«Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարի ուսուցչի ձեռնարկ
Դաս 173․ Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ
Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը
Սուրբ գրությունների համատեքստի հասկացողությունն օգնում է մեզ ճանաչել ոգեշնչված հեղինակների մտադրությունը։ Սա կարող է խորացնել նրանց խոսքերի բովանդակության մասին մեր հասկացողությունը և օգնել մեզ լսել Տիրոջ խոսքը մեր կյանքում: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե սուրբ գրությունների համատեքստն ինչպես կարող է ավելի իմաստալից դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ամբողջական պատկերը
Դասի սկզբում մեկ առ մեկ ցուցադրեք հետևյալ նկարները և դրան հաջորդող հարցեր տվեք: Որպես այլընտրանք, ձեր ցուցադրության ընթացքում ուսանողները կարող են ամեն մի ցուցադրվող նկարի համար ենթագրեր գրել: Այնուհետև նրանք կարող են քննարկել, թե ինչպես է փոխվել իրենց ենթագիրը՝ նկարի ամբողջական պատկերը տեսնելուց հետո:
Ստորև բերված նկարներն օգտագործելու փոխարեն ուսանողները կարող են ընտրել իրենց հեռախոսի տեսախցիկով արված լուսանկարը, մեծացնել նկարի միայն մի հատվածը և առաջարկել գործընկերոջը գուշակել, թե ինչ է կատարվում նկարում: Այնուհետև նրանք կարող են փոքրացնել այն և հարցնել, թե ինչպես փոխվեց ուրիշ ուսանողների հասկացողությունը:
-
Ի՞նչ է կատարվում նկարում:
-
Ինչպե՞ս է փոխվում մեր հասկացողությունը, երբ մենք ունենք նկարի ամբողջական պատկերը:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց կյանքի օրինակներով, երբ նկարի ավելի մեծ մասը տեսնելը փոփոխություն է կատարել իրենց հասկացողության մեջ: Որոշ հնարավոր օրինակներ կարող են ներառել հաղորդագրություն ուղարկելը կամ ինչ-որ բան հրապարակելը ցանցերում՝ նախքան բոլոր մանրամասներին ծանոթանալը, որևէ մեկին դատելն առանց նրա պատմությունն իմանալու կամ նկարի առանձին հատվածից սխալ եզրակացություն անելը:
-
Ինչպե՞ս կարող է դա կապված լինել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության հետ:
Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, գնահատեք համատեքստի նրանց հասկացողությունը, որը վերաբերում է սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Կարող եք օգտագործել հետևյալ բաժինը կամ դրա մասերը՝ ելնելով նրանց հասկացողության վերաբերյալ ձեր գնահատականից:
Սահմանում. հասկանալ համատեքստը
Կարող եք գրատախտակին գրել համատեքստ բառը։
Մենք կարող ենք կարևոր մանրամասներ բաց թողնել և թերի պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ չենք հասկանում համատեքստը:
-
Ինչպե՞ս կսահմանեիք համատեքստ բառը։
Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին: Անհրաժեշտության դեպքում կիսվեք համատեքստի հետևյալ սահմանմամբ.
Համատեքստն այն նախապատմությունն է, պայմանները և իրավիճակը, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում:
Կարդացեք Երեց Դեյվիդ Ա Բեդնարի հետևյալ արտահայտությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) խոսքերի վերաբերյալ.
«Ես ունեմ մի բանալի, որի օգնությամբ հասկանում եմ սուրբ գրությունները: Ես հարցնում եմ՝ ո՞րն էր այն հարցը, որը ստիպեց Հիսուսին պատասխանել առակով։ [Եկեղեցու պատմություն, 5․261]։ Այսպիսով, ձգտելով հասկանալ որևէ հայտնությանը, առակին կամ դրվագին նախորդող հարցը, մենք կարող ենք սուրբ գրությունների ավելի խորը հասկացողություն ձեռք բերել: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկաները», Ensign, հունվար 2009 թ․, 15)
-
Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների համատեքստի ուսումնասիրությունն օգնել ձեզ հասկանալ այն դասերը, որոնք նրանք ուսուցանում են:
Առաջարկեք ուսանողներին խորհել, թե որքան հաճախ են նրանք ձգտում իմանալ նախապատմությունը և իրավիճակը: Կարող եք ուսանողներին տրամադրել մեկ-երկու րոպե՝ խորհելու համար, թե ինչպես է սուրբ գրությունների համատեքստի ուսումնասիրությունն օրհնել, կամ կարող է օրհնել նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով կամ անձնական փորձառություններով:
Մոդել․ Վարդապետություն և Ուխտեր 121
Հետևյալ մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող է համատեքստի հասկացողությունը սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնել: Եթե ցանկանում եք, կարող եք ձեզ համար ընտրել տարբեր հատվածներ՝ որպես մոդել օգտագործելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.7–8 հատվածները, տեսնելով,թե ինչ է Տերն ուսուցանել Ջոզեֆ Սմիթին:
-
Ի՞նչն էր ձեզ համար իմաստալից այս հատվածներում:
Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել՝ քննարկելու հետևյալ հարցի պատասխանները: Առաջարկեք նրանց կազմել աղբյուրների ցանկ, որոնք օգնում են մեզ ուսումնասիրել համատեքստը:
-
Որո՞նք են այն գործիքները կամ աղբյուրները, որոնք կարող են օգնել մեզ ուսումնասիրել այս և այլ սուրբ գրությունների համատեքստը:
Ուսանողները կարող են թվարկել հետևյալ աղբյուրներից մի քանիսը. բաժինների կամ գլուխների վերնագրեր, հարակից հատվածներ, սուրբ գրությունների մեկնաբանություններ, ձեռնարկներ, Եկեղեցու ղեկավարների կողմից ունեցած ելույթներ և սուրբ գրությունների պատմություններ երեխաների համար։
Դուք կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտեր գիրքը և Եկեղեցու պատմությունը ներառում են հասանելի հատուկ աղբյուրներ, օրինակ՝ Սրբեր, հատոր 1 և Հայտնություններ համատեքստում։ Եթե ուսանողները կցանկանան ավելին իմանալ, կարող եք ցույց տալ, թե նրանք ինչպես կարող են օգտվել այս նյութերից Gospel Library հավելվածում: Վստահեցրեք ուսանողներին, որ թեև տարբեր աղբյուրների ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել, սակայն ուսումնասիրելուց առաջ բաժնի վերնագիրը կարդալու պարզ սովորությունը կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնել: Հենց դրան է նվիրված լինելու այս դասը:
Կարդացեք բաժին 121-ի վերնագիրը՝ փնտրելով տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները: Լրացուցիչ գաղափարների համար կարող եք նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121.1–6 հատվածները։
Վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 121.7–8 հատվածները՝ հիշելով համատեքստի մասին:
-
Ինչպե՞ս է այս համատեքստն օգնում խորացնել ձեր ընկալումն այն ուղերձի մասին, որը Տերը տվել է Ջոզեֆին այս հատվածներում:
-
Ինչպե՞ս է այս նոր ընկալումն ավելի իմաստալից դարձնում այս հատվածները ձեզ համար:
Երբ ուսանողները պատասխանեն, եղանակներ փնտրեք՝ շեշտելու կամ հարցնելու այն մասին, թե այս համատեքստն ինչ է ուսուցանում մեզ Տիրոջ մասին: Օրինակ՝ Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին դժվար պահերին սիրով տվել է խաղաղություն, հեռանկար և ապագա օրհնությունների խոստում։ Այս համատեքստի հասկացողությունն օգնում է մեզ իմանալ, որ Տերը կարող է խաղաղություն և ուղղություն տալ մեզ նաև մեր կյանքում:
Գործնականում կիրառեք սուրբ գրությունների համատեքստի հասկացողությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին գործնականում հասկանալ համատեքստը, կարող եք գրատախտակին ցուցադրել սուրբգրային հետևյալ հղումներն ու հարցերը: Կարող եք ուսանողներին առաջարկել զույգերով կարդալ սուրբգրային հղումներից մեկը կամ մի քանիսը և թղթի կենտրոնում գրել, թե ինչ սովորեցին դրանից: Այնուհետև նրանք կարող են կարդալ տվյալ բաժնի վերնագիրը՝ հարակից հատվածների հետ միասին: Իրենց գրածի վերաբերյալ նրանք կարող են նկարել կամ գրել որևէ բան, որն իր մեջ կընդգրկի համատեքստը (ավելի ամբողջական պատկերը):
Վարդապետություն և Ուխտեր 3․6–9
Վարդապետություն և Ուխտեր 8․2–3
Վարդապետություն և Ուխտեր 27․1–2
Վարդապետություն և Ուխտեր 28․2, 7
Վարդապետություն և Ուխտեր 46․3–5
Վարդապետություն և Ուխտեր 49․15–17
Վարդապետություն և Ուխտեր 98․1–3
Վարդապետություն և Ուխտեր 109․22–23
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Եթե օգտակար կլինի, կարող եք հաշվի առնել հետևյալը.
-
Այս բաժնի համատեքստն ինչպե՞ս է խորացնում հատվածներից սովորածի ձեր ընկալումը:
-
Համատեքստն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելին իմանալ Փրկչի, Նրա սիրո, Նրա ողորմածության կամ Նրա զորության մասին մեր կյանքում:
Եթե ժամանակը թույլ է տալիս, ուսանողները կարող են կիրառել այս հմտությունը՝ օգտագործելով սուրբ գրությունների ընթացիկ բաժինը կամ գլուխն իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կարող է համատեքստի ուսումնասիրությունը փոխել իրենց անձնական ուսումնասիրությունը և ինչպես նրանք կարող են բարելավել իրենց սուրբգրային ուսումնասիրությունը՝ կիրառելով այս հմտությունը:
Երբ առաջիկա շաբաթների ընթացքում ուսանողները կիրառեն սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը, մտածեք այնպիսի եղանակներ գտնելու մասին, որոնք կօգնեն նրանց կիսվել դասարանի հետ իրենց գաղափարներով՝ որպես առաջիկա հոգևոր հավաքի մաս: