Սեմինարիա
Ա Կորնթացիս 11


Ա Կորնթացիս 11

Տղամարդու և կնոջ եզակի և աստվածային դերը

Նկար
A group of young men and young women hold each other’s hands in a circle and smile at each other to encourage one another.

Շարունակելով հրահանգներ տալ և հորդորել կորնթացի Սրբերին՝ Պողոսն ուսուցանեց, որ տղամարդիկ և կանայք պետք է համագործակցեն և աջակցեն միմյանց՝ Տիրոջը հետևելիս: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե տղամարդիկ և կանայք ինչու միմյանց կարիքն ունեն՝ Երկնային Հոր ծրագրում ամենաբարձր օրհնություններ ստանալու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե նրանք երբ են տեսել համագործակցող և միմյանց աջակցող տղամարդկանց և կանանց: Հորդորեք նրանց մտածել, թե տղամարդկանց և կանանց տարբեր հեռանկարները, կարողությունները և ուժը ինչպես կարող են դրական ազդեցություն թողնել ամուսնության, ընտանիքի, համայնքի և Եկեղեցու հարաբերությունների վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տղամարդկանց և կանանց դերերը

Որպես դասը սկսելու այլընտրանքային տարբերակ, կարող եք ցուցադրել նախագահ Ջին Բ. Բինգհեմի «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» ուղերձը 9:45-10:54-ը:

Նկար
A couple rides their tandem bike for morning exercise.

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ՝ հեծանվորդների թիմի այս պատկերին նայելիս:

  • Ի՞նչ հմտություններ կամ կարողություններ է անհրաժեշտ՝ այս թիմին հաջողության հասնելու գործում օգնելու համար:

  • Անձերի միջև եղած տարբերություններն ինչպե՞ս կարող են ամրապնդել նրանց գործընկերությունը և օգնել նրանց ավելի միասնական դառնալ:

Ա Կորնթացիս 11 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե տղամարդիկ և կանայք ինչպես կարող են արդար կերպով համագործակցել որպես հավասար գործընկերներ՝ իրենց աստվածայնորեն նշանակված դերերը կատարելու և հավերժական կյանքին արժանանալու համար:

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ Պողոսի ուսմունքներից մի քանիսը առնչվում են այն ժամանակների հատուկ մշակութային չափանիշների հետ և կարող են անհասկանալի լինել այսօր: Ուսանողներին հիշեցրեք զգույշ լինել և չդատել Պողոսի գրությունները և այն ժամանակների մարդկանց՝ Տիրոջ կողմից մեր օրերում հայտնված չափանիշներով:

Ա Կորնթացիս 11.1-16 հատվածներում Պողոսը անդրադարձել է կորնթացիների այն ժամանակվա սոցիալական սովորույթներին, որոնք չէին համապատասխանում տղամարդկանց և կանանց աստվածայնորեն նշանակված դերերի մասին Տիրոջ կարծիքին: Կարևոր է այս սովորույթները չշփոթել Պողոսի կողմից ուսուցանված ճշմարտությունների հետ:

Պողոս Առաքյալի միջոցով Ա Կորնթացիս 11.11-12 հատվածներում Տերը հավերժական ճշմարտություններ հայտնեց տղամարդկանց և կանանց աստվածային դերերի մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 11.11-12 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ Աստծո, տղամարդկանց և կանանց մասին:

Կանայք և տղամարդիկ՝ Տիրոջ հետ լիարժեք գործընկերության մեջ

Ա Կորնթացիս 11.11 հատվածում մենք սովորում ենք, որ Երկնային Հոր ծրագրում տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են:

Կարող եք ցուցադրել հետևյալ հայտարարությունները և ուսանողներին առաջարկել կարդալ ու քննարկել հետևյալ հարցերը զույգերով կամ փոքր խմբերով: Նրանք կարող են դասարանի հետ կիսվել տղամարդկանց և կանանց համագործակցության օրինակներով:

Կարդացեք հետևյալ խոսքերը ընտանիքի մասին հայտարարությունից և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ելույթներից՝ փնտրելով, թե տղամարդիկ և կանայք ինչով են կարևոր Երկնային Հոր ծրագրում:

Ընտանիքի մասին հայտարարության մեջ մենք կարդում ենք հետևյալը.

Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով: Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակությանն համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:

Տասներկու Առաքյալների քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա ունենալ առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը առանց կնոջ՝ հավերժական ընտանիք կազմելու համար: … Հավերժության հեռանկարում ամուսինը և կինը միմյանց հետ կիսում են և՛ բազմանալու ստեղծարար ուժերը, և՛ քահանայության զորությունը:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Սա է իմ գործը և փառքը», Ensign կամ Լիահոնա, մայիսի 2013, 19)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Անհրաժեշտ էր ինչպես արական, այնպես էլ իգական սեռի հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների առանձնահատուկ միավորում՝ երջանկության ծրագիրը գործարկելու համար։ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» ( Ա Կորնթացիս 11․11): Տղամարդը և կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41-42)

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի քննարկեն իրենց գտածը և ունեցած հարցերը: Ուշադիր լսեք նրանց պատասխանները և տվեք լրացուցիչ հարցեր, որպեսզի նրանց օգնեք ավելի լավ հասկանալ հետևյալը. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս ուսմունքը: Մենք ի՞նչ ենք սովորում կանանց և տղամարդկանց վերաբերյալ Երկնային Հոր կարծիքի մասին: Այդ կարծիքն ինչո՞վ է տարբերվում աշխարհի կարծիքից: Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է ազդել ձեր մոտեցումների և վարվելակերպի վրա:

  • Ինչո՞ւ եք կարծում որ Երկնային Հոր ծրագրում Նրա զավակները և Նրա դուստրերը միասին են հասնում հավերժական կյանքին:

  • Դա ինչպե՞ս է ցուցադրում Երկնային Հոր սերը և հարգանքը կանանց և տղամարդկանց հանդեպ:

  • Այդ ճշմարտությունների ըմբռնումն ինչպես կարող է ձեզ օգնել այն ժամանակ, երբ դուք տղամարդկանց և կանանց դերերի և պարտավորությունների մասին հակասող կարծիքների եք հանդիպում:

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել կանանց և տղամարդկանց մասին այդ ճշմարտությունները ձեր կյանքում (օրինակ՝ տանը, եկեղեցում այլ երիտասարդ տղամարդկանց ու կանանց հետ և ապագա ընտանեկան կյանքին պատրաստվելիս):

Ժամանակի առկայության դեպքում ուսանողները կարող են շարունակել ուսումնասիրել Ա Կորնթացիս 11 գլուխը և քննարկել հաղորդությունը: Տես «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը՝ որպես հաղորդությունը ուսումնասիրելու տարբերակներից մեկը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Իսկ ի՞նչ, եթե այն մարդիկ, ում ես սիրում եմ, չեն ամուսնանում կամ երեխաներ չեն ունենում

Որոշ մարդիկ կարող են անհանգստանալ կամ զարմանալ, թե Երկնային Հոր՝ կանանց և տղամարդկանց համար նախատեսված ծրագիրն ինչպես կարող է իրականացվել այն մարդկանց համար, ովքեր ամուսնացած չեն կամ չունեն երեխաներ: Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924-2015) մեծ գթությամբ հայտարարել է.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Նրանք, ովքեր չեն ամուսնանում, կամ նրանք, ովքեր չեն կարողանում երեխաներ ունենալ, անմասն չեն հավերժական օրհնություններից, որ փնտրում են, բայց որոնք այժմ իրենց համար հասու չեն: …

Ձեր գաղտնի իղձերն ու արտասվալից աղերսները կդիպչեն Հոր և Որդու սրտին: Դուք անձնական հավաստիացում կստանաք Նրանցից, որ ձեր կյանքը կլինի լիարժեք և ոչ մի կարևոր օրհնություն չի կորչի ձեզ համար:

Որպես Տիրոջ ծառա, որ ծառայում է մի պաշտոնում, որին կարգվել է, նման իրավիճակում գտնվողներին ես խոստանում եմ, որ ձեր փրկության և վեհացման համար կարևոր ամեն ինչ կտրվի ձեզ իր ուրույն ժամանակին:

(Բոյդ Ք. Փաքեր, «Վկայություն», Ensign կամ Լիահոնա , մայիս 2014, 95)

Սատանան ինչո՞ւ է ցանկանում, որ մենք բաժանվենք որպես տղամարդ և կին

Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Ջին Բ․ Բրիգհեմը ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Հակառակորդը բավականին հաջողակ է եղել` նպատակ ունենալով բաժանել տղամարդկանց և կանանց՝ մեր հոգիներին պարտության մատնելու համար: Լյուցիֆերը գիտի, որ եթե կարողանա վնաս հասցնել տղամարդկանց և կանանց միասնության զգացումին, եթե կարողանա շփոթեցնել մեզ մեր աստվածային արժեքի և ուխտի պարտականությունների վերաբերյալ, նրան կհաջողվի կործանել ընտանիքները, որոնք հավերժության հիմնական միավորներն են:

Սատանան հրահրում է համեմատությունը որպես գործիք՝ ստեղծելով գերադասության կամ անլիարժեքության զգացում՝ թաքցնելով այն հավերժական ճշմարտությունը, որ տղամարդկանց և կանանց բնածին տարբերությունները Աստծուց են տրված և հավասարապես արժեքավոր են: Նա փորձել է ցածրացնել կանանց ներդրումները՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ քաղաքացիական հասարակության մեջ՝ դրա միջոցով նվազեցնելով բարու համար նրանց ոգեշնչող ազդեցությունը: Նրա նպատակը եղել է ուժային պայքարի խթանումը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց առանձնահատուկ ներդրումների հաղթահանդեսը, որոնք լրացնում են միմյանց և նպաստում միասնությանը:

(Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 60-61)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փոխլրացնող դերերը ամուսնության մեջ

Կարող եք ցուցադրել «Ամուսնության վերածնունդը» տեսանյութը (2:36), ChurchofJesusChrist.org կայքում, որտեղ Նախագահ Հենրի Բ. Այրինգը խոսում է ամուսնությանը նվիրված միջազգային գիտաժողովին: Նա կիսվում է, թե ամուսնու և կնոջ փոխլրացնող դերերն ինչպես կարող են կյանքում և հավերժության մեջ երջանկություն պարգևել նրանց և նրանց ընտանիքներին:

Ինչպես է Փրկիչը վերաբերվել կանանց և տղամարդկանց

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հաղորդակցվել կանանց և տղամարդկանց հետ և արժևորել նրանց, կարող եք ցուցադրել տարբեր պատկերներ Նրա կյանքից: Դա կարող է ներառել՝ Ղազարոսի հարությունը, կնոջը ջրհորի մոտ, շնության մեջ բռնված կնոջը, հարուստ երիտասարդ իշխանավորին, Հայրոսին և նրա դստերը, արյունահոսող կնոջը և այլոց: Ուսանողներին առաջարկեք խորհել այն մասին, թե Փրկիչի օրինակն ինչպես է ցուցադրում այն, թե նրանք ինչպես պետք է հավասարապես արժևորեն և հարգեն կանանց ու տղամարդկանց:

Հաղորդությանը մասնակցելիս մենք պետք է քննության ներկայացնենք մեր կյանքը

Ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել Ա Կորնթացիս 11.23-32 հատվածները և բացահայտել վերոնշված ճշմարտությունը (տես հատված 28): Օգտակար կլինի բացատրել, որ Պողոսը հիշեցրեց կորնթացիներին Վերջին Ընթրիքի մասին, երբ Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը Իր զոհաբերության հիշատակին ( հատվածներ 23-27): Երբ ուսանողները բացահայտեն հատված 28 -ի ճշմարտությունը, կարող եք կիսվել Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–95) այս հայտարարությամբ.

Նկար
Howard W. Hunter

Ես ինձ տվեցի այս հարցը. «Արդյո՞ք ես Աստծուն ամեն բանից վեր եմ դնում և պահում Նրա բոլոր պատվիրանները»: Ապա եկան խորհրդածություններն ու որոշումները: Երբ Տիրոջ հետ ուխտ ենք կապում, որ միշտ պահենք նրա պատվիրանները, դա հավասարաչափ լուրջ պարտավորություն է, որչափ հաղորդություն ընդունելով այդ ուխտը նորոգելը: Հաղորդության սպասավորման ժամանակ լուրջ խորհրդածություններ ունենալը մեծ նշանակություն ունի: Դրանք ինքնաքննման, ինքնադիտողության, ինքնաճանաչման պահեր են, խորհելու և որոշումներ կայացնելու պահեր:

(Հովարդ Վ. Հանթեր, «Հաղորդության մասին մտքեր», Ensign, մայիս 1977, 25)

Այնուհետև ուսանողները կարող են մտածել, թե ինչ հարցերի շուրջ են խորհելու հաջորդ շաբաթ հաղորդության ընթացքում՝ իրենց կյանքը քննելու նպատակով: Այդ հարցերը կարող եք նշել գրատախտակին: