Եկ, հետևիր ինձ
Լրացուցիչ աղբյուրներ


«Լրացուցիչ Աղբյուրներ», «Եկ, հետևիր ինձ. ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

Լրացուցիչ աղբյուրներ, «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Լրացուցիչ աղբյուրներ

Այս աղբյուրների մեծ մասը կարող եք գտնել Gospel Library հավելվածում և LDS.org:

«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար

Դուք կարող եք հարմարեցնել այս ուսուցողական նյութի ամեն վարժություն ձեր Կիրակնօրյա դասին օգտագործելու համար: Եթե դասարանի անդամներն օգտագործել են այս վարժությունները սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով և գաղափարներով:

Եկեղեցու ամսագրեր

New Era, Ensign, և Լիահոնա ամսագրերը ապահովում են հոդվածներ և այլ նյութեր, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք ուսուցանում եք «Եկ, հետևիր ինձ» ուղերձըԿիրակնօրյա Դպրոցի համար ձեռնարկից:

Հիմները և Երեխաների երգարանը

Սրբազան երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետություն հիշվող ձևով: Բացի Հիմների և Երեխաների երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի ձայնագրություններ music.lds.org-ում և LDS Music app.-ում:

Տեսալսողական նյութերի գրադարան

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին մտովի պատկերացնել վարդապետությունը և պատմությունները, որոնք գտնվում են Նոր Կտակարանում: Այցելեք medialibrary.lds.org և ուսումնասիրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն՝ ներառյալ Աստվածաշնչյան տեսանյութերի շարքը, որոնք նկարագրում են Նոր Կտակարանի իրադարձությունները:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները տալիս են պատմական հիմքեր և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրություններում գտնվող սկզբունքների վերաբերյալ: Դրանք նաև պարունակում են ուսուցողական գաղափարներ, որոնք կարող են հարմարեցվել Կիրակնօրյա դասերի համար:

Ավետարանական թեմաներ

topics.lds.org-ում դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ՝ օգտակար աղբյուրների կապուղիների հետ միասին, ինչպես օրինակ թեմաներին առնչվող գերագույն համաժողովի ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսանյութեր: Դուք կարող եք նաև գտնել (ավետարանական թեմաների ակնարկներ) Gospel Topics Essays, որոնք տալիս են խորիմաստ պատասխաններ ավետարանական հարցերին:

«Հավատքին հավատարիմ»

Այս աղբյուրը պարունակում է ավետարանական թեմաների պարզ բացատրություններ, որոնք դրված են այբբենական կարգով:

«Քարոզիր իմ ավետարանը»

Միսիոներների համար նախատեսված այս ուղեցույցը տալիս է ավետարանական հիմնական սկզբունքների մի ակնարկ։

«Երիտասարդներին զորացնելու համար»

Այս աղբյուրը ընդգծում է Եկեղեցու չափանիշները, որոնք կօգնեն մեզ մնալ արժանի Տիրոջ օրհնություններին: Հատկապես, եթե դուք ուսուցանում եք երիտասարդներին, հաճախ դիմեք դրան:

«Ուսուցանել Փրկիչի ձևով»

Այս աղբյուրը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։

Նկար
պլանշետային համակարգիչ օգտագործող տղաներ