց դուք կնայեք հետ և կիմանաք, որ Տերն իսկապես առաջնորդել և ուղղորդել է ձեր ուղին։

Կետերն իսկապես միանում են։

Հինգ բան, որ պետք է հիշել

Այսպիսով, հույս ունեմ, որ միասին անցկացրած մեր ժամանակից դուք կհիշեք հետևյալ կետերը։

Նախ, իմացեք, որ ձեր ամենախորիմաստ հարցերին տված Աստծո պատասխանները կարող են մի որոշ ժամանակ տևել, և այդ պատասխանները կարող եք ստանալ այնպես, ինչպես դուք չէիք սպասում: Աստծո պատասխանները հավերժական արժեք ունեն: Դրանց համար արժե սպասել։

Երկրորդ, մի փոքր հավատք ունեցեք։ Դարձրեք ձեր սրտերն առ Աստված։ Հավատացեք, որ դուք կարևոր եք Աստծո համար և վստահեք, որ Նա ձեզ ավելին կդարձնի, քան ինքներդ կարող էիք դառնալ։ Սովորեք Նրանից։ Սիրեք Նրան։ Հավատացեք Նրան: Կանոնավոր կերպով և եռանդուն զրուցեք Նրա հետ։ Լսեք Նրա ձայնը։

Երրորդ, ուժերիներածին չափով քայլեք աշակերտության ուղիով։ Մի ծանրաբեռնվեք: Պարզապես, փոքր բաները կատարեք հնարավորինս կատարյալ և մեծ բաները կընկնեն իրենց տեղը։

Չորրորդ, թույլ մի տվեք, որ հիասթափեցնող ձայները խանգարեն ձեր հավատքի ճամփորդությանը։ Հիշեք, դուք չեք պատասխանում ձեր քննադատներին: Դուք պատասխանում եք ձեր Երկնային Հորը: Նրա արժեքները կարևոր են։

Հինգերորդ, հնարավորինս լավագույն որոշումներ կայացրեք և հետևեք ձեր սրտի ու մտքի հուշումներին։ Ներդրեք լավագույն ջանքերը դրանք ավարտին հասցնելու համար։ Հավատացեք, և Աստված ձեր ազնիվ ջանքերը կսրբագործի ձեր հավերժական բարիքի համար։16

Արեք դրանք և վերջում ամեն բան լավ կլինի։

Այս օրով և այս նոր տարվա սկզբում ձեզ եմ թողնում իմ օրհնությունը, որ երբ ջանասիրաբար ձգտեք ճանաչել ձեր Աստծուն, ձեր հավատքն աճի: Երբ ձգտեք հետևել ձեր Փրկիչին, ձեր վստահությունը կաճի։17 Եվ երբ քայլեք հավատարմորեն և բացեք ձեր սիրտը Քրիստոսի Լույսի համար, Աստծո հանդեպ ձեր սերը կհասունանա և ձեր մերձավորին սիրելու ձեր ունակությունները կզարգանան:

Եվ այս ամենը ձեզ երջանկություն և ուրախություն կպարգևի։

Այն ձեզ խաղաղություն կբերի։

Օրերից միօր այն ձեզ հավերժական փառք կպարգևի։

Այդ ապագա օրը դուք հետ կնայեք կյանքի այս հիանալի և հետաքրքիր արկածախնդրության վրա և դուք կհասկանաք: Դուք կտեսնեք, թե ինչպես են կետերն իսկապես միանում և դառնում մի գեղեցիկ նախշ, ավելի հոյակապ, քան դուք երբևէ կարող էիք պատկերացնել։ Անասելի երախտագիտության զգացումով, դուք կտեսնեք, որ Աստված իր առատ սիրով, շնորհով և կարեկցանքով միշտ հսկել է ձեզ, օրհնել է ձեզ և ուղղորդել է ձեր քայլերը, երբ մոտեցել եք Նրան:

Այդ ամենի մասին ես վկայում եմ և որպես Տիրոջ Առաքյալ, իմ օրհնությունն եմ տալիս ձեզ, Վարդապետի սրբազան անունով, Մեր Քավիչ և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։