Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մատթեոս 11.28-30


Վարդապետության սերտում. Մատթեոս 11.28-30

«Ինձ մոտ եկեք ․․․ եւ ես հանգիստ կտամ ձեզ»

Նկար
կինը արտասվում է. նկար

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ եթե մենք գանք Իր մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ: Այս դասը ձեզ հնարավորություն կտա բացատրել այս վարդապետության ձեր ընկալումը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները մի սցենարի համար, որը նման է ձեր կյանքում տեղի ունեցած փորձառություններին:

Մտապահեք և բացատրեք

Փորձեք մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը Մատթեոս 11.28-30-ի համար՝ օգտագործելով արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին տառը:

«Մատթեոս __.28-__. Ինձ մօտ ե__, ա__ վ__ և բ__, և ես հ__ կ__ ձեզ»:

Վարդապետության սերտման հավելվածը նույնպես կարող է օգնել ձեզ հիշել սուրբ գրության այս հիմնական արտահայտությունը:

Բացատրեք ճշմարտությունը

Հիշեք, թե ինչ է լուծը (տես հետևյալ նկարը): Կրկնեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:

Նկար
տղամարդը վարում է եզներով լծված սայլը

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Օգտվելով լուծի նկարից՝ բացատրեք, թե Փրկիչն ինչպես կարող է մեզ օգնել կրել մեր բեռները: Անպայման նշեք, թե որն է մեր դերը՝ որպես Քրիստոսի գործընկեր:

Գործնական կիրառում

Անհրաժեշտության դեպքում կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուսումնասիրելով «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2020): Ապա համապատասխանեցրեք հետևյալ նախադասությունները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:

(Դասի վերջում կարող եք ստուգել պատասխանները):

  1. Անվստահելի աղբյուրները զանազանելը և դրանցից խուսափելը կարող են պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։

  2. Մինչ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել մտահոգությունները, կարևոր է, որ մենք ապավինենք այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի Վերականգնման և Նրա կարգված մարգարեների ուսմունքների վերաբերյալ։

  3. Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք իրերի դրությունն այնպես, ինչպես Տերն է տեսնում։

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Սցենար

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Երկու կամ երեք նախադասությամբ ստեղծեք մի ենթադրական սցենար, որտեղ ձեր տարիքի մի անձ այժմ որևէ բեռ է կրում: Նշեք նրա անունը, ինչ բեռ է նա կրում և ինչ է զգում:

Ձեռք բերեք հոգևոր գիտելիքներ

Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ սցենարում նկարագրված անձին օգնելու համար: Հետևյալ հարցերին պատասխանելով՝ կարող եք օգնել ձեզ:

Գործեք հավատքով

  • Մարտահրավերի հանդիպելիս ի՞նչ եք արել՝ Աստծուն վստահելու և Նրան դիմելու համար:

  • Ի՞նչ դասեր եք սովորել անցյալում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելիս, որոնք կարող են ձեզ օգնել այս իրավիճակում: Ինչպե՞ս։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը Նրան ի զորու է դարձնում թեթևացնելու բեռները:

  • Մեր կյանքում բեռներին և մարտահրավերներին դիմակայելը ինչպե՞ս է հանդիսանում Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Իմանալով Մատթեոս 11.28-30-ում տրված վարդապետությունը, ինչպե՞ս եք կրում այս բեռը կամ դիմակայում այս մարտահրավերին:

  • Սուրբգրային կամ մարգարեական ի՞նչ այլ հայտարարություն կարող է օգնել: Ինչպե՞ս։

Ինչպե՞ս թեթևացնել բեռները

3. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Օգտվելով ձեր բացահայտածից՝ նամակ գրեք ձեր սցենարի գործող անձին: Ներառեք Մատթեոս 11.28-30-ի ճշմարտությունները և այլ աղբյուրներ, որոնք կարող են սփոփել և քաջալերել:

  • Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից ո՞րն է եղել ամենից օգտակարը՝ այդ սցենարին պատասխանելիս: Ինչո՞ւ:

Ստուգարքի պատասխանները.1. Գ, 2. Ա, 3. Բ.