«Վարդապետություն և Ուխտեր 133–134․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 133–134», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 133–134
Վարդապետություն և Ուխտեր 133–134
Ակնարկ
Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնում Տերը հայտնել է իրադարձություններ, որոնք պետք է նախորդեն Իր Երկրորդ Գալուստին և այն, թե Իր Սրբերն ինչպես կարող են պատրաստվել այդ իրադարձություններին. նա ավելի շատ հայտնել է նաև Իր բնավորության և հատկանիշների մասին: Վարդապետություն և Ուխտեր 134 բաժնում Եկեղեցու ղեկավարները նկարագրել են Եկեղեցու համոզմունքները կառավարության և կրոնի վերաբերյալ:
Սուրբ գրություններն ուսուցանելիս կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա. ժամանակ հատկացրեք և օգնեք ուսանողներին ճանաչել Փրկչի և Նրա փրկագնող զորության մասին ճշմարտությունները։ Նշեք սուրբ գրությունների այն հատվածները, որոնք կարող են մեծացնել ուսանողների հավատքն առ Նա։ Կարող եք տալ հարցեր, որոնք ուսանողներին կօգնեն խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել, ամրապնդել և առաջանորդել իրենց։ Որպեսզի իմանաք, թե ինչպես անել դա, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 133․41–56»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 133․1–40
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.10–11 հատվածները և խորհել այն մասին, թե իրենք որքանով են պատրաստ հանդիպել Փրկչին, երբ Նա նորից գա երկիր:
-
Նյութեր․ պաստառ կամ այլ թուղթ՝ յուրաքանչյուր ուսանողի համար, գունավոր մարկերներ կամ մատիտներ
-
Աշխատաթերթ․ «Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին հետևյալ կերպ՝ …»
Վարդապետություն և Ուխտեր 133․41–56
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գտնել Փրկչի Երկրորդ Գալուստը պատկերող նկար: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ քննարկել նկարներում պատկերված Փրկչի հատկանիշները:
-
Նկար ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը պատկերող նկար
-
Նյութեր․ թերթիկներ՝ ուսանողների փոքր խմբերի համար, որոնց օգնությամբ նրանք կարող են կիսվել
Վարդապետություն և Ուխտեր 134
Դասի նպատակը. oգնել ուսանողներին հասկանալ կրոնական ազատության և կառավարական օրենքներին հնազանդվելու կարևորությունն այնտեղ, որտեղ իրենք ապրում են:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել իմանալ, թե որն է իրենց կառավարության քաղաքականությունը կրոնի վերաբերյալ: Այդ մասին իմանալու համար ուսանողները կարող են ծնողներին կամ վստահելի չափահաս անձի խնդրել օգնել իրենց:
-
Տեսանյութ․ «The Book of Mormon: What Would Your Life Be Like without It?» (15:01, դիտեք 0:00-3:16)
-
Աշխատաթերթեր․ «Մենք հավատում ենք այն երկրի կառավարության օրենքներին հնազանդվելուն, որտեղ մենք ապրում ենք», «Մենք հավատում ենք կրոնի և խղճի ազատությանը»
Գնահատեք ձեր գիտելիքները 9
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց աճել հոգևոր առումով:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն մասին, թե վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում ինչպես են աճել և խորացրել ավետարանի մասին իրենց գիտելիքներն ու վկայությունը: Նրանք կարող են նաև խորհել, թե ըստ իրենց, ինչն է առավել շատ ազդել իրենց հոգևոր առաջընթացի վրա:
-
Նկարներ ցուցադրման համար. Սոլթ Լեյքի տաճարի կառուցման տարբեր փուլեր, տաճարի մկրտության ավազանը
-
Բովանդակություն ցուցադրման համար. անմշակ և հղկված քարեր կամ անմշակ և հղկված քարերի նկար