Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 6


Գնահատեք ձեր գիտելիքները 6

Մատթեոս 26-28, Մարկոս 14-16, Ղուկաս 22-24, Հովհաննես 13-21

Նկար
Young men and young women attend an early morning seminary class in Argentina.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Օգտագործեք ուսուցման տարբեր մեթոդներ Ուսանողները հաճախ ավելի շատ են ընդգրկված, երբ ուսուցիչներն օգտագործում են ուսուցման տարբեր մեթոդներ: Պատրաստ եղեք կիրառել նոր մոտեցումներ և փոփոխություններ կատարել դասի ընթացքում, եթե ուսանողները կորցրել են հետաքրքրությունը կամ, եթե նրանց կատարած աշխատանքը չի օգնում հասնել ցանկալի արդյունքներին։

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Նոր Կտակարանի առաջին կեսն ուսումնասիրելու իրենց փորձառության և Հիսուս Քրիստոսի ծառայության շուրջ: Հորդորեք ուսանողներին դասի համար պատրաստել այն, ինչ նրանք սովորել են կամ զգացել են չորս ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, նաև գնահատել, թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Մատթեոս 26-28, Մարկոս 14-16, Ղուկաս 22-24, Հովհաննես 13-21 գլուխների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:

Ձեր ողջ սրտով սիրեք Աստծուն

Եթե ուսանողները հնարավորություն ունենան խորհել Աստծո հանդեպ իրենց սիրո մասին Մատթեոս 22 և Հովհաննես 14.15 հատվածները ուսումնասրելիս, այս վարժությունը կարող է օգնել նրանց գնահատել իրենց աճը և սերը Աստծո հանդեպ:

Գրատախտակին նկարեք մի սիրտ։ Առաջարկեք որևէ կամավորի կիսվել Հիսուս Քրիստոսի մասին սովորած կամ զգացած մի բանով, որը նրան օգնել է ավելի շատ սիրել Նրան: Հորդորեք առաջին ուսանողին ընտրել երկրորդին և խնդրել նրան կիսվել, թե նա ինչու է սիրում Փրկիչին: Շարունակեք այս վարժությունը, մինչև բոլոր ուսանողները հնարավորություն ունենան կիսվելու: Գրատախտակին նկարված սրտի շուրջ նշեք ուսանողների պատասխանները Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սիրո մասին:

Ուսանողներին որոշ ժամանակ կարող է պահանջվել՝ հետևյալ հարցերի իրենց պատասխանների շուրջ խորհելու համար: Ուսանողներին առաջարկեք գրել իրենց պատասխանները և այնուհետև խնդրեք կամավորներին կիսվել դրանցով:

  • Իմանալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին, ի՞նչն է ձեզ մղում փորձել ավելի շատ սիրել Նրանց:

  • Ձեր հանդեպ Նրանց սիրո ըմբռնումը ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի շատ սիրել ուրիշներին:

Հիշեք, որ Փրկիչն ուսուցանել է, որ մենք պետք է ցույց տաք մեր սերը Նրա հանդեպ՝ պահելով պատվիրանները (տես Հովհաննես 14.15): Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր հանդեպ սիրո կատարյալ օրինակ ցուցադրեց՝ հնազանդվելով բոլոր պատվիրաններին (տես Հովհաննես 14.31):

Հովհաննես 14.15 հատվածն ուսումնասիրելիս դուք կարող էիք ձեր օրագրում գրել պատվիրանները պահելու ձեր ցանկությունները և դրդապատճառները: Եթե այդպես է, կրկնեք գրածը:

Ուսանողներին ժամանակ տվեք լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել կիսվել հատուկ պատասխաններով: Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել հետևյալ հարցերի վերաբերյալ ընդհանուր գաղափարներով:

  • Ինչպե՞ս եք վերաբերվում պատվիրանները պահելու ձեր ներկայիս ցանկություններին և մղումներին, որպեսզի ցույց տաք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Համեմատեք ձեր ներկա ցանկություններն ու մղումները տարվա սկզբում ունեցած ցանկությունների և մղումների հետ:

  • Ի՞նչ է փոխվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մեջ Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Եթե նկատել եք որևէ փոփոխություն, ձեր կարծիքով, ի՞նչն է հանգեցրել այդ փոփոխությանը:

  • Կա՞ն արդյոք լրացուցիչ փոփոխություններ, որոնք, ձեր կարծիքով, պետք է տեղի ունենան, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ սիրել Հիսուս Քրիստոսին:

Հիսուս Քրիստոսի քավությունը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց դրա

Այս վարժության նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ գնահատել Հիսուս Քրիստոսի քավության կարիքի իրենց ընկալումը:

Կարող եք ցուցադրել նմանատիպ մի պատկեր, մինչ ուսանողները խորհում են իրենց պատասխանների շուրջ: Դասարանում պատկերներ օգտագործելով՝ կօգնեք ուսանողներին կենտրոնացնել իրենց մտքերը:

Մտածեք, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին Նոր Կտակարանից: Մի պահ խորհեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսը և Նրա քավիչ զոհաբերությունը ինչ են նշանակում ձեզ համար: Մտածեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության:

Նկար
Illustration of Jesus praying in the Garden of Gethsemane as he performs the Atonement.

Խորհելուց հետո գրանցեք ձեր մտքերից մի քանիսը՝ պատասխանելով հետևյալ հարցերին: Ձեր պատասխաններում ներառեք Հիսուս Քրիստոսի զոհաբերությանը վերաբերող նշանակալից մանրամասներ և տպավորիչ հատվածներ:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Փրկիչը չտառապեր Գեթսեմանիի պարտեզում և ձեզ համար չմեռներ Գողգոթայի խաչի վրա:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չհաղթահարեր մահը Իր փառավոր Հարության շնորհիվ:

  • Ի՞նչ կկատարվեր Երկնային Հոր փրկության ծրագրի հետ` առանց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել վերևում տրված հարցերի իրենց պատասխաններով։ Կարող եք կիսվել հետևյալ մեջբերումով կամ ցույց տալ «Նրա շնորհիվ» տեսանյութը (2:33), որպեսզի օգնեք ուսանողներին զգալ և հասկանալ, որ նրանք Հիսուս Քրիստոսի կարիքն ունեն: Կարող եք ցուցադրել այս տեսանյութը «Մատթեոս 1.18-25, Ղուկաս 1.26-35»: Տեսանյութը դիտելուց հետո կարող եք գրատախտակին գրել Նրա շնորհիվ… արտահայտությունը և ուսանողներին առաջարկեք ավարտել արտահայտությունը՝ իրենց համար նշանակալից պատասխանով: Նախագահ Բալլարդի հետևյալ հայտարարությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչու ունեն Փրկիչի Քավության կարիքը:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Բարեբախտաբար Հիսուս Քրիստոսը խիզախորեն իրականացրեց այս զոհաբերությունը հին Երուսաղեմում։ … Հիսուսը տառապեց կամավոր, որպեսզի մենք բոլորս հնարավորություն ունենանք մաքրվելու, Նրան հավատալու, մեր մեղքերից ապաշխարելու, համապատասխան քահանայության իշխանությամբ մկրտվելու, հաստատման միջոցով Սուրբ Հոգու մաքրող պարգևը ստանալու և մնացած բոլոր կարևոր արարողություններն ընդունելու միջոցով: Առանց Տիրոջ Քավության՝ այս օրհնություններից ոչ մեկը հնարավոր չէր լինի մեզ համար, և մենք չէինք կարողանա արժանավոր և պատրաստ լինել վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Քավությունը և մի հոգու արժեքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 85)

Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին լավ լուրով

Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներին կրկնել և ամփոփել չորս ավետարաններն ուսումնասիրելու իրենց փորձառությունը:

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության կարևորության մասին խորհելուց հետո կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ելույթը:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Բարի լուրը Տեր Հիսուս Քրիստոսն է ու Նրա փրկության ուղերձը: Հիսուսը հավասարեցրեց ավետարանը ինչպես Իր առաքելությանը, այնպես էլ մահկանացու կյանքում Իր ծառայությանը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ավագ միսիոներները և Ավետարանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 81)

Կարող են լինել Gospel Living app-ում տեղադրված գրառումների նմանատիպ օրինակներ, որոնք կարող են ցուցադրվել ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական գրառումները:

Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին ի՞նչ լավ նորություններով կցանկանայիք կիսվել ուրիշների հետ: Պատկերացրեք, որ Եկեղեցին սոցիալական ցանցերում մի արշավ է իրականացնում՝ չորս ավետարաններում գրառված Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եկեղեցուն անհրաժեշտ են սոցիալական գրառումներ այդ արշավի համար:

Մի կարճ գրառում կատարեք, որը կբացատրի Հիսուս Քրիստոսի մասին ձեր լավ լուրը: Մտածեք, թե ինչ հատուկ բան եք սովորել ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես), որը ձեզ օգնել է ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ դուք կարող եք ընտրել այն ինչ Հիսուսն ուսուցանել է, Նրա հրաշքներից կամ առակներից մեկը, մի պատմություն այն մասին, թե Նա ինչպես է շփվել ուրիշների հետ, Նրա հատկանիշներից մեկը կամ Նրա զոհաբերությունը, մահը և Հարությունը: Եթե հարմար է, կարող եք ձեր լավ լուրը տեղադրել սոցիալական ցանցերում կամ դրանով կիսվել ուրիշի հետ: Ձեր գրառման մեջ ներառեք հետևյալը.

  • Ձեր գրառման համար վերնագիր մտածեք:

  • Բացատրեք, թե Փրկիչի լավ լուրն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտենալ Նրան:

  • Ներառեք ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես) ընտրված սուրբ գրության մի հատված:

  • Ներառեք ձեր վկայությունը և բացատրեք, թե այդ լավ լուրն ինչպես կարող է օգնել ուրիշներին:

Կարող եք մի քանի ուսանողների առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց փորձառությամբ: