Եկ, հետևիր ինձ
Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա հարություն առավ»


«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա հարություն առավ» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ.

Նկար
Հիսուսը խոսում է Պետրոսի հետ

«Արածեցրու իմ ոչխարները», Կամիլ Քորրի

Հունիսի 24-30-ը

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

«Նա հարություն առավ»

Նախքան ուրվագծի ուսուցման գաղափարներն ուսումնասիրելը, կարդացեք Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, և Հովհաննես 20–21-ը, և խորհեք, թե այս գլուխներն ինչպես կարող են օգտագործվել՝ զորացնելու ձեր ուսանողների հավատքը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ սովորել են իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, խնդրեք նրանց գրի առնել մի ճշմարտություն այս շաբաթվա ընթերցանության հանձնարարությունից, որով նրանք պետք է կիսվեն «ողջ աշխարհի հետ» (տես Մարկոս 16.15): Դասի ավարտին հարցրեք նրանց, թե արդյոք գտել են որևէ լրացուցիչ ճշմարտություն, որով կկամենային կիսվել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20

Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք ևս հարություն կառնենք:

  • Որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց հնարավորություն տաք կիսվել Հարության վերաբերյալ իրենց սովորածով, կարող եք դասարանի անդամներին մի քանի րոպե տալ՝ կրկնելու այս շաբաթվա ընթերցանության հանձնարարությունը և «Հարություն» վերնագիրը Սուրբ Գրքերի Ուղեցույցում և գրի առնել ճշմարտություններ, որոնք իրենք սովորեցին Հարության մասին: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գրածով և խրախուսեք դասարանի անդամներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսում են ինչ-որ մեկին, ով կիսվում է մի ճշմարտությամբ, որը նման է իրենց գրածին: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր մեզ համար։ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր զգացմունքերի վրա ինչպե՞ս է ազդում մեր հարություն առնելու գաղափարը: «Նա հարություն է առել» երաժշտական տեսաֆիլմի ցուցադրումը (LDS.org-ում) կարող է օգնել հրավիրել Հոգին այս քննարկման ժամանակ:

Ղուկաս 24.13-35

Մենք կարող ենք հրավիրել Փրկիչին «կենալ մեզ հետ»։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել կապը իրենց փորձառությունների և Էմմաուսի ճանապարհին աշակերտների փորձառությունների միջև, գրատախտակին մի ճանապարհ նկարեք և հրավիրեք դասարանի անդամներին գրել մանրամասներ Ղուկաս 24.13–35-ում գտնվող այդ պատմությունից ճանապարհի մի կողմում: Ապա ճանապարհի մյուս կողմում նրանք կարող են զուգահեռաբար գրել , իրենց սեփական նույնատիպ փորձառությունները, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ: Օրինակ նրանք կարող են գրել Նորանց աչքերը բռնուած էին (Ղուկաս 24.16) ճանապարհի մի կողմում և Մենք երբեմն չենք ճանաչում Տիրոջ ազդեցությունը մեր կյանքում՝ մյուս կողմում:

  • Կամ երկու օրհներգեր, որոնք հիմնված են Ղուկաս 24.13–35-ի վրա. «Մնա ինձ հետ այս երեկո» և «Ինձ հետ եղիր դու միշտ» Hymns, nos. 165, 166: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հիմները, որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը իմաստ գտնել սուրբ գրության պատմության մեջ:

Մատթեոս 28.16–20, Մարկոս 16.14–20, Ղուկաս 24.44–53

Մեզ պատվիրված է քարոզել ավետարանը ողջ աշխարհին:

  • Պատվիրանը, որը հարություն առած Փրկիչը տվեց Իր Առաքյալներին քարոզելու Իր ավետարանը, այսօր կարող է նաև վերաբերվել մեզ: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին տեսնել իրենց դերը ավետարանով կիսվելու գործում: Առաջարկեք նրանց պատկերացնել, որ իրենք ինչ-որ խորհուրդ էին տալիս ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ, ով պատրաստվում է մեկնել լիաժամկետ միսիա: Իր Առաքյալներին ուղղված Փրկիչի ո՞ր խոսքերով կկիսվեիք: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այս նույն խոսքերը ավետարանով ուրիշների հետ կիսվելու մեր ջանքերում:

Հովհաննես 20.19-28

«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»:

  • Դուք գուցե ունենաք դասարանի անդամներ, ովքեր կարեկցում են Թովմասին, ով ցանկացավ տեսնել հարություն առած Տիրոջը, նախքան կհավատար դրան: Ձեր Կիրակնօրյա Դպրոցի դասը կարող է դասարանի անդամների համար լինել մի վայր, որտեղ կարող են միմյանց հավատքը զորացնել այն բաներում, որոնք իրենք չեն կարող տեսնել: Սկսեք՝ հարցնելով որևէ մեկին ամփոփել Թովմասի փորձառությունը Հովհաննես 20.19–28-ում: Կարող եք նաև ցույց տալ «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» տեսաֆիլը (LDS.org): Հանձնարարեք ուսանողներին գրատախտակին գրի առնել որոշ բաներ, որոնց, ըստ Աստծո, պիտի հավատանք առանց տեսնելու: Ապա կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց փորձառություններով, որոնք զորացրել են նրանց վկայություններն այս բաների մասին: Ի՞նչ օրհնություններ են եկել դասարանի անդամներին, երբ նրանք հավատք են գործադրել:

Նկար
Քրիստոսը հայտնվում է Առաքյալներին:

Նկատեք, որ Հիսուսը ուսուցանեց Թովմասին. «Մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ» (Հովհաննես 20.27):

Հովհաննես 21․3-17

Փրկիչը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին ընդունել Փրկիչի «Իր ոչխարներին արածեցնելու հրավերը»: Սկսեք, հրավիրելով նրանց մտքում կարդալ Հովհաննես 21.15–17-ը, փոխարինելով Սիմոնի անունը իրենց սեփական անունով և «իմ գառները» և «իմ ոչխարները» մարդկանց անուններով, ում զգում եք, որ Տերը կամենում է, որ ծառայեն, օրինակ, մարդիկ, ում տնային այցելություն կամ ուսուցում են կատարում, հարևաններ, կամ մարդիկ, ում ճանաչում են աշխատավայրից կամ դպրոցից: Մի քանի րոպե հետո դասարանի անդամները կարող են կիսվել իրենց ունեցած տպավորություններով: Ի՞նչ է նշանակում արածեցնել Փրկիչի գառներին և ոչխարներին: Նախագահ Ռասել Մ. Նելսոնը և Երեց Մարվին Ջ. Էշթոնը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող են օգնել պատասխանել այս հարցին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի դասարանի անդամներին ոգեշնչեք կարդալ Գործք 1–5-ը այս շաբաթ, խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչպես անուսում ձկնորսը դարձավ Քրիստոսի Եկեղեցու հզոր առաջնորդ, երբ այն տարածվեց ողջ աշխարհում: Երբ նրանք ուսումնասիրեն այս գլուխները, կտեսնեն, թե ինչպես է այս փոխակերպումը տեղի ունեցել:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

Ի՞նչ է նշանակում արածեցնել Փրկիչի ոչխարներին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է այս գաղափարներով Հովհաննես 21-իհին հունական տեքստից:

«[Հովհաննես 21.15-ում], feed բառը գալիս է հունական bosko, բառից, որը նշանակում է «սնուցել կամ արածեցնել»: lamb բառը գալիս է փոքրացուցիչ arnion, բառից, որը նշանակում է «փոքրիկ գառ» …

[Հովհաննես 21.16-ում], feed բառը գալիս է մեկ ուրիշ տերմինից, poimaino, որը նշանակում է «հովվել, հոգ տանել կամ խնամել»: sheep բառը գալիս է probaton, տերմինից, որը նշանակում է «հասուն ոչխար»: …

[Հովհաննես 21.17-ում], feed բառը կրկին գալիս է հունարեն bosko, բառից, որը վերաբերում է սնուցմանը: sheep բառը կրկին թարգմանվել է հունական probaton, տերմինից, որը նշանակում է չափահաս ոչխար:

Այդ երեք հատվածներում, որոնք այնքան նման են թվում անգլերեն լեզվում, իրականում պարունակում են երեք տարբեր ուղերձներ հունարենում.

  • Փոքրիկ գառները պետք է սնուցվեն, որպեսզի աճեն,

  • Ոչխարների մասին պետք է հոգ տանել,

  • Ոչխարները պետք է սնուցվեն» (“Shepherds, Lambs, and Home Teachers,” Ensign, Aug. 1994, 16):

Ինչպե՞ս կարող ենք «արածեցնել [Նրա] ոչխարներին»:

Երեց Մարվին Ջ. Էշթոնը բացատրել է, թե ինչպես կարող ենք կատարել Իր ոչխարներին արածեցնելու Տիրոջ պատվիրանը.

«Հիսուսն ասաց. «Արածեցրու իմ ոչխարները»: (Հովհաննես 21.16:) Դուք չեք կարող արածեցնել նրանց, եթե դուք չգիտեք որտեղ են նրանք: Դուք չեք կարող արածեցնել նրանց, եթե դուք նրանց պատճառ եք տալիս դիմադրելու ձեզ: Դուք չեք կարող արածեցնել նրանց, եթե դուք ուտելիք չունեք: Դուք չեք կարող արածեցնել նրանց, եթե դուք գթություն չունեք: Դուք չեք կարող կերակրել նրանց, եթե դուք չեք կամենում աշխատել և տալ: …

Նրանք, ովքեր կարիք ունեն օգնության, գալիս են բոլոր տարիքային խմբերից: Նրա ոչխարներից մի քանիսը երիտասարդ են, միայնակ և կորած: Մի քանիսը հոգնած են, չարչարված և տարիքից մաշված: Ոմանք մեր սեփական ընտանիքներում են, մեր իսկ հարևանությամբ, կամ աշխարհի հեռու անկյուններում, որտեղ մենք կարող ենք օգնել ծոմի զոհաբերություններով: Մի քանիսը ուտելիքի պահանջ ունեն: Մի քանիսը զգում են սիրո և հոգատարության քաղց:

Եթե մենք Նրա ոչխարներին պատճառ ենք տալիս մեզ դիմադրելու, արածեցնելու գործընթացը դժվար է դառնում, եթե ոչ՝ անհնարին: Ոչ ոք չի կարող օգնել սարկազմով կամ ծաղրանքով: Դիկտատուրան կամ «Ես ճիշտ եմ, իսկ դու սխալ»-ը կկործանի թափառող ոչխարներին կերակրելու բոլոր ջանքերը: Դիմադրության պատ կկառուցվի և ոչ ոքի դա չի օգնի: …

Մեր սերը մենք ցույց ենք տալիս մեր գործողություններով: Սիրո արտահայտությունները դատարկ են, եթե գործողություններին չեն համապատասխանում: Բոլոր Նրա ոչխարները հովվի հպումի կարիքն ունեն, ով հոգ է տանում»: (“Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, Nov. 1981, 91).

Բարելավել մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց սեփական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները: Ամեն դասին ուսանողների համար ժամանակ հատկացրեք, որ կիսվեն, երբեմն դուք կպարզեք, որ այդ քննարկումներն են դասը» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 30):