Երեխաներ և երիտասարդներ
Շարունակեք շարժվել առաջ


«Շարունակեք շարժվել առաջ», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար (2019)

«Շարունակեք շարժվել առաջ», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար

Շարունակեք շարժվել առաջ

Ձեզ կաջակցեն Քրիստոսին հետևելու ձեր ջանքերում, մինչ կաճեք այդ չորս ոլորտներում՝ ավետարանի ուսումնասիրության, ծառայության և միջոցառումների և անձնական զարգացման միջոցով։

Ավետարանի ուսումնասիրություն

Տանը և եկեղեցում ավետարանի ուսումնասիրությունը ձեզ հոգևոր հիմք է տալիս ձեր կյանքում ամեն բանի համար։ Երբ կիրառեք ձեր ուսումնասիրածը, դուք կարող եք բացահայտել Հիսուս Քրիստոսին հետևելու ուղիներ՝ անհատապես, ձեր ընտանիքի, քվորումի կամ դասարանի հետ։

Նկար
սուրբ գրություններ կարդացող մարդը

Ծառայություն և միջոցառումներ

Երբ ծառայություն կատարեք կամ մասնակցեք միջոցառումներին, կարող եք զվարճանալ ձեր ընտանիքի, ընկերների և ղեկավարների հետ, միաժամանակ կսովորեք հմտություններ, կունենաք նոր փորձառություններ և կծառայեք ուրիշներին։ Դուք կարող եք նաև ծառայել՝ մասնակցելով սուրբ արարողություններին: Ծառայությունը և միջոցառումները հիմնված են Ղուկաս 2․52-ի վրա և ներառում են՝ ինչպես շաբաթվա ընթացքում տեղի ունեցող, այնպես էլ բազմօրյա միջոցառումներ երիտասարդների համար, որոնք են՝ ճամբարները, տաճարային ուղևորությունները, Երիտասարդներին զորացնելու համար (ԵԶՀ) միջոցառումները և երիտասարդների համաժողովները:

Նկար
ծառայող երիտասարդներ

Անձնական զարգացում

Դուք կարող եք հետևել Հիսուս Քրիստոսին ձեր անձնական զարգացման մեջ, մինչ հայտնություն կփնտրեք, թե ինչպես կարող եք զարգանալ ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Դուք եք ընտրում, թե ինչի վրա աշխատել, իսկ ընտանիքը, հասակակիցները և ղեկավարները կարող են օգնել ձեզ։

Նկար
միասին վազող տղամարդը և կինը