Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 22-28-ը Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:


«Ապրիլ 22-28-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլ 22-28-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
բարի Սամարացին

Բարի սամարացին, Դան Բըր

Ապրիլ 22-28-ը

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:

Կարդացեք Մատթեոս 18-ը և Ղուկաս 10-ը, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Երբ տպավորություններ եք ստանում, դուք կարող եք հարցնել, ինչպես Երեց Ռիչարդ Գ. Սքոթն է առաջարկել. «Կա՞ ավելին, որ ես պետք է իմանամ»: («Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 8):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Այս գլուխները պարունակում են շատ օրինակներ ավետարանի ուսմունքների մասին, որոնք տարբեր են նրանից, ինչ աշխարհն է ուսուցանում մեզ: Ի՞նչ ճշմարտություններ գտան դասարանի անդամներն այս գլուխներում, որոնք դժվար են որոշ մարդկանց համար ընդունել կամ ապրել դրանցով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 18.21-35

Մենք պետք է ներենք ուրիշներին, եթե մենք ակնկալում ենք ներում ստանալ Տիրոջից:

  • Ժամանակ առ ժամանակ մենք բոլորս կարիք ենք ունենում ներել ինչ-որ մեկին, ով վիրավորել է մեզ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել անողորմ ծառայի առակը ոգեշնչելու դասարանի անդամներին ավելի ներող լինելու համար: Գուցե կարողանաք հետևյալ ձևով հարցեր գրել գրատախտակին և առաջարկեք դասարանի անդամներին խորհել դրանց մասին, մինչ մեկը կպատմի առակը. Ո՞ւմ է ներկայացնում թագավորը: Ու՞մ է ներկայացնում անողորմ ծառան: Ի՞նչ է ներկայացնում նրա պարտքը։ Ո՞ւմ է ներկայացնում ծառայակիցը։ Ի՞նչ է ներկայացնում նրա պարտքը։ Տաղանդների և դահեկանների մասին տեղեկությունը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է դասարանի անդամներին հուշել այն միտքը, թե որքան մեծ է տարբերությունը առակի երկու պարտքերի միջև: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ ուղերձներ ունի առակը անձամբ իրենց համար:

  • Դուք կարող եք հրավիրել դասարանին անողորմ ծառայի առակը հարմարեցնել ներման մասին նույն դասերի հետ՝ օգտագործելով ժամանակակից իրավիճակներ և մանրամասներ: (Մտածեք խմբերով աշխատեցնել նրանց այս թեմայի վրա:) Քննարկեք՝ առակն ինչպե՞ս է պատասխանում Պետրոսի այն հարցին, թե քանի անգամ նա պետք է ների:

  • “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant” (LDS.org) տեսաֆիլմը կարող է օգնել ձեր դասարանին պատկերացնել առակը: Բացի Մատթեոս 18.35-ից, հետևյալ սուրբ գրությունները կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ինչու է Տերը կամենում, որ մենք ներենք ամենքին, ովքեր մեղանչում են մեր դեմ. Մատթեոս 6.12–15, Եփեսացիս 4.32, և Վարդապետություն և Ուխտեր 64.7–11:

Ղուկաս 10.25–37

Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորներին։

  • Ահա մի գաղափար, որով դասարանի անդամները կարող են նորովի մեկնաբանել բարի Սամարացու առակը. հրավիրեք նրանց պատկերացնել, որ հետաքննում են հարձակման և կողոպուտի մի դեպք, որը տեղի է ունեցել Երիքովից Երուսաղեմ տանող ճանապարհին: Խնդրեք դասարանի մի քանի անդամների նախապատրաստված գալ դասին, ներկայացնել առակի տարբեր մարդկանց և խոսել այդ դեպքին իրենց մասնակցության մասին: Օրինակ, ինչո՞ւ քահանան և Ղևտացին կանգ չառան օգնելու վիրավոր մարդուն: Ինչո՞ւ Սամարացին կանգ առավ: Ի՞նչ մտքեր կարող էր ավելացնել իջևանատերը: Ի՞նչ էր զգում վիրավոր մարդը մյուսներից յուրաքանչյուրի հանդեպ: Հավաստիացեք, որ քննարկումը ոգեշնչում է դասարանի անդամներին նման լինել բարի Սամարացուն և իջևանատիրոջը ու խուսափել նման լինել քահանային և Ղևտացուն: Երբ են դասարանի անդամները զգացել «այն որոշակի մարդու նման», ով օգնության ծայրահեղ կարիք ուներ: Ինչպե՞ս եկավ օգնությունը: Որպես ծխի անդամներ, ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել՝ օգնելով մյուսներին, ինչպես բարի Սամարացին և իջևանատերն արեցին:

  • Բացի այն, որ բարի Սամարացու առակը ուսուցանում է սիրել մեր մերձավորին, կարող է խորհրդանշել նաև մեզ փրկելու Հիսուս Քրիստոսի զորությունը: (Այս մեկնաբանության վերաբերյալ մանրամասները կարելի է գտնել «Լրացուցիչ աղբյուրներում»:) Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ առակը, փնտրելով այս և ուրիշ խորհրդանշական իմաստներ: Ի՞նչ ենք սովորում Փրկիչի և Նրա Քավության մասին, երբ կարդում ենք առակն այդ ձևով:

Ղուկաս 10.38–42

Մենք ընտրում ենք «բարի բաժինը», կատարելով ամենօրյա ընտրություններ, որոնք տանում են դեպի հավերժական կյանք:

  • Կյանքը լի է արժանավոր գործերով, որոնք պիտի կատարվեն: Մարիամի և Մարթայի պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին նկատի ունենալ, թե ինչպես ընտրել «այդ բարի բաժինը» (հատված 42, տես նաև այս շաբաթվա ուրվագիծը «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում): Ղուկաս 10.38–42-ը միասին կարդալուց հետո կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչպես նրանք կարձագանքեին Փրկիչի խորհրդին, եթե լինեին Մարթայի փոխարեն: Ինչպե՞ս կարող է այս փորձառությունն ազդել նրանց ապագա ընտրությունների վրա: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որ բաներն են մեր սեփական կյանքում «կարևոր»: (Ղուկաս 10.42) Ինչպե՞ս կարող է Երեց Դալլին Հ. Օուքսի «Լավ, ավելի լավ, ամենալավ» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 104–8) օգնել դասարանի անդամներին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ասեք ձեր դասարանին, որ երբ նրանք կարդան Փրկիչի հայտարարությունները Իր իսկ աստվածայնության մասին Հովհաննես 7–10-ում հաջորդ շաբաթվա դասի համար, նրանք կսկսեն ավելի մեծ համոզվածությամբ հասկանալ, որ Նա է Քրիստոսը:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 18, Ղուկաս 10

Տաղանդներ և դահեկաններ

Դժվար է իմանալ անողորմ ծառայի առակում նշված գումարի ճշգրիտ արժեքը (տես Մատթեոս 18.23–35): Սակայն Նոր Կտակարանում կան հուշումներ, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ 100 դահեկանի և 100000 տաղանդի պարտքի միջև տարբերությունը:

Առակում ծառայակիցը պարտք էր ավելի փոքր գումար՝ 100 դահեկան: Մատթեոս 20.2-ում, մի պեննին ( պենսբառի եզակի ձևը) այգում մեկ օրվա աշխատանքի վարձն էր: Ուստի ծառայակիցը պետք է աշխատեր 100 օր, որ վաստակեր 100 պենս իր պարտքը վճարելու համար: Բայց այս գումարը շափազանց փոքր է՝ անողորմ ծառայի 10000 տաղանդ պարտքի հետ համեմատած: Մատթեոս 25.14–15-ումմարդու ողջ կարողությունը՝ նրա ունեցվածքը գնահատվում էր ընդամենը 8 տաղանդ: Ուստի, անողորմ ծառայի պարտքը վճարելու համար անհրաժեշտ կլիներ այդ մարդու նման 1000 մարդու միացյալ կուտակած հարստությունը:

Նկար
հնադարյան մետաղադրամներ

Հիսուսը խոսեց փողի և պարտքի մասին՝ ուսուցանելով ներման մասին:

Այն վիթխարի պարտքը, որը Հիսուս Քրիստոսը վճարեց մեզանից յուրաքանչյուրի համար:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվեց նրանով, ինչ նա սովորել էր անողորմ ծառայի մասին, երբ մասնակցում էր ինստիտուտի դասին.

«[Ուսուցիչը] նշեց, որ 100 պենսի ներումը, որը մեր բոլորից է ակնկալվում, որ տանք միմյանց, համարվում է բավական արդար գումար, … բայց շատ փոքր էր մեզ տրված 10000 տաղանդ արժեցող Քրիստոսի ներման համեմատությամբ:

Այդ վերջին պարտքը՝ մեր պարտքը, աստղաբաշխական թիվ էր, որը [ուսուցիչը] հիշեցրեց մեզ, գրեթե անհնարին է ըմբռնման համար: Ըստ նրա, Փրկիչի ուսուցման մեջ դա այն ճշգրիտ կետն էր, որը նաև առակի կարևոր մասն էր: Հիսուսը նախատեսել էր, որ Իր ունկնդիրները զգային հավերժական հնարավորության և Իր ողորմության լիակատար պարգևի, Իր ներման, Իր Քավության գեթ մի փոքր մասը:

… Հիշում եմ, երբ իմ կյանքում առաջին անգամ ես զգացի ինձ համար արված Քրիստոսի զոհաբերության մեծությունը՝ մի պարգև, որը մինչև այսօր սահմանակից է անըմբռնելիությանը: Բայց մի պարգև, որը ստիպեց ինձ առաջին անգամ լրջորեն մտածել մյուս մարդկանց ներելու իմ կարիքի մասին և լինել անսպառ մեծահոգի նրանց զգացումների և նրանց կարիքների և նրանց հանգամանքների վերաբերյալ» (“Students Need Teachers to Guide Them” [Church Educational System satellite broadcast, June 20, 1992]):

Բարի Սամարացու առակի վաղ Քրիստոնյաների մեկնաբանությունը:

Դարեր շարունակ Քրիստոնյաները բարի Սամարացու առակում գտել են խորհրդանիշեր, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ որպես մեր Փրկիչ: Օրինակ, մարդը, ով ընկավ գողերի ձեռքը, կարող է ներկայացնել մեզ բոլորիս: Գողերը կարող են ներկայացնել մեղքն ու մահը: Սամարացին կարող է ներկայացնել Փրկիչին: Իջևանը կարող է ներկայացնել Եկեղեցին, իսկ Սամարացու վերադառնալու խոստումը կարող է վերաբերել Փրկիչի Երկրորդ Գալուստին: (Sես John W. Welch, Ensign, Feb. 2007, 40–47:)

Բարելավել մեր ուսուցումը

Հետևեք Փրկիչի օրինակին Երբ Նոր Կտակարանում կարդաք պատմություններ Փրկիչի ուսուցման մասին, դասեր քաղեք Նրա օրինակից, որը կարող է օգնել ձեզ դառնալ ավելի լավ ուսուցիչ: Օրինակ Ղուկաս 10.25–37-ում, ի՞նչ ուսուցանեց Հիսուսը օրենսգետին այն մասին, թե ինչպես ձեռք բերել հավերժական կյանք: