Սեմինարիա
Հովհաննես 21․1-17


Հովհաննես 21․1-17

«Արածեցրու իմ ոչխարներին»

Նկար
The resurrected Jesus Christ with His arms around the shoulder of the apostle Peter. Christ points to a large number of fish lying on the beach as He speaks to Peter. Two other men and a ship sit on the beach in thebackground.

Հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներին, երբ նրանք ձկնորսության էին գնացել Տիբերեայի (Գալիլեայի) ծով: Ափին Հիսուսը ճաշեց Իր աշակերտների հետ և առաջարկեց Պետրոսին ցույց տալ իր սերը Իր հանդեպ՝ արածեցնելով Իր ոչխարներին: Այս դասը կարող է օգնել ձեզ ցույց տալ ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ Նրա օրինակով ուրիշներին ծառայելով:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին տանը՝ ընտանիքի անդամների հետ կամ ընկերների հետ կարդալ Հովհաննես 21.15-17-ը և քննարկել, թե ինչ է նշանակում արածեցնել Տիրոջ ոչխարներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք» ( Հովհաննես 21.15)

Թղթի վրա կամ ձեր օրագրում նշեք մի քանի գործողություններ, որոնք կատարել եք նախորդ օրը՝ արթնանալուց մինչև քնելը:

Այնուհետև ջնջեք այն գործողությունները, որոնք կենտրոնացած էին միայն ձեզ վրա կամ ձեր կարիքների վրա: Շրջանակի մեջ վերցրեք այն գործողությունները, որոնք կենտրոնացած էին ուրիշներին օգնելու վրա: Մի պահ խորհեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը և ինչ փոփոխություններ կարող եք կատարել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաք ուրիշներին օգնելու համար: Հովհաննես 21 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ծառայել ուրիշներին Փրկիչի օրինակով:

Հովհաննես 21 գլուխը ներկայացնում է մի պատմություն այն մասին, որՊետրոսն ու վեց այլ աշակերտներ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո ձկնորսության էին գնացել Տիբերեայի (Գալիլեայի) ծով: Կարդացեք Հովհաննես 21.1-13-ը և փնտրեք, թե Փրկիչն ինչպես ծառայեց Իր աշակերտներին:

  • Հիսուսն ի՞նչ արեց՝ աշակերտների հանդեպ Իր սերը և հոգատարությունը ցույց տալու համար:

Կարդացեք Հովհաննես 21.15-17-ը՝ փնտրելով, թե Տերն ինչ հարցրեց Պետրոսին:

  • Երբ Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ դորանցից ավելի», ձեր կարծիքով, ինչ էր նշանակում դորանցից բառը:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից ենթադրում է, որ Հիսուսը նկատի ուներ նավակը, ձկնորսական ցանցը և 153 ձկներից բաղկացած կույտը՝ այսինքն, այն կյանքը, որ նրանք վարում էին ծառայության կանչվելուց առաջ (տես «Առաջին Մեծ Պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012 84):

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Փրկիչի՝ Հովհաննես 21.15-17 հատվածներում ներկայացված խնդրանքներից:

Ուսանողները կարող են բացահայտել մի շարք ճշմարտություններ, որոնցից մեկն է. Մենք կարող են ցույց տալ մեր սերը Փրկիչի հանդեպ՝ արածեցնելով Նրա ոչխարներին:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչ նկատի ուներ, երբ խնդրեց Պետրոսին արածեցնել Իր գառներինու ոչխարներին:

Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ իրենց անունները սուրբ գրություններում օգտագործելով, նրանք կարող են անձնականացնել իրենց ուսումնասիրությունը և սուրբ գրությունները նմանեցնել իրենց կյանքին:

Կարդացեք Հովհաննես 21.15-17-ը և փոխարինեք Պետրոսի անունը ձեր անունով:

Կարող եք ցուցադրել հետևյալ երկու հարցերը և ուսանողներին թույլ տալ լուռ խորհել դրանց շուրջ: Կամ առաջարկեք ուսանողներին այդ հարցերին պատասխանել իրենց օրագրերում: Ուսանողներին հնարավորություն տվեք արտահայտել իրենց սերը Փրկիչի հանդեպ՝ խնդրելով, որ նրանցից մի քանիսը կիսվեն երկրորդ հարցի իրենց պատասխաններով:

  • Եթե Հիսուսը ձեզ այդ նույն հարցերը տար, ի՞նչ եք կարծում, «դորանցից» ասելով, Նա ի՞նչը նկատի կունենար ձեր կյանքից:

  • Ի՞նչ պատճառներ ունեք Հիսուս Քրիստոսին ամեն ինչից շատ սիրելու համար:

Արածեցնենք Տիրոջ ոչխարներին

Ուսանողներին առաջարկեք կիսվել դասից առաջ իրենց քննարկածով: Կարող եք գրատախտակին նշել ուսանողների առաջարկները, թե ինչպես կարելի է արածեցնել Տիրոջ ոչխարներին:

  • Որո՞նք Տիրոջ ոչխարներին արածեցնելու և ուրիշներին ծառայելու տարբեր եղանակները:

Ուսումնասիրելիս մտածեք, թե Փրկիչն ո՞ւմ է ցանկանում, որ դուք ծառայեք: Դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսի «Արածեցրեք իմ ոչխարներին» տեսանյութը 1:55-2:26-ը (ChurchofJesusChrist.org կայքում) կամ կարդացեք նրա հետևյալ հայտարարությունը:

Նկար
Christ gives water to a thirsty lamb.
Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Հիսուսը համբերություն և սեր ցուցադրեց բոլոր նրանց հանդեպ, ովքեր Նրան խնդրեցին իրենց ազատել ֆիզիկական, հուզական և հոգևոր հիվանդություններից, և նրանց հանդեպ, ովքեր հուսահատված էին և ընկճված:

Փրկիչի օրինակին հետևելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է նայի իր շուրջը և օգնի նմանատիպ հանգամանքներում գտնվող ոչխարներին, օգնի նրանց բարձրանալ և քաջալերի նրանց շարունակել դեպի հավերժական կյանք տանող իրենց ճանապարհը:

Այսօր այս կարիքը նույնքան մեծ է և նույնիսկ ավելի մեծ, քան այն ժամանակ, երբ Փրկիչն էր քայլում երկրի վրա:

(Ուլիսես Սոարեսի «Արածեցրեք իմ ոչխարներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 98)

Հիշեք, թե երբ է որևէ մեկն օգնել և ծառայել ձեզ Փրկիչի օրինակով, կամ երբ եք դուք փորձել ծառայել այնպես, ինչպես Նա էր ծառայում:

  • Այս փորձառությունն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա:

Դասի այս պահին կարող եք օգտագործել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում գտնվող «Կիսվեք ավետարանով» վարժությունը:

Հարություն արած Տերը լրացուցիչ հրահանգներ է տվել Իր Առաքյալներին: Կարդացեք Մատթեոս 28.19-20 և Մարկոս 16.15 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ուրիշ ինչ կերպ խնդրեց նրանց ծառայել ուրիշներին:

  • Ձեր կարծիքով, ավետարանով կիսվելն ինչո՞ւ է Փրկիչի ոչխարներին արածեցնելու կարևոր միջոց հանդիսանում:

  • Ինչպե՞ս եք ուրիշների հետ կիսվում ավետարանով:

Որոշ ուսանողներ կարող են վախենալ ավետարանով կիսվել ուրիշների հետ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այդ զգացմունքը նորմալ է: Կարեկցանք ցուցաբերեք՝ ասելով, որ հասկանում եք, թե նրանք ինչ են զգում: Երեց Ուխդորֆի հետևյալ խոսքերը կարող են օգտակար լինել:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը․

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ես չեմ խնդրում, որ դուք բարձրախոսով կանգնեք փողոցի անկյունում և Մորմոնի Գրքից հատվածներ գոռաք: Ինչ ես խնդրում եմ, այն է, որ դուք միշտ փնտրեք ձեր հավատքով մարդկանց հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու հնարավորությունները՝ ինչպես անձամբ, այնպես էլ առցանց: …

Դա անելու համար կան բազմաթիվ սովորական և բնական եղանակներ՝ ամենօրյա բարի գործերից մինչև YouTube, Facebook, Instagram կամ Twitter հավելվածներում ձեր հանդիպած մարդկանց հետ անձնական վկայությունների, պարզ զրույցների միջոցով: …

Ձեզ համար սովորական և բնական եղանակներով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 17):

  • Որո՞նք են ավետարանով կիսվելու բնական միջոցները:

Ուսանողներին առաջարկեք այցելել ChurchofJesusChrist.org/share կայքը՝ իմանալու համար, թե ինչպես կարելի է կիսվել ավետարանով: Ուսանողները կարող են նաև պատմել ավետարանով ուրիշների հետ կիսվելու իրենց փորձառությունների մասին:

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ մտածում եք, թե Փրկիչի ոչխարներից որին կարող եք ծառայել: Կարող եք մտածել հարևանների, ընկերների, համադասարանցիների, գործընկերների կամ ընտանիքի անդամների մասին: Կարող եք նաև մտածել այն մարդկանց մասին, ում կարող եք հանդիպել, երբ նրանք միայնակ նստած են կամ աջակցության կարիք ունեն:

  • Երկնային Հոր զավակներից ո՞վ ձեր կարիքն ունի այս պահին:

  • Փրկիչն ինչպե՞ս կարող է ձեզ օգտագործել՝ նրա կարիքը հոգալու համար:

  • Ուրիշներին ծառայելու ձեր որոշումն ինչպե՞ս է ցուցադրում ձեր սերը Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Նրանց ոչխարներին արածեցնելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի նմանվել Նրանց:

Ուսանողներին ժամանակ տվեք աղոթքով խորհել վերոնշված հարցերի շուրջ և կամավորներին առաջարկեք կիսվել իրենց գաղափարներով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող ենք իսկապես ցույց տալ Փրկիչին, որ սիրում ենք Նրան

Մորմոնի Գրքի մարգարե Բենիամին թագավորը ուսուցանել է, որ երբ մենք ծառայում ենք իրար, մենք իսկապես ծառայում ենք Աստծուն (տես Մոսիա 2.17): Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հայտարարել է.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Իրականում դուք երբեք չեք կարող իսկապես սիրել Տիրոջը, մինչև չծառայեք Նրան՝ ուրիշներին ծառայելու միջոցով:

(Թոմաս Ս․ Մոնսոն, «Մեծ ակնկալիքներ» [Բրիգամ Յանգի Համալսարանի հավաք, հունվարի 11, 2009], 6, speeches.byu.edu)

Հովհաննես 21․15–17 : Ո՞րն է Փրկիչի՝ Իր ոչխարներին արածեցնելու կրկնվող հրահանգի կարևորությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է այս գաղափարներով Հովհաննես 21 հատվածի հին հունական տեքստից:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

[ Հովհաննես 21.15-ում ], feed բառը գալիս է հունական bosko, բառից, որը նշանակում է «սնուցել կամ արածեցնել»: lamb բառը գալիս է փոքրացուցիչ arnion, բառից, որը նշանակում է «փոքրիկ գառ»:

[ Հովհաննես 21.16-ում ], feed բառը գալիս է մեկ ուրիշ եզրույթից՝ poimaino, որը նշանակում է «հովվել, հոգ տանել կամ խնամել»: sheep բառը գալիս է probaton, եզրույթից, որը նշանակում է «հասուն ոչխար»:

[ Հովհաննես 21.17-ում ], feed բառը կրկին գալիս է հունարեն bosko, բառից, որը վերաբերում է սնուցմանը: sheep բառը կրկին թարգմանվել է հունական probaton եզրույթից, որը նշանակում է չափահաս ոչխար:

Այդ երեք հատվածները, որոնք այնքան նման են թվում անգլերենում, իրականում պարունակում են երեք տարբեր ուղերձներ հունարենով.

  • Փոքրիկ գառները պետք է սնուցվեն, որպեսզի աճեն,

  • Ոչխարների մասին պետք է հոգ տանել,

  • Ոչխարներին պետք է կերակրել:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հովիվները, գառները և տնային ուսուցիչները», Ensign, օգոստոս 1994, 16)

Ինչպե՞ս կարող եմ արածեցնել Նրա ոչխարներին

Կան անթիվ եղանակներ, որոնցով կարելի է աջակցել և սիրով ծառայել ուրիշներին: Օրինակ՝ Քույր Միշել Դ. Քրեյգը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, աղոթել է, որպեսզի իմանա, թե ուրիշ ինչ կարող է անել՝ Աստծո զավակներին օգնելու համար: Ավելի վաղ նա հուշում էր ստացել՝ չտարվել հեռախոսով հերթում կանգնելիս: Դիտեք «Աղոթեք աչքերի համար, որպեսզի տեսնեք այնպես, ինչպես Նա է տեսնում» տեսանյութը hurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ պատմությունը:

Նկար
Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Հաջորդ առավոտյան ես կանգնած էի խանութի երկար հերթում։ Ես հանեցի հեռախոսս և անմիջապես հիշեցի իմ ստացած տպավորությունը։ Հեռախոսս տեղը դրեցի և նայեցի շուրջս։ Նկատեցի մի տարեց տղամարդու, որը կանգնած էր հերթի վերջում։ Նրա զամբյուղը գրեթե դատարկ էր․ այնտեղ ընդամենը մի քանի տուփ կատվի կեր էր դրված։ Մի փոքր անհարմար զգալով՝ ես ասացի իսկապես խելացի մի բան․ «Ես տեսնում եմ, որ դուք կատու ունեք»։ Նա ասաց, որ փոթորիկ էր սպասվում, և ինքը չէր ուզում մնալ առանց կատվի կերի։ Մենք մի փոքր զրուցեցինք, ապա նա շրջվեց իմ կողմը և ասաց․ «Գիտեք, ես ոչ ոքի չեմ ասել այդ մասին, բայց այսօր իմ ծնունդն է»։ Դա շատ հուզիչ պահ էր։ Ես շնորհավորեցի նրա ծնունդը և երախտագիտության աղոթք ասացի մտովի, որ չէի տարվել իմ հեռախոսով և բաց թողել մեկ այլ մարդու իսկապես տեսնելու և նրա հետ շփվելու հնարավորությունը, որի կարիքը նա ուներ։

(Միշել Դ․ Քրեյգ, «Աչքեր՝ որ տեսնենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 16)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Գերագույն համաժողովի ելույթը

Կարող եք օգտագործել որոշ մասեր Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Առաջին Մեծ Պատվիրանը» ելույթից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 83-85) Օրինակ՝ Հովհաննես 21.15-17 հատվածները կարդալուց հետո, դիտելով տեսանյութը 6:51-12:24-ը, ուսանողները կարող են զգալ Փրկիչի հանդեպ սեր ցուցաբերելու ճշմարտությունն ու կարևորությունը՝ արածեցնելով Նրա ոչխարներին:

Կիսվել ավետարանով

Կարդացեք Մատթեոս 28.19-20 հատվածները և տվեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն 20-րդ հատվածի, Փրկիչն ի՞նչ խոստացավ Իր առաքյալներին։

  • Ինչպե՞ս է Տերը եղել «ձեր հետ» կամ օգնել ձեզ ավետարանով կիսվելու ձեր ջանքերում։

  • Այս խոստումը հիշելով, ի՞նչը կարող է մղել ձեզ շարունակել հնարավորություններ փնտրել՝ ուրիշների հետ ավետարանով կիսվելու համար: