Սեմինարիա
Մատթեոս 26․26-30, Ղուկաս 22.19-20


Մատթեոս 26․26-30, Ղուկաս 22.19-20

Հաղորդություն

Նկար

Վերնատուն կոչվող վայրում Փրկիչը «տասնեւերկուսի հետ սեղան նստեց» (Մատթեոս 26.20)՝ Իր մահկանացու կյանքում վերջին անգամ Զատիկը նշելու համար: Այդ վերջին Զատիկի ճաշի ժամանակ Հիսուս Քրիստոսը սահմանեց հաղորդության արարողությունը, որպեսզի Իր աշակերտները հիշեն Իրեն: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և զգալ, թե որքան կարևոր է հիշել Փրկիչին՝ հաղորդությանը մասնակցելիս:

Հաղորդության կարևորությունը

Ինչպես կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն ամեն կիրակի եկեղեցի գնում:

Եկեղեցի հաճախելու կարևորագույն պատճառներից է հաղորդությանը մասնակցելն է: Քույր Շերիլ Ա. Էսփլինը՝ նախկինում Երեխաների միության գերագույն նախագահությունից, պատմել է 96-ամյա մարդու և նրա որդու զրույցի մասին, որը ցուցադրում է եկեղեցու հաճախելիության գործում հաղորդությանը մասնակցելու կենտրոնական դերի մասին:

Հիսուս Քրիստոսը սահմանում է հաղորդությունը

Հիսուս Քրիստոսը մասնակցեց Զատիկի խնջույքին Գեթսեմանիում Իր տառապանքներից և խաչի վրա մահից անմիջապես առաջ: Այս իրադարձությունը հայտնի դարձավ որպես Վերջին Ընթրիք: Զատիկի ճաշը Իր առաքյալների հետ ուտելուց հետո Նա սահմանեց հաղորդության արարողությունը:

Կարդացեք Մատթեոս 26.26-30-ը և Ղուկաս 22.19-20-ը՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն Իր առաքյալներին ինչ է ուսուցանել հաղորդության մասին Կարող եք նշել կարևոր բառերն ու արտահայտությունները: Կարող եք նաև դիտել «Միշտ հիշեք Նրան» տեսանյութի 0:00-0:53 հատվածը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ո՞րն էր Փրկիչի նպատակը, երբ Նա սահմանեց հաղորդության արարողությունը:

Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկը հետևյալն է. Հիսուս Քրիստոսը սահմանեց հաղորդությունը, որպեսզի օգնի մեզ հիշել Իրեն:Չնայած Փրկիչը դեռ չէր անցել Իր քավիչ զոհաբերության տառապանքներով և չարչարանքներով, Առաքյալներին ուսուցանած այս արարողության և խորհրդանիշների նպատակն էր օգնել նրանց, որ հիշեն Իրեն և Իր Քավության պարգևը:

  • Ո՞ր սուրբ գրությունները կամ անձնական փորձառություններն են օգնել ձեզ խորհել Փրկիչի՝ ձեզ համար կատարած զոհաբերության մասին:

  • Ի՞նչ զգացմունքներ եք տածում Փրկիչի հանդեպ, երբ կարդում եք այս հատվածները կամ մտածում եք այս փորձառությունների մասին:

  • Հաղորդության խորհրդանիշներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչ է արել և ինչ է կարող անել ձեզ համար:

Ստեղծեք դասի համառոտ շարադրանքը

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ուսուցանել հաղորդության մասին՝ ձեր տանը մոտակա ժամանակ կայանալիք սուրբ գրությունների ուսումնասիրության քննարկման ընթացքում: Օգտվելով նոր ուսումնասիրված սուրբ գրություններից և այլ ընտրված հղումներից (այդ թվում Ավետարանական թեմաներ, «Հաղորդության», topics.ChurchofJesusChrist.org, կամ վերջին գերագույն համաժողովի ելույթներ), պատրաստվեք օգնել ուրիշներին հասկանալ և զգալ հաղորդության կարևորությունը:

Բացի դրանից, կարող է օգտակար լինել «Հացը և ջուրը» հոդվածը (Ensign, հուլիս 2017, 68-69):

Ձեր դասի համառոտ շարադրանքը պետք է ներառի հետևյալը. (1) հաղորդության մասին մեկ կամ մի քանի սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ՝ ուսումնասիրելու և վերլուծելու համար, (2) առնվազն երկու հարց, որոնք դուք կարող եք տալ՝ ձեր ընկալումը խորացնելու համար և (3) քննարկվող ճշմարտությունները կիրառելու հրավեր: Հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը կարող են օգնել ձեզ ստեղծել ձեր համառոտ շարադրանքը:

  • Ի՞նչ է հաղորդությունը:

  • Հաղորդությունն ինչպես կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Փրկիչին և Նրա Քավությունը:

  • Ի՞նչն է ձեզ օգնել իմաստալի փորձառություններ ունենալ՝ հաղորդությանը մասնակցելիս:

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե ավելի հաճախ հիշեիք Հիսուս Քրիստոսին:

1. Ձեր օրագրում գրանցեք ձեր դասի համառոտ շարադրանքը.

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է կապը Զատիկի և հաղորդության միջև

«Զատիկի ընթրիքը» տեղեկատվական պաստառը (New Era, ապրիլ 2019, 8-9) կարող է օգնել հասկանալ կապը Զատիկի և հաղորդության միջև:

Ինչո՞ւ ենք մենք հաղորդության արարողության ժամանակ գինու փոխարեն ջուր օգտագործում

Վարդապետություն և Ուխտեր 27․1-2 հատվածներն ասում են, որ նշանակություն չունի, թե ինչ է օգտագործվում հաղորդության համար, եթե դա արվում է «[Քրիստոսի] փառքին ուղղված աչքով» ( հատված 2): Այսօր Եկեղեցու ղեկավարները խնդրում են մեզ հաղորդության ժամանակ ջուր օգտագործել:

Ի՞նչ կարող եք անել հաղորդությունը ավելի իմաստալի դարձնելու համար

Նախագահ Ստիվեն Ջ. Լանդը՝ Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Official portrait of Steven J. Lund. President, Young Men General Presidency. Sustained April 2020.

Ամեն անգամ, երբ սարկավագը բռնում է հաղորդության սկուտեղը, մենք հիշում ենք Վերջին Ընթրիքի, Գեթսեմանիի, Գողգոթայի և պարտեզի գերեզմանի սուրբ պատմությունը: Երբ Փրկիչն Իր առաքյալներին ասում էր «այս արեք իմ հիշատակի համար» [Ղուկաս 22.19], Նա նաև դարերի միջով խոսում էր մեզանից յուրաքանչյուրի հետ։ Նա խոսում էր այն անվերջ հրաշքի մասին, որը Նա ցույց կտար, երբ ապագա սարկավագները, ուսուցիչները և քահանաներն Իր խորհրդանիշները ներկայացնեն և հրավիրեն Իր զավակներին՝ ընդունելու քավության Իր պարգևը:

Հաղորդության արարողության բոլոր խորհրդանիշները մեզ մատնանշում են այդ պարգևը: Մենք մտածում ենք այն հացի մասին, որը Նա մի ժամանակ կտրեց, և այն հացի մասին, որն իրենց հերթին քահանաներն այժմ մեր առջև կտրում են։ Այն ժամանակ և հիմա մենք մտածում ենք սրբագործված հեղուկի նշանակության մասին, երբ այդ հաղորդության աղոթքների խոսքերը հանդիսավոր կերպով երիտասարդ քահանաների բերաններից փոխանցվում են մեր սրտերին և խոյանում երկինք՝ նորոգելով ուխտերը, որոնք կապում են մեզ Քրիստոսի փրկության նույն ուժերի հետ: Հաղորդության ժողովի ժամանակ մենք կարող ենք մտածել, թե ինչ է նշանակում, երբ սարկավագը սուրբ խորհրդանիշները փոխանցում է մեզ՝ կանգնելով այնպես, ինչպես Հիսուսը կկանգներ, եթե Նա այնտեղ լիներ և առաջարկելով թեթևացնել մեր բեռն ու ցավը:

(Ստիվեն Ջ. Լանդ, «Քրիստոսի մեջ ուրախություն գտնելիս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 36)

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է հետևյալ խորհրդով.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Հաղորդության ժողովի և հատկապես հաղորդության արարողության ժամանակ մենք պետք է կենտրոնանանք երկրպագության վրա և զերծ մնանք ուրիշ գործողություններ կատարելուց, հատկապես, այնպիսի պահվածքից, որը կարող է խանգարել ուրիշների երկրպագությանը։ Նույնիսկ այն մարդը, ով լուռ նիրհում է, չի խանգարում ուրիշներին: Հաղորդության ժողովը գրքեր կամ ամսագրեր կարդալու ժամանակ չէ։ Երիտասարդներ, դա հեռախոսով շշուկով խոսելու կամ հաղորդագրություններ գրելու ժամանակ չէ։ Երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք սրբազան ուխտ ենք կապում, որ միշտ կհիշենք Փրկիչին։ Որքան տխուր է տեսնել մարդկանց, ովքեր բացահայտորեն խախտում են այդ ուխտը հենց այն ժողովին, որտեղ կապում են այն:

(Դալլին Հ. Օուքս, «Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 18-19):