Եկ, հետևիր ինձ
Հունիսի 3-9-ը Հովհաննես 13–17. «Շարունակեք իմ սիրո մեջ»


«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13–17. «Շարունակեք իմ սիրո մեջ» «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13–17», «Շարունակեք իմ սիրո մեջ» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Վերջին Ընթրիքը

«Իմ հիշատակի համար», Ուոլթեր Ռեյն

Հունիսի 3-9-ը

Հովհաննես 13–17

«Շարունակեք իմ սիրո մեջ»

Երբ աղոթքով ուսումնասիրեք Հովհաննես 13–17-ը, խորհեք թե ինչպես կարող եք լավագույն ձևով սեր ցույց տալ նրանց հանդեպ, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգին գաղափարներ կտա ձեր մտքին, երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար, և այս ուրվագիծը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրեք 13-ից 17 թվերը գրատախտակին, ներկայացնելով գլուխները Հովհաննեսի ավետարանում, որոնք դասարանի անդամները կարդում են այս շաբաթ: Հրավիրեք դասարանի մի քանի անդամների յուրաքանչյուր գլխի համարի կողքին գրել հատվածի հղումը, որը նրանք իմաստալից են գտնում և կկամենային քննարկել դասարանով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 13․1-17

Փրկիչը ուրիշներին խոնարհությամբ ծառայելու մեր օրինակն է։

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին խորհել Հիսուսի կողմից Իր աշակերտների ոտքերը լվանալու կարևորության մասին, կարող եք նախօրոք հրավիրել դասարանի որևէ անդամի կատարել Պետրոսի դերը այս պատմության մեջ և հարցազրույց անցնել դասարանի մնացած մասի կողմից: Խրախուսեք դասարանի անդամներին որոնել Հովհաննես 13.1–17-ը և մտածել խորիմաստ հարցեր, որոնք նրանք կարող են հարցնել Պետրոսին: Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից, որը կարող է ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք ծառայում ուրիշներին:

Հովհաննես 13.34-35

Սերը Հիսուս Քրիստոսի աշակերտների բնորոշ հատկանիշն է:

  • Ի՞նչը կարող է խրախուսել դասարանի անդամներին ավելի սիրառատ լինել: Հարցրեք նրանց, թե ինչպես կարող են տարբերելՔրիստոսի հետևորդներին: Ի՞նչ հատկանիշներ են նկատում այդ մարդու մեջ: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել Հովհաննես 13.34–35-ը, որ սովորեն տարբերել Փրկիչի ճշմարիտ աշակերտներին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սերը դառնա մեր աշակերտության տարբերակիչ գիծը։ Ինչպե՞ս կարող է այս ուսմունքն ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք արձագանքում Եկեղեցու կոչումներին և հանձնարարություններին:

  • Ձեր դասարանը այս տարի շատ բան սովորեց Փրկիչի կյանքի մասին, ներառյալ շատ օրինակներ, թե ինչպես Նա ցույց տվեց Իր սերն ուրիշների հանդեպ: Դասարանի անդամներին օգնելու համար գրատախտակին գրեք Հովհաննես 13.34-ում գտնվող պատվիրանը Ինչպես ես սիրեցի ձեզ և դասարանի անդամներին խնդրեք օրինակներ գրել, որոնք նրանք հիշում են Նոր Կտակարանից, որոնք ցույց են տալիս Հիսուսի սերը: Ապա գրատախտակին գրեք Սիրեք միմյանց և խնդրեք դասարանի անդամներին թվարկել ուղիներ, որոնցով մենք կարող ենք հետևել սիրո Նրա օրինակին: Երգելով կամ լսելով «Սիրեք միմյանց», Hymns, no. 308, օրհներգը կամ «Լրացուցիչ աղբյուրներում» տեսաֆիլմ դիտելով կարող ենքլ լավ լրացում կատարել այս միջոցառմանը:

  • Եթե մենք հատուկ սեր չենք զգում ուրիշների հանդեպ, ի՞նչ կարող ենք անել սիրո պարգևը ձեռք բերելու համար: Այս խորհուրդը Մորոնի 7.48-ում, 8.26-ում ի՞նչ է ավելացնում այդ պարգևի մեր հասկացողությանը: Ո՞ւմ գիտենք մենք, ով մեր սիրո կարիքն ունի:

Նկար
աղոթող ընտանիք

Սերը Քրիստոսի աշակերտների բնորոշ առանձնահատկությունն է:

Հովհաննես 14.16–27, 15.26, 16.7–15

Սուրբ Հոգին հնարավորություն է տալիս մեզ իրականացնել մեր նպատակը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Սուրբ Հոգու տարբեր դերերի մասին, բաժանեք նրանց խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ հատվածներից մեկը. Հովհաննես 14.16–27, 15.26, և 16.7–15: Յուրաքանչյուր խմբին հրավիրեք գրատախտակին գրել, թե նրանք այս հատվածներից ինչ սովորեցին Սուրբ Հոգու մասին: Դասարանի անդամները կարող են ավելացնել այլ գաղափարներ, որոնք նրանք կգտնեն, երբ հետազոտեն սուրբ գրությունները, որոնք թվարկված են «Լրացուցիչ աղբյուրներում: Ե՞րբ ենք զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը: Ի՞նչ առարկաներ կամ տեսողական պարագաներ կարող եք բերել դասարան, որոնք կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ Սուրբ Հոգու դերերը:

  • Հրավիրեք դասարանի մի քանի անդամների ժամանակից շուտ ուսումնասիրել գերագույն համաժողովի ելույթներից մեկը, որն առաջարկվում է «Լրացուցիչ աղբյուրներում» (կամ իրենց իմացած համաժողովի մյուս ելույթներում) Սուրբ Հոգու մասին: Խնդրեք նրանց դասարանի հետ համառոտ կիսվել իրենց սովորածով։ Ի՞նչ են այս ուղերձներն ավելացնում նրան, ինչ մենք սովորեցինք Սուրբ Հոգու մասին Հովհաննես 14–16-ից:

Հովհաննես 15․1-12

Երբ մենք «կենանք Փրկիչում», մենք կլինենք բեղմնավոր և կգոհանանք:

  • Ի՞նչ սովորեցին դասարանի անդամներն այս շաբաթ Փրկիչի խաղողի որթի և ճյուղերի առակից: Դասարան բերեք մի փոքրիկ բույս և օգտագործեք այն՝ օգնելով դասարանի անդամներին պատկերացնել Փրկիչի առակը: Դասարանով Հովհաննես 15.1–12-ը կարդալուց հետո կարող եք քննարկել, թե ինչ է նշանակում «կենալ [Քրիստոսում]» (Հովհաննես 15.4): Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե նրանք ինչպես են պարզել, որ Հովհաննես 15.5-ը ճշմարիտ է: (Տես նաև Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը «Լրացուցիչ աղբյուրներում»:) “The Will of God” «Աստծո կամքը» (LDS.org-ում) կարող է նույնպես օգտակար լինել այս քննարկման ժամանակ:

Հովհաննես 17 

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես միասնական են, և Նրանք կամենում են, որ մենք նույնպես միասնական լինենք:

  • Դուք հավանաբար չեք կարող մեկ դասարանական քննարկման մեջ ուսուցանել բոլոր կարևոր ճշմարտությունները, որոնք գտնվում են Հովհաննես 17-ում , բայց ահա մի ձև՝ օգնելու դասարանի անդամներին հետազոտել դրանցից մի քանիսը: Գրատախտակին գրի առեք հայեցակետեր Հովհաննես 17-ից, ինչպիսիք են.

    • Մեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ

    • Հիսուս Քրիստոսի հարաբերությունը Իր Հոր հետ

    • Մեր հարաբերությունը աշխարհի մնացած մասի հետ

    • Մեր հարաբերությունը միմյանց հետ՝ որպես Նրա աշակերտներ

    Հրավիրեք դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել այս հայեցակետերից մեկը և կարդալ Հովհաննես 17-ը, որոնելով հատվածները, որոնք կապված են դրա հետ: Խնդրեք մի քանի դասարանի անդամների կիսվել իրենց սովորածով:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, և Հովհաննես 18-ը եկող շաբաթվա ընթացքում, կարող եք ասել նրանց, որ այդ գլուխներում նրանք կկարդան Աստծո փրկության մեծ ծրագրի առանցքային պահերի մասին:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հովհաննես 13–17

Տեսաֆիլմեր LDS.org-ում սիրո մասին:

  • «Սիրեք միմյանց»

  • «Ընտանիքները զոհաբերում են, տալիս և սիրում»

  • «Թոմաս Ս. Մոնսոնի նախապատրաստումը. Նա սովորեց կարեկցել իր պատանեկության տարիներին»

Սուրբ Հոգին:

«Կենալ» Քրիստոսում

Նշելով, որ կենալ բառն ունի հաստատունության և նվիրվածության իմաստները, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Ուրեմն այս [խոսքի] իմաստն է «մնացեք, բայց մնացեք հավերժ»: Դա ավետարանի ուղերձի կոչն է: … Եկեք, բայց եկեք, որ մնաք: Եկեք համոզմունքով և տոկունությամբ: …

«Հիսուսն ասել է. «Առանց ինձ չէք կարող ոչինչ անել» [Հովհաննես 15.5]: Ես վկայում եմ, որ դա է Աստծո ճշմարտությունը: Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար և մենք պետք է «կենանք» Նրանում ընդմիշտ, համառորեն, անսասան, հավերժ: Որպեսզի ավետարանի պտուղը ծաղկի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կառչենք Նրան՝ մեր բոլորիս Փրկիչին և Նրա այս Եկեղեցուն, որը կրում է Նրա սուրբ անունը: Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և միակ աղբյուրը հավերժական կյանքի: Նրանում մենք ոչ միայն կդիմանանք, այլ նաև կգերիշխենք և կհաղթենք այս սուրբ գործում, որը երբեք մեզ ձախողում չի բերի»: («Կացեք ինձանում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32):

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք Հոգին: «Ոչ մի մահկանացու ուսուցիչ, որքան էլ որ հմուտ ու փորձառու լինի, չի կարող փոխարինել Հոգուն: Բայց մենք կարող ենք գործիք լինել Աստծո ձեռքերում՝ օգնելով Նրա զավակներին Հոգով սովորել: Այս անելու համար մենք հրավիրում ենք Հոգու ազդեցությունը մեր կյանք և քաջալերում նրանց, ում ուսուցանում ենք, անել նույնը: Բացի այդ, սուրբ երաժշտությունը, սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների խոսքերը, սիրո և վկայության արտահայտությունները և լուռ մտորումների պահերը հրավիրում են Հոգու ներկայությունը» (Teaching in the Savior’s Way, 10):