Երեխաներ և երիտասարդներ
Հետևեք Փրկիչին ձեր կյանքի բոլոր ոլորտներում


«Հետևեք Փրկիչին ձեր կյանքի բոլոր ոլորտներում», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար (2019)

«Հետևեք Փրկիչին ձեր կյանքի բոլոր ոլորտներում», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար

Հետևեք Փրկիչին ձեր կյանքի բոլոր ոլորտներում

Նկար
հոգևոր, սոցիալական, մտավոր, ֆիզիկական

Երկնային Հայրը կամենում է, որ դուք սովորեք և աճեք։ Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ յուրաքանչյուր հարցում կատարյալ օրինակ լինի բոլորիս համար։ Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Իր պատանեկության տարիներին «Յիսուսը զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ» (Ղուկաս 2․52

Հիսուս Քրիստոսը զարգանում էր Իր կյանքի բոլոր ոլորտներում՝հոգևորապես (Աստծո մոտ), սոցիալապես (մարդկանց մոտ), ֆիզիկապես (հասակով) և մտավոր (իմաստությունով ), և նույն կերպ կարող եք դուք։

Ներկայումս ի՞նչ առաջընթաց ունեք այդ ոլորտներում։ Սկսեք մտածել, թե ինչն եք ուզում կատարելագործել կամ սկսել անել։

Ստորև տրված վանդակներում գրեք կամ նկարեք ձեր գաղափարները.

Հոգևոր

Սոցիալական

Ֆիզիկական

Մտավոր