Համասեռամոլություն
Որո՞նք են Քրիստոսանման սեր ցուցաբերելու լավագույն եղանակները։


«Որո՞նք են Քրիստոսանման սեր ցուցաբերելու լավագույն եղանակները»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար (2020)

«Որո՞նք են Քրիստոսանման սեր ցուցաբերելու լավագույն եղանակները»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար

Որո՞նք են Քրիստոսանման սեր ցուցաբերելու լավագույն եղանակները։

Ինչպես քաջալերել մարդկանց

Մինչդեռ նույն սեռի հանդեպ հակվածությունը մեղք չէ, այն կարող է մեծ մարտահրավեր լինել: Թեպետ մարդը գուցե չի ընտրել այդպիսի զգացմունքներ ունենալ, սակայն նա կարող է պարտավորություն վերցնել պահելու Աստծո պատվիրանները: Ծնողը, ում երեխան նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում կամ նույնականացվում է որպես գեյ, պետք է սիրի և ընդունի այդ երեխային: Որպես Եկեղեցու անդամների համայնք, մենք պետք է հյուրընկալ համայնք ստեղծենք:

«Շատ կարևոր է, որ նախևառաջ մենք հասկանանք, որ այս ճանապարհի վրա յուրաքանչյուրը տարբեր տեղ է գտնվում, և որ մենք զարգացնում ենք մեր շրջապատի մարդկանց տեղեկացվածությունը:

Ես գիտեմ մարդկանց, ովքեր ամեն կիրակի գալիս են եկեղեցի, որպեսզի կարողանան ոգեշնչվել և գոտեպնդվել, սակայն նրանք գնում են եկեղեցուց՝ զգալով դատապարտված ու չսիրված, ոչ պիտանի։ Կարծես նրանց համար եկեղեցում տեղ չկա: Այս բանը մենք այլ կերպ պետք է անենք։ Մենք պետք է խորապես գիտակցենք, թե որն է կիրակի օրը եկեղեցի գալու նպատակը և համոզվենք, որ յուրաքանչյուրը, ով գալիս է, իրեն զգում է սիրված, պահանջված, ընդունված և ոգեշնչված: Բոլորն ունեն դժվարություններ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Շատ կարևոր է, որ գիտակցենք, որ մեր շրջապատում բոլորը սիրված են Աստծո կողմից, և մենք պետք է նայենք նրանց Քրիստոսանման աչքերով: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դատողությունը թելադրի, թե ինչպես շփվենք մարդկանց հետ։ Դա պարզապես ճիշտ չէ: Ես զգում եմ, որ Տերը մեզ տեղավորում է այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք և կապում մեզ շրջապատող մարդկանց հետ ինչ-որ նպատակի համար։ Այստեղ ոչ միայն մեր սեփական առաջընթացի հարցն է, այլ որ օգնենք ուրիշներին առաջընթաց ունենալ։ Եվ ես եկել եմ այն մտքին, որ մենք ծնվել ենք այնտեղ, որտեղ ապրում ենք, որպեսզի կարողանանք սիրել և քաջալերել մյուսներին։

Մենք չենք կարող լինել կամ նույնիսկ մեզ անվանել Քրիստոսի աշակերտ, եթե չենք օգնում ուրիշներին այս ճանապարհին: Հիսուս Քրիստոսի ավետարանը չի սահմանազատում մարդկանց: Մարդիկ են նվազեցնում մարդկանց կարևորությունը։ Եվ մենք պետք է շտկենք դա: Մենք պետք է նրբանկատ լինենք, սիրենք մարդկանց և թույլ տանք, որ նրանք աճեն, բարգավաճեն և դառնան իրենց լավագույն եսը: Նրանք ունեն տաղանդներ, ունակություններ և անհատականություն, որոնք անհրաժեշտ են Աստծո արքայությունում: Եվ, եթե մենք պատրաստվում ենք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա, մենք բոլորի կարիքն ունենք, որ գան և ամեն մեկն իր մասը կատարի։ Եվ մենք պետք է հասկանանք դա: Երբ մարդկանց ստվերն անգամ հայտնվում է աղոթատան դռան շեմին, նրանք պետք է անմիջապես իրենց ընդունված, սիրված, գոտեպնդված և ոգեշնչված զգան, որ այդ դռնից դուրս գալուց, նրանք ավելի լավը լինեն։ Քանի որ նրանք գիտեն, որ Տերը սիրում է իրենց։ Եվ քանի որ նրանք ունեն ընկերներ իրենց հավատքում» (Carol F. McConkie, “Lifting Others,” ChurchofJesusChrist.org

Ծառայելով և սիրելով ձեր մերձավորներին

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը: Սա է առաջին և մեծ պատուիրանքը: Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.37-39):

«Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12):

Աստծո հանդեպ սերը մենք արտահայտում ենք Նրա պատվիրանները պահելով (տես Հովհաննես 14.15) և միմյանց սիրելով (տես Հովհաննես 13.34): Եթե ընտանիքի անդամ կամ ընկեր ունեք, ովքեր նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում կամ նույնականացվում են որպես գեյ, սիրեք նրանց: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

«Եթե ցանկանում եք մտերիմ լինել մեկի հետ, ով թանկ է ձեզ համար, բայց ումից հեռացել եք, դուք գիտեք, թե ինչպես դա անել։ Դուք եղանակ կգտնեք նրա հետ խոսելու, կլսեք նրան և ճանապարհներ կգտնեք միմյանց համար ինչ-որ բաներ անելու։ Որքան հաճախ դա պատահի, որքան երկար դա տևի, այդքան խորը կլինի կապը։ Եթե ժամանակի մեծ մասն անցնի առանց խոսելու, լսելու և գործեր անելու, կապը կթուլանա:

Աստված կատարյալ է և ամենազոր, իսկ դուք և ես մահկանացու ենք: Բայց Նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ և առաջարկում է նույն հնարավորությունը՝ ավելի մոտենալու Իրեն, ինչպես սիրող ընկերը։ Իսկ դուք կանեք դա համարյա նույն ձևով` խոսելով, լսելով և գործելով» (“To Draw Closer to God,” Ensign, May 1991, 66)։

Ցույց տվեք ձեր սերը Աստծո հանդեպ՝ սիրելով և ծառայելով ուրիշներին:

«Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Ի՞նչ է նշանակում սիրել միմյանց: Սերը հոգատար է: Սերը լսում է: Սերը ընդգրկող է: Սերը ոգեշնչող է: Սերը մեզ բնորոշում է որպես մարդկային էակներ, քանի որ մենք Աստծո զավակներն ենք, իսկ «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8): Վերջին ընթրիքին Փրկիչն ասել է. «Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» (Հովհաննես 13.35):

Հարգելով տարբերությունները

Եթե ընտանիքի անդամ կամ ընկեր ունեք, ովքեր նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում կամ նույնականացվում են որպես գեյ, սիրեք նրանց: Միմյանց սիրելու պատվիրանը ներառում է նրանց, ովքեր չեն կիսում մեր աշխարհայացքը:

Ինչպես նախագահ Դալլին Հ. Օուքսն է բացատրել.

«Կյանքի շատ հարաբերություններում և պայմաններում մենք պետք է շփվենք մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից: Կարևոր է, որ մեր կողմից այս տարբերությունները չմերժվեն կամ անտեսվեն, սակայն որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է սովորենք խաղաղ ապրել ուրիշների հետ, ովքեր չեն կիսում մեր արժեքները կամ ընդունում ուսմունքները, որոնց վրա դրանք հիմնված են: Հոր փրկության ծրագիրը, որի մասին մենք գիտենք մարգարեական հայտնությամբ, դնում է մեզ մահկանացու պայմաններում, որտեղ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները: Դա ներառում է՝ տարբեր մշակույթներ և համոզմունքներ ունեցող մեր մերձավորներին սիրել այնպես, ինչպես Նա սիրեց մեզ: Ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մարգարեն, մենք պետք է առաջ մղվենք` ունենալով «սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31.20)», («Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 28)։