«Դաս 59․ Վարդապետություն և Ուխտեր 45․9–75․ Մաս 1․ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 59․ Վարդապետություն և Ուխտեր 45
Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 1
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող նշանները
Մեզ շրջապատող նշանները վկայում են, որ Փրկչի Երկրորդ Գալուստը մոտ է: Որոշ նշաններ փառավոր են, իսկ մյուսները՝ կործանարար: Այս դասը նպատակ ունի օգնելու ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք խաղաղություն գտնել, երբ տեսնենք այն նշանները, որոնք նախորդելու են Փրկչի Երկրորդ Գալուստին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երբ պատրաստեք և ուսուցանեք այս դասը, նկատի ունեցեք, որ «Վարդապետություն և Ուխտեր 45.9–75, Մաս 2» դասը կենտրոնանալու է Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու վրա: Այդ դասում կընդգծվի սուրբ տեղերում կանգնելը և Հոգու առաջնորդությունն ընդունելը (տես հատվածներ 32, 57)։
Ուղենիշներ
Առաջարկեք ուսանողներին հիշել մի հայտնի վայր, որը ձեր տարածաշրջանի մարդիկ սիրում են այցելել ընտանիքներով: Խնդրեք մի ուսանողի նկարել այդ վայրի պատկերը գրատախտակի մի կողմում: Խնդրեք մեկ այլ ուսանողի նկարել ձեր սեմինարիայի գտնվելու վայրի պատկերը գրատախտակի մյուս կողմում: Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչպես կուղղորդեն որևէ մեկին, որը ծանոթ չէ այդ տարածքին, որպեսզի սեմինարիայի վայրից հասնի մինչև հայտնի վայրը: Խնդրեք նրանց գալ գրատախտակի մոտ և նկարել կամ գրել որոշակի ուղենիշներ, որոնք մարդը կարող է տեսնել՝ այդ նպատակակետին մոտենալիս:
Նշեք, որ յուրաքանչյուր ուղենիշ, որը մարդը տեսնում է ճանապարհին, ավելի մեծ վստահություն է տալիս նրան այն մասին, որ ինքը մոտենում է նպատակակետին:
-
Ինչո՞ւ են այս ուղենիշները նման այն նշաններին, որոնք նախորդելու են Փրկչի Երկրորդ Գալուստին:
Կարող եք սեմինարիայի գտնվելու վայրի փոխարեն գրատախտակին գրել «Մեր օրեր» բառերը, իսկ հանրահայտ վայրի փոխարեն գրել «Երկրորդ Գալուստ» (կամ ցուցադրել Երկրորդ Գալուստի նկարը):
Առաջարկեք ուսանողներին գրատախտակին թվարկել Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները, որոնց մասին իրենք գիտեն: Հիշեցրեք նրանց, որ չանհանգստանան նշանների հերթականության վերաբերյալ, քանի որ այն ամբողջությամբ բացահայտված չէ:
-
Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի նշանների մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ մենք իմանաք այդ նշանների մասին:
Այսօր ուսումնասիրելիս մտածեք, թե Փրկչի Երկրորդ Գալուստի նշանների իմացությունն ինչպե՞ս կարող է խաղաղություն և հույս բերել ձեր կյանք:
Ժամանակների նշանները
Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի մեծ մասը արտացոլում է Փրկչի մարգարեական քարոզը, որը տրվել է ի պատասխան Նրա աշակերտների՝ Երկրորդ Գալուստի նշանների վերաբերյալ հարցերին (տես Մատթեոս 24, Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1)։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի կողմից բաժին 45-ում ուսուցանված որոշ նշաններ, կարող եք ցուցադրել հետևյալ համապատասխանեցման վարժությունը կամ բաժանել դրա օրինակները: Կարող եք առաջարկել ուսանողներին աշխատել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով, որպեսզի հատվածները համապատասխանեցնեք դրանցում նկարագրված նշաններին:
Պատասխաններ՝ 1-Ե 2-Գ, 3-Բ, 4-Զ, 5-Դ, 6-Ա
|
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները |
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | ||
|---|---|---|---|
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները | Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները
| ||
Ուշադիր եղեք, որ չափազանց շատ ժամանակ չծախսվի նշանների մասին խոսելու կամ դրանց նշանակության և կատարման վերաբերյալ ենթադրությունների վրա: Շատ բան դեռ բացահայտված չէ, և Սուրբ Հոգին չի վկայի կեղծ մեկնաբանությունների մասին:
-
Ձեր կարծիքով դրանցից ո՞րն ենք մենք տեսնում այսօր:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը կամենում, որ մենք իմանանք թե հուսադրող, թե անհանգստացնող նշանները:
-
Իմացությունը, որ Հիսուսը գիտեր այս մանրամասները մեր օրերի մասին, ինչպե՞ս կարող է մեծացնել ձեր հավատը Նրա հանդեպ:
Ինչպե՞ս կարող ենք արձագանքել Երկրորդ Գալուստի նշաններին
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․35 հատվածը և Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1․23, 39 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ է ցանկանում, որ Իր աշակերտները հասկանան և զգան Իր գալստյան նշանների վերաբերյալ:
-
Ի՞նչ գտաք:
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին բացահայտել այն ճշմարտությունը, որ երբ մենք տեսնում ենք Փրկչի Երկրորդ Գալուստի նշանների կատարումը, մենք կարող ենք հասկանալ, որ մեզ տված Նրա խոստումները կատարվում են։
-
Այդ ճշմարտությունը հասկանալն ինչո՞ւ կարող է օգնել մեզ չանհանգստանալ Երկրորդ Գալուստին նախորդող նշաններից:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.
Եղբայրներ և քույրեր, մեզ հանձնարարված է ուսումնասիրել Աստծո խոսքը և ականջ դնել Հոգու ձայնին, որպեսզի կարողանանք «իմանալ նշանները ժամանակների, և նշանները Մարդու Որդու գալստյան» [Վարդապետություն և Ուխտեր 68․11]։
Ուստի, մենք անտեղյակ չենք աշխարհի մարտահրավերներին, ոչ էլ անիրազեկ՝ մեր ժամանակների դժվարություններին։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ծանրաբեռնենք մեզ կամ ուրիշներին մշտական վախով: Մեր մարտահրավերների մեծության վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի կենտրոնանալ մեր Աստծո անսահման մեծության, բարության և բացարձակ իշխանության վրա՝ վստահելով Նրան և ուրախ սրտով պատրաստվել Հիսուս Քրիստոսի վերադարձին:
Մենք՝ որպես Նրա ուխտի ժողովուրդ, չպետք է պարալիզացվենք վախից, քանի որ վատ բաներ կարող են տեղի ունենալ: Փոխարենը, մենք կարող ենք առաջ շարժվել հավատքով, քաջությամբ, վճռականությամբ և վստահել Աստծուն, երբ մոտենում ենք առաջիկա մարտահրավերներին և հնարավորություններին: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Կատարյալ սերը դուրս է մղում վախը», Լիահոնա, մայիս 2017 թ․, 106)
-
Այս խոսքերում ի՞նչն է տպավորում ձեզ:
-
Ամբողջ այն քաոսի հետ մեկտեղ, որը տեղի է ունենում և տեղի կունենա աշխարհում, ի՞նչ ապացույց եք տեսել, որ Հիսուս Քրիստոսը վերահսկում է ամեն բան:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․36–38 հատվածներում Փրկչի կողմից ուսուցանված առակը։ Մտածեք, թե ինչպես ծառի տերևները կարող են օգնել մեզ իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև ամառ:
Առակը կարդալու փոխարեն կարող եք ցուցադրել «Մի անհանգստացեք» տեսանյութը (5։14), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Այս առակի ծառի տերևներն ինչո՞վ են նման ժամանակների այն նշաններին, որոնք Փրկիչը տվել է մեզ:
-
Ինչպե՞ս կարող է այս առակն օգնել, որպեսզի չմտահոգվեն նրանք, ովքեր ապրում են վերջին օրերում:
Որպեսզի օգնեք ուսանողներին ցույց տալ իրենց ընկալումն այս դասում քննարկված սկզբունքի վերաբերյալ, կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը և առաջարկել նրանց արձագանքել: Որպես այլընտրանք, դուք կարող եք առաջարկել նրանց մանրամասներ հայտնել սցենարի համար, օրինակ՝ ընկերոջ անունը և Փրկչի Երկրորդ Գալուստին նախորդող հատուկ իրադարձությունները, որոնց մասին շատ երիտասարդներ մտահոգություն ունեն:
Պատկերացրեք, որ ձեր ընկերն իմացել է մտահոգիչ նշանների մասին, որոնք նախորդելու են Փրկչի Երկրորդ Գալուստին: Մոտակա տարածքներում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով նա կարծում է, որ այդ նշաններից մի քանիսն արդեն տեղի են ունենում և անհանգստացած է, թե առաջիկայում էլ ինչ պիտի տեղի ունենա: Նա մտահոգված է, թե այս իրադարձություններն ինպես կազդեն իր ապագայի վրա:
Առաջարկեք ուսանողներին մի քանի խորհուրդ գրել այդ ընկերոջն իրենց օրագրերում՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ իրենք սովորել են այսօր: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել հուշումներ գրելու համար:
Որպես այլընտրանք, ուսանողները կարող են քննարկել սցենարի արձագանքները զույգերով կամ փոքր խմբերով:
-
Ո՞ր սուրբգրային հատվածը կարող է օգնել ձեր ընկերոջը ավելի լավ հասկանալ Փրկչի բարությունը և Նրա գալուստին նախորդող իրադարձությունները:
Օգտակար կլինի ցուցադրել դասի սկզբում հիշատակված՝ Երեց Ուխդորֆի խոսքերը, երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցին:
-
Երեց Ուխդորֆի խոսքերի ո՞ր գաղափարները կարող են օգնել ձեր ընկերոջը: Ինչո՞ւ։
-
Նրան ինչպե՞ս կարող է օգնել հավերժության տեսանկյունից նշանները դիտարկելը:
Եզրափակելով՝ կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ հույսեր ունեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի հետ կապված: