Սուրբ գրություններ
Մորմոն 4
նախորդ հաջորդ

Գլուխ 4

Պատերազմն ու կոտորածը շարունակվում են – Ամբարիշտները պատժում են ամբարիշտներին – Գերակշռում է ավելի մեծ ամբարշտություն, քան երբևէ նախկինում՝ բոլոր Իսրայելի մեջ – Կանայք ու երեխաներ են զոհաբերվում կուռքերին – Լամանացիները սկսում են քշել Նեփիացիներին իրենց առաջից: Մոտ 363–375թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ երեք հարյուր և վաթսունևերեքերորդ տարում Նեփիացիներն իրենց զորքերով գնացին վեր, Ավերակներ երկրից դուրս, ճակատամարտելու Լամանացիների դեմ:

2 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիների զորքերը կրկին ետ մղվեցին դեպի Ավերակներ երկիրը: Եվ մինչդեռ նրանք հոգնած էին, Լամանացիների մի թարմ զորք եկավ նրանց վրա. և նրանք մի ծանր ճակատամարտ ունեցան, այնպես որ Լամանացիները վերցրեցին Ավերակներ քաղաքի տիրապետությունը, և սպանեցին Նեփիացիներից շատերին, և շատ գերիներ վերցրեցին:

3 Իսկ մնացածը փախան ու միացան Թեանկում քաղաքի բնակիչներին: Արդ, Թեանկում քաղաքը գտնվում էր ծովեզրին մոտ սահմաններում. և այն նաև մոտ էր Ավերակներ քաղաքին:

4 Եվ դա եղավ, աորովհետև Նեփիացիների զորքերը գնացին Լամանացիների վրա, այնպես որ նրանք սկսեցին ջախջախվել. քանզի, եթե դա չլիներ, Լամանացիները չէին կարող իշխանություն ունենալ նրանց վրա:

5 Բայց ահա, Աստծո դատաստանները վրա կհասնեն ամբարիշտներին. և դա ամբարիշտների միջոցով է, որ ամբարիշտները ապատժվում են. քանզի ամբարիշտներն են, որ մարդկանց զավակների սրտերը դրդում են արյունահեղության:

6 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները պատրաստություններ տեսան՝ գալու Թեանկում քաղաքի դեմ:

7 Եվ եղավ այնպես, երեք հարյուր և վաթսունևչորսերորդ տարում, Լամանացիները եկան Թեանկում քաղաքի դեմ, որպեսզի վերցնեն նաև Թեանկում քաղաքի տիրապետությունը նույնպես:

8 Եվ եղավ այնպես, որ նրանք ետ մղվեցին և ետ քշվեցին Նեփիացիների կողմից: Եվ երբ Նեփիացիները տեսան, որ իրենք Լամանացիներին քշեցին, նորից պարծեցան իրենց սեփական ուժով. և նրանք գնացին առաջ՝ իրենց սեփական զորությամբ, և կրկին վերցրեցին Ավերակներ երկրի տիրապետությունը:

9 Եվ այժմ բոլոր այս բաներն արվեցին, և երկու կողմից էլ եղան հազարավոր սպանվածներ՝ ինչպես Նեփիացիներից, այնպես էլ Լամանացիներից:

10 Եվ եղավ այնպես, որ երեք հարյուր և վաթսունևվեցերորդ տարին անցել էր, և Լամանացիները կրկին եկան Նեփիացիների վրա՝ ճակատամարտելու. և սակայն Նեփիացիները չէին ապաշխարել չարիքից, որ իրենք արել էին, այլ շարունակ համառում էին իրենց ամբարշտության մեջ:

11 Եվ անհնար է լեզվի համար նկարագրել, կամ մարդու համար գրել արյան ու կոտորածի այս զարհուրելի տեսարանի մի կատարյալ նկարագրություն, որը տեղի ունեցավ մարդկանց մեջ՝ ինչպես Նեփիացիների, այնպես էլ Լամանացիների. և ամեն սիրտ կարծրացած էր այնպես, որ նրանք հրճվում էին անընդհատ արյուն թափելով:

12 Եվ երբեք այսպիսի մեծ աամբարշտություն չէր եղել Լեքիի բոլոր զավակների մեջ, ոչ էլ նույնիսկ ողջ Իսրայելի տան մեջ, ըստ Տիրոջ խոսքերի, ինչպիսին այս ժողովրդի մեջ էր:

13 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները վերցրեցին Ավերակներ քաղաքի տիրապետությունը, և այս եղավ, որովհետև նրանց աթիվը գերազանցում էր Նեփիացիների թվին:

14 Եվ նրանք նաև արշավեցին առաջ՝ Թեանկում քաղաքի դեմ, և դուրս քշեցին բնակիչներին այնտեղից, և վերցրեցին շատ գերիներ՝ թե՛ կանանց, թե՛ երեխաների, և նրանց որպես զոհ մատուցեցին իրենց ակուռք աստվածներին:

15 Եվ եղավ այնպես, որ երեք հարյուր և վաթսունևյոթերորդ տարում, Նեփիացիները՝ բարկացած լինելով այն պատճառով, որ Լամանացիները զոհաբերել էին իրենց կանանց և իրենց երեխաներին, նրանք չափազանց մեծ բարկությամբ գնացին Լամանացիների դեմ, այնպես որ նրանք կրկին ջարդեցին Լամանացիներին և դուրս քշեցին նրանց իրենց հողերից:

16 Եվ Լամանացիները կրկին չեկան Նեփիացիների դեմ, մինչև երեք հարյուր և յոթանասունևհինգերորդ տարին:

17 Եվ այս տարում նրանք վար եկան՝ Նեփիացիների դեմ, բոլոր իրենց ուժերով. և նրանց չհաշվեցին՝ իրենց թվի մեծության պատճառով:

18 Եվ այս աժամանակից ի վեր Նեփիացիներն իշխանության չհասան Լամանացիների վրա, այլ սկսեցին ոչնչացվել նրանց կողմից, ճիշտ ինչպես ցողն արևի տակ:

19 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները վար եկան Ավերակներ քաղաքի դեմ. և շատ ծանր ճակատամարտ տվեցին Ավերակներ երկրում, որում նրանք ջարդեցին Նեփիացիներին:

20 Եվ նրանք կրկին փախուստի դիմեցին նրանց առաջից, և եկան Բոոս քաղաքը. և այնտեղ նրանք մեծ համարձակությամբ կանգնեցին Լամանացիների դեմ, այնպես որ Լամանացիները չջարդեցին նրանց, մինչև որ նրանք չեկան երկրորդ անգամ:

21 Եվ երբ նրանք եկան երկրորդ անգամ, Նեփիացիները քշվեցին և կոտորվեցին շատ մեծ կոտորածով. նրանց կանանց և նրանց երեխաներին կրկին զոհաբերեցին կուռքերին:

22 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիները կրկին փախուստի դիմեցին նրանց առջևից, իրենց հետ վերցնելով բոլոր բնակիչներին՝ ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում:

23 Եվ այժմ, ես՝ Մորմոնս, տեսնելով, որ Լամանացիները մոտ էին երկիրը խորտակելուն, հետևաբար, ես գնացի աՍիմ բլուրը և վերցրեցի բոլոր հիշատակարանները, որոնք Ամմարոնը պահ էր տվել Տիրոջը: