Սեմինարիա
Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17


Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Նկար
A young man sits on his bed and reads the scriptures. He is dressed in a blue suit and reading in Spanish.

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օրհնել ձեր կյանքը, այդ թվում՝ օգնել ձեզ հաղթահարել վերջին օրերի փորձությունները: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Բ Տիմոթեոս 3.15–17 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Դերախաղ Դերախաղը կարող է օգնել ուսանողներին ավելի արժեքավոր փորձառություն ձեռք բերել՝ ավետարանական ճշմարտությունները բացատրելու համար, և ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են գործել իրական կյանքի իրավիճակներում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ մարտահրավերներն են իրենց խանգարում ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Հորդորեք նրանց մտածել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպես կարող են օգնել նրանց հաղթահարել այդ խոչընդոտները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Բ Թիմոթեոս 3» դասից հետո, որը համատեքստային դաս է վարդապետության սերտման Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածների ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Նկարեք սուրբ գրությունների մի բաց գիրք, որը կզբաղեցնի թղթի մեծ մասը: Ձեր նկարի վերևում գրեք Բ Թիմոթեոս 3.15-17: Ձեր նկարի ներսում գրեք հիմնական արտահայտությունը Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար: Փակեք արտահայտությունը որևէ մտքով և փորձեք այն հիշողությամբ գրել: Ստուգեք, թե որքանով եք ճիշտ գրել և կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, մինչև լրացնեք ձեր նկարը:

Երբ ուսանողները նկարեն իրենց պատկերները, կարող եք նրանց բաժանել զույգերի և խնդրել հերթով գրել հիմնական արտահայտությունները:

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք կարող ենք ձեռք բերել իմաստություն, որը մեզ կտանի դեպի փրկություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Նորից կարդացեք Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածները՝ փնտրելով այս սկզբունքի ապացույցը, ինչպես նաև այլ օրհնություններ, որոնք կարող ենք ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրումից:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ հետևյալ սցենարը բեմադրելու համար: Փորձեք սենյակով շրջել և լսել, թե «միսիոներներն» ինչպես են ուսուցանում «ունկնդրին»: Այնուհետև հարցրեք, թե ուսանողների համար ինչն էր հեշտ կամ ինչն էր դժվար այս փորձառության մեջ:

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, որն ուսուցանում է Սուրավի անունով մի երիտասարդ կնոջ: Սուրավին պատրաստ էր լսել Վերականգման ուղերձը, բայց կասկածում էր՝ արդյոք պետք է կարդալ ձեր և ձեր զուգընկերոջ կողմից առաջարկված հատվածները: Այցելության ժամանակ դուք Սուրավիին հարցնում եք, թե ինչն է նրան խանգարում կարդալ սուրբ գրությունները: Նա պատասխանում է, որ ինքը բավականությամբ չի կարդում սուրբ գրությունները և դրանք ձանձրալի է համարում:

Օգտագործելով Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածները՝ Սուրավիին այնպես բացատրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնություններն ու օգուտները, որ հետաքրքրեք նրան: Հնարավորության դեպքում կարող եք պատասխանին ավելացնել անձնական փորձառություններ և վկայություն:

Գործնական կիրառում

  • Եթե դուք ստիպված լինեիք մեկ նախադասությամբ ամփոփել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները, ի՞նչ կասեիք:

Հնարավորության դեպքում կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):

Կարող եք ուսանողներից մեկին խնդրել ընտրել և բարձրաձայն կարդալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից ցանկացածի ամփոփող նախադասություններից մեկը:  Դասարանին խնդրեք բացահայտել, թե որ սկզբունքին է անդրանառնում տվյալ նախադասությունը: Կրկնեք վարժությունը մի քանի անգամ։ 

Եթե նույնիսկ մենք գիտենք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունների մասին և հասկանում եք դրանք, երբեմն կարող է դժվար լինել կանոնավոր և արդյունավետ կերպով անել դա:

  • Որո՞նք են այն մարտահրավերները, որ կարող են դժվարացնել սուրբ գրությունների կանոնավոր և արդյունավետ ուսումնասիրությունը:

Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին:

Հետևյալ վարժության ժամանակ կարող եք լուռ աղոթել ուսանողների համար, որպեսզի նրանք բաց լինեն Սուրբ Հոգու հուշումների համար և կարողանան ինքնուրույն օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի Նա օգնի ձեզ բացահայտել մեկ կամ երկու խոչընդոտներ, որոնք ձեզ խանգարում են ուսումնասիրել սուրբ գրությունները կանոնավոր և արդյունավետ կերպով: (Եթե դուք չունեք խոչընդոտներ, մտածեք ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի խոչընդոտի մասին:)

Գրեք առնվազն երեք ձև, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ այս խոչընդոտները հաղթահարելու համար: Հետևյալ հարցերը և գաղափարները կարող են օգնել․

Գրատախտակին գրեք հետևյալ երեք հարցերը.

Կարող եք նաև ուսանողներին առաջարկել մտածել այն մասին, թե սուրբ գրությունների հաճախակի և անկեղծ ուսումնասիրությունն ինչպես կարող է ազդել իրենց հավերժական առաջընթացի վրա: Նրանք կարող են հիշել իրենց դրական փորձառությունները, և թե ինչ հավերժական ճշմարտություններ են նրանք սովորել այդ փորձառություններից:

  • Ինչպե՞ս կարող եք քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:

  • Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածներում ներկայացված ճշմարտությունները ինչպես կարող են օգնել ձեզ քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:

  • Ինչպե՞ս կարող եք ձգտել մեծացնել ձեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Ստորև տրվում են մի քանի գաղափարներ.

  1. Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում գտեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին հատվածներ՝ փնտրելով օրհնություններ և խոստումներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները: Հեսու 1.8 , 2 Նեփի 32.3 և Վարդապետություն և Ուխտեր 1.37 հատվածները կարող են օգտակար լինել:

  2. Հարցրեք վստահելի մարդու, թե նա ինչու է ամեն օր ուսումնասիրում սուրբ գրությունները և, իր կարծիքով, դուք ինչպես կարող եք հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները:

  3. Կարդացեք Բարձրագույն Իշխանությունների հայտարարությունները կամ Եկեղեցու ամսագրերում հրատարակված հոդվածները, որոնք կարող են օգտակար լինել: Օրինակ՝ հետևյալ հայտարարությունը կարող է օգնել մեկին, ով դժվարանում է ժամանակ գտնել՝ սուրբ գրությունները ուսունասիրելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական մեդիան: Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները` ժամանակ գտնելով Աստծո խոսքն ուսումնասիրելու համար: Եթե դա այդպես է, ապա արե՛ք այդպես:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 93)

Մի քանի րոպե մտածեք, թե ինչպես զարգացնել ձեր գաղափարներից մեկը:

  • Ինչպես կարող եք հավատքով գործել և հաղթահարել արդյունավետ ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները: Ձեր օրագրում թվարկեք մի քանի գաղափարներ:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց փորձառությամբ: Հիշեցրեք նրանց, որ մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, խոչընդոտների են հանդիպում սուրբ գրութոյւններ ուսումնասիրելիս, և մտքերով, գաղափարներով ու փորձառություններով կիսվելը կարող է օգնել մնացած ուսանողներին: Կիսվեք նաև անձնական մտքերով և վկայությամբ:

Վարդապետության սերտման կրկնություն 

Մոտակա դասի ընթացքում մի քանի րոպե տրամադրեք վարդապետության սերտման այս հատվածի հղման և հիմնական արտահայտության կրկնությանը՝ օգտագործելով այս դասի սկզբում ներկայացված մտապահելու վարժությունը:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ

Մինչ ուսանողները մտածեն, թե ինչպես օգնություն փնտրել աստվածայնորեն նշանակված աղբյուրների միջոցով, կարող եք նրանցից մեկին առաջարկել համացանցում որոնել, թե քանի ինքնազարգացման ձեռնարկներ կան այնտեղ: Նրանք հավանաբար կգտնեն հազարավոր տարբեարկներ: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ աշխարհում այսքան շատ ձեռնարկներ կան:

  • Սուրբ գրություններն ինչպե՞ս կարող են զորեղ օգնության և ուղղորդման աղբյուր հանդիսանալ մեր կյանքում:

Ուսանողներին առաջարկեք խաչաձև հղումներ ստեղծել Բ Թիմոթեոս 3.15-17 և Վարդապետություն և Ուխտեր 88․118 հատվածների միջև և հարցրեք ուսանողներին, թե, իրենց կարծիքով, Տերն ինչ նկատի ուներ «լավագույն գրքերի» մասին խոսելիս: Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ աշխարհում կան բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք կարող են մեզ օգնել զարգացնել մեր իմաստությունը և մարտահրավերներ հաղթահարել: Ուսանողներին առաջարկեք կրկնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը և բացահայտել բառեր կամ արտահայտություններ, որոնք ներկայացնում են սուրբ գրությունները՝ որպես իմաստության և գիտելիքների կարևոր աղբյուր:

Հավատքով գործելու օրինակ

Կարող եք ուսանողներին հարցնել, թե նրանք ինչ կարող են անել հավատքով գործելու համար՝ սուրբ գրությունները դժվարությամբ հասկանալու դեպքում: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, կարող եք ավելացնել հետևյալ օրինակներից մի քանիսը կամ բոլորը:

  • Աղոթքով հասկացողություն փնտրեք ուսումնասիրելուց առաջ:

  • Կարդացեք գլուխների վերնագրերը՝ դրանց հետ ծանոթանալու համար:

  • Փորձեք հասկանալ սուրբ գրությունները եկեղեցում և սեմինարիայում՝ ուսուցիչներին հարցեր տալով:

  • Ժամանակ առ ժամանակ կարդացեք սուրբ գրությունները որևէ վստահելի մարդու, օրինակ ծնողի հետ, որը կարող է դրանք ձեզ բացատրել:

  • Օգտվեք Ավետարանի գրադարան հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում առկա ձեռնարկներից, օրինակ՝ Սեմինարիայի ուսանողի ձեռնարկից: