«Դաս 142․ Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել. ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետության սերտման վարժություն 9», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 142. Վարդապետություն և Ուխտեր 129–132
Վարդապետության սերտման վարժություն 9
Մտապահել. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա վարժվել մտապահել վարդապետության սերտման հատվածների հղումները և դրանց հետ կապված սուրբ գրության հիմնական արտահայտությունները: Այն նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել
Կարող եք ցուցադրել ջրի դատարկ սափոր և ջրով լի մի քանի բաժակ։ Բաժակները լցրեք ջրով: Առաջարկեք ուսանողներից մեկին բարձրաձայն ասել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և սուրբ գրության հիմնական արտահայտությունները, որոնք նա մտապահել է: Յուրաքանչյուր ասված հատվածի համար ուսանողը կարող է ջրով բաժակներից մեկը լցնել սափորի մեջ:
-
Ձեր կարծիքով, սուրբ գրությունների մտապահումն ինչպե՞ս կարող է նման լինել անհրաժեշտության ժամանակ ջրի պաշար ունենալուն։
-
Ո՞ր իրավիճակներում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մտաբերել սուրբ գրություններ, որոնց կարող եք հղում կատարել:
Խնդրեք ուսանողներին հիշել այնպիսի իրավիճակ, որի ժամանակ իրենք մտաբերել են որևէ սուրբ գրություն: Գուցե մտաբերել են որևէ հատվածի որոշակի բառեր կամ ամբողջական ուսմունք։ Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց փորձառություններով:
Նշեք, որ եթե մենք ուսումնասիրել և ծանոթ ենք սուրբ գրությունների հատվածներին, Սուրբ Հոգին կարող է այդ հատվածները մեր մտքին բերել անհրաժեշտության ժամանակ (տես Հովհաննես 14․26)։ Ուսանողներին ասեք, որ այսօր որոշ ժամանակ կհատկացնեք՝ ավելի լավ ծանոթանալու վարդապետության սերտման որոշ հատվածների: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է: Մտապահելու համար լրացուցիչ գաղափարներ կարելի է գտնել հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Մտապահելու վարժություն
Որոշեք, թե վարդապետության սերտման որ հատվածները կցանկանայիք, որ դասարանը կրկներ: Այս վարժության համար արդյունավետ կլինի օգտագործել երկուսից չորս հատված:
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մի դատարկ թուղթ: Առաջարկեք նրանց թղթի վրա գրել վարդապետության սերտման հատվածներից և հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը։ Առաջարկեք նրանց առանձին-առանձին կտրտել որևէ հղման և հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառը։ Այնուհետև ուսանողները կարող են խառնել կտորները և նորից հավաքել դրանք ճիշտ հերթականությամբ: Եթե նրանք կարողանան հաջող կատարել այդ խնդիրը, առաջարկեք նրանց կրկնել գործընթացը հաջորդ հատվածի և հիմնական արտահայտության համար։ Երբ ուսանողները բավականին լավ սովորեն հատվածներն ու հիմնական արտահայտությունները, նրանք կարող են խառնել տարբեր հատվածների և հիմնական արտահայտությունների բոլոր մասերը և փորձել դրանք նորից հավաքել:
Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը՝ մտապահելու հմտության վրա աշխատելու համար:
Եթե բավարար ժամանակ ունեք, կարող եք առաջարկել մի քանի ուսանողի գալ և կիսվել մտապահած մի հատվածով և հիմնական արտահայտությունով և մի բաժակ ջուր լցնել սափորի մեջ:
Այնպես հաշվարկեք, որ մտապահելու վարժությունը տևի ընդամենը 10–15 րոպե, որպեսզի դասի ընթացքում բավարար ժամանակ լինի վարդապետության սերտման վարժությունի համար:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Եթե զգում եք, որ ուսանողներին անհրաժեշտ է կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, ժամանակ տվեք նրանց՝ վերանայելու պարբերություններ 5–12-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներառված են «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» հավելվածում:
Առաջարկեք ուսանողներին ընտրել հետևյալ սցենարներից մեկը կամ օգտագործել ձեր ստեղծած սցենարը, որը համապատասխանում է ձեր ուսանողների կարիքներին: Երբ ուսանողները ընտրեն սցենարը, քննարկեք, թե ինչու մարդը կարող է այդպես կարծել: Դա կարող է օգնել, որ սցենարներն ավելի իրական լինեն ուսանողների համար:
Կարող եք նաև դիտարկել սցենարի այլընտրանքային թեմաներ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում՝ այս դասի վերջում։
Սցենար 1. Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը երկմտանքի մեջ է տաճարային ամուսնության վերաբերյալ: Նա կարծում է, որ տաճարային ամուսնության համար շատ բան է պահանջվում, և այն մեծ պարտավորություն է։ Նա մտահոգվում է այն բոլոր ակնկալիքների համար, որ այն առաջացնում է իր նկատմամբ:
Սցենար 2. Ձեր ընկերը ձեզ հարցնում է. «Արդյո՞ք տաճարային ամուսնությունն իսկապես անհրաժեշտ է: Արդյո՞ք զույգի համար բավարար չէ քաղաքացիական ամուսնությունը, եթե նրանք իսկապես սիրում են միմյանց»:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար, նրանց որոշ ժամանակ տվեք՝ մտածելու և իրենց ուսումնական օրագրերում պատասխանելու հետևյալ հարցերին:
-
Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքն է առավել օգտակար այս սցենարների համար: Ինչո՞ւ։
-
Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգտակար լինել այս սցենարների համար:
Ուսանողներին ժամանակ տալով պատասխաններ պատրաստելու համար՝ կարող եք նրանց փոքր խմբերի բաժանել: Օգտակար կլինի խմբերի ղեկավարներ նշանակել՝ քննարկումը հեշտացնելու համար: Ղեկավարը կարող էր որոշել, թե ով է առաջինը արտահայտվում կամ որոշել, թե որ հերթականությամբ պետք է քննարկվեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Խմբերին առաջարկեք կիսվել և քննարկել ներկայացվող հարցերի իրենց պատասխանները: Խմբերին բավականաչափ ժամանակ տվեք, որպեսզի յուրաքանչյուր անդամ արտահայտվի:
Այնուհետև կարող եք խմբերին առաջարկել նշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այն սկզբունքները, որոնք չեն ընտրվել, և քննարկել, թե ինչպես կարող են այդ սկզբունքները ևս կիրառվել սցենարների վերաբերյալ:
Փոխգործակցեք խմբերի հետ՝ գնահատելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները քննարկելու նրանց կարողությունը: Ըստ անհրաժեշտության, օգտագործեք հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին բովանդակալից քննարկում ծավալել:
Գործեք հավատքով
-
Ինչպե՞ս կարող է մարդը օգնություն խնդրել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից, երբ նա կասկածներ, մտահոգություններ կամ հարցեր ունի տաճարային ամուսնության վերաբերյալ:
-
Մարդը, որը մտահոգություններ ունի տաճարային ամուսնության վերաբերյալ, ուրիշ ինչպե՞ս կարող է գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից
-
Երկնային Հոր և Նրա փրկության ծրագրի մասին ի՞նչ գիտեք, որը կարող է օգտակար լինել այս սցենարի համար։
-
Ինչպե՞ս կարող է տաճարային ամուսնությունը ազդել մարդու կյանքի վրա ներկայումս և հավերժության մեջ:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 131.1–4 հատվածներում ուսուցանված վարդապետությունն օգտակար լինել ձեր ընտրած սցենարի համար:
-
Ի՞նչ այլ սուրբ գրություններ կամ մարգարեների խոսքեր կարող են օգտակար լինել (օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 132.19, Ա Կորնթացիներին 11.11, Ծնունդ 2.24)։ (Կարող եք նաև որոնել «Eternal Marriage»՝ Gospel Library հավելվածում:)
-
Տեղեկությունների ո՞ր աղբյուրները կարող են ազդեցություն ունենալ այս անձի եզրահանգումների վրա:
Օգնեք ուսանողներին գնահատել իրենց փորձառությունը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել.
-
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս են ձեզ օգնել արձագանքել սցենարին:
-
Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք, երբ փորձում էիք կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները սցենարների վերաբերյալ:
-
Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որը, ձեր կարծիքով, կարևոր է հիշել: