Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 15-21-ը Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:


«Ապրիլ 15-21-ը: Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլ 15-21-ը: Զատիկ», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար, 2019թ.

Նկար
Գերեզմանի պարտեզ

Ապրիլ 15-21-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:

Երբ այս շաբաթ պատրաստվեք ուսուցանել, մտածեք, թե ինչպես ձեր դասարանական քննարկումը Զատիկի կիրակի օրը կարող է հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչպես նրանք կպատասխանեին այնպիսի հարցերի, ինչպիսիք են. «Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը» և «Ինչպե՞ս կարող եմ ստանալ Քրիստոսի Քավության օրհնությունները»: Արդյո՞ք նրանք կարդացել են որևէ սուրբ գրություններ այս շաբաթ, որոնք օգնում են պատասխանել այս հարցերին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հիսուս Քրիստոսն ազատում է մեզ մեղքից և մահից, զորացնում է մեզ մեր տկարությունների մեջ և մխիթարում մեզ մեր փորձությունների մեջ:

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները հասկանում են, որ բացի մեղքին ու մահին հաղթելուց, Հիսուս Քրիստոսը կարող է նաև մխիթարել մեզ մեր փորձությունների մեջ և զորացնել մեզ մեր տկարությունների մեջ: Որպեսզի օգնեք նրանց բացահայտել սկզբունքները, գրատախտակին գրեք այս խոսքերը. . Մեղք, Մահ, Փորձություններ, Տկարություններ: Խնդրեք դասարանի յուրաքանչյուր անդամի կարդալ այս սուրբ գրություններից մեկը, որոնք գրված են «Լրացուցիչ աղբյուրներում» և խորհել, թե Փրկիչն ինչպես է օգնում մեզ հաղթահարել կամ դիմանալ այս բաներին: Դասարանի անդամները կարող են գրել այն, ինչ իրենք սովորում են այս սուրբ գրություններից յուրաքանչյուր վերնագրի տակ և կիսվել Փրկիչի ու Նրա Քավության վերաբերյալ իրենց վկայությամբ:

  • Ի՞նչ են ուսուցանում սուրբ գրություններն այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ի՞նչ գին վճարեց մեր փրկության համար։ Օրինակ, տես Ղուկաս 22.39–44, Մոսիա 3.7, և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19: Ի՞նչ գին վճարեց մեր Երկնային Հայրը: (տես Հովհաննես 3.16):

    Նկար
    Քրիստոսի խաչելությունը

    «Քրիստոսի խաչելությունը» Լուիս Փարքեր:

  • Մինչև դասը, հրավիրեք դասարանի մի քանի անդամների մեջբերում կատարել համաժողովի որևէ ուղերձից, որը նկարագրում է, թե ինչպես է Փրկիչն օրհնում մեզ Իր Քավության միջոցով (որոշ օրինակների համար տես «Լրացուցիչ աղբյուրները»): Ինչպե՞ս են ժամանակակից մարգարեներն ընդարձակում մեր հասկացողությունը Փրկիչի Քավության օրհնությունների վերաբերյալ: Ինչպե՞ս են դրանք զորացնում մեր վկայությունները Նրա Քավության զորության վերաբերյալ:

  • Երևի մի փոքրիկ առարկայական դասը կարող է օգնել պարզաբանել մեղքից մաքրված լինելու և կատարելագործված լինելու տարբերությունը . կարող եք գրել գրատախտակին առաջին մի քանի տողերը Մորոնի 10.32-ից, բայց թույլ տվեք ուղղագրական կամ քերականական սխալներ: Ապա հրավիրեք դասարանի որևէ անդամի ջնջել սխալները: Արդյո՞ք սա լուծեց խնդիրը: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս սուրբ գրությունից և այս առարկայական դասից այն ազդեցության մասին, որ Քավությունը կարող է ունենալ մեզ վրա: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ միտքը նույնպես կարող է օգտակար լինել. «Եթե փրկությունը նշանակում է միայն մեր սխալների և մեղքերի ջնջում, ապա այն, որքան էլ հրաշալի է, չի իրականացնում Հոր ձգտումները մեր վերաբերյալ: Նրա նպատակը շատ ավելի վեհ է: Նա ցանկանում է, որ Իր որդիներն ու դուստրերը դառնան Իր նման» («Շնորհի պարգևը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108):

  • Պատմություններն ու համանմանությունները կարող են օգնել մեզ հասկանալ Քրիստոսի Քավությունը: Օրինակ, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը իր ուղերձում կիսվեց մի պատմությամբ երկու եղբայրների մասին, ովքեր մագլցում էին կիրճի պատի վրայով «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 104–6): LDS.org-ումկա նաև նույն վերնագրով տեսաֆիլմ: Կամ կարող եք միասին դիտել «Հենդելի Մեսիան. Պարտապանի բանտը» (LDS.org-ում, տես նկարագրությունը «Լրացուցիչ աղբյուրներում») և քննարկել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատում մեզ մեր բանտերից:

Նոր Կտակարանի վկաները բերում են վկայություն, որ Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին:

  • Վերանայեք առաջին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Հարության սուրբ գրային պատմությունը: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին վերապատմել պատմությունն իրենց խոսքերով Հովհաննես 20.1–17): Դուք կարող եք նաև ցույց տալ Աստվածաշնչյան տեսաշարից մի տեսաֆիլմ, ինչպես օրինակ՝ «Նա հարություն է առել» (LDS.org-ում):

  • Միգուցե ձեր դասարանը ավելի խորը հասկացողություն ձեռք կբերի Հիսուս Քրիստոսի Հարության վկաների կարևորության մասին, եթե նրանք պատկերացնեն, որ իրենք փաստաբաններ են կամ լրագրողներ, ովքեր հետաքննում են Քրիստոսի հարություն առնելու հայցը: Հրավիրեք նրանց գտնել մարդկանց սուրբ գրություններում, ովքեր կարող են ծառայել որպես վկաներ (տես Մատթեոս 28.1–10, Ղուկաս 24.13–35, Հովհաննես 20.19–29, Ա Կորնթացիս 15.3–8, 55–58): Նրանք կարող են նույնիսկ գրել համառոտ ամփոփագիր այն մասին, թե այդ մարդիկ ինչ կարող էին ասել, երբ վկայություն տային դատարանում կամ զեկույցի համար հարցազրույց անցնեին:

  • Փրկիչի Հարության համար մեր գնահատանքը խորացնելու ուղիներից մեկն է մտածել այն մասին, թե ինչպես կբացատրենք մեր համոզմունքներն ուրիշներին: Դասարանի անդամներն իմչպե՞ս կկիսվեին իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ իրավիճակներում. ընտանիքի անդամներից մեկին ախտորոշել են լուրջ հիվանդություն, ընկերներից մեկը կորցրել է հարազատին, հարևանը հարցնում է, թե ինչու ենք տոնում Զատիկը: Խրախուսեք նրանց դիմել սուրբ գրություններին (ինչպիսիք կան «Լրացուցիչ աղբյուրներում»), երբ նրանք պլանավորում են իրենց պատասխանները: Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ հույս և ուրախություն:

  • Մենք բոլորս կարող ենք հույս ունենալ և ուրախ լինել Քրիստոսի շնորհիվ: Դուք կարող եք կարդալ Հովհաննես 16.33-ը և քննարկել, թե Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպե՞ս է օգնում մեզ ուրախ լինել, չնայած մեր փորձություններին: Ինչպես ենք մենք ուրախություն և աջակցություն ստացել մեր փորձությունների ընթացքում:

  • Կարդալով Պետրոսի վկայությունը Ա Պետրոս 1.3–11-ում, դասարանի անդամները կարող են աճող հույս ունենալ Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ: Նրանց ժամանակ տվեք խորհելու այս հատվածների մասին և աշխատել զույգերով՝ գտնելով այլ սուրբ գրություններ, որոնք նույնպես նկարագրում են, թե ինչպես հույս ձեռք բերել Հիսուս Քրիստոսի հանդեպ: (տես Թեմատիկ Ուղեցույց, «Հույս»): Նրանք կարող են օգտագործել իրենց գտած սուրբ գրությունները, պաստառ պատրաստելով իրենց տներում կամ առցանց ցուցադրելու համար (տես մեջբերումներով ոգեշնչող նկարների օրինակներ LDS.org-ում): Դասարանի անդամները կարող են մտածել ընտանիքի անդամների կամ ընկերների հանգամանքների վերաբերյալ, ովքեր գուցե ավելի շատ հուսադրության կարիք ունեն:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ի՞նչը կոգեշնչի դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 18-ը և Ղուկաս 10-ը: Դուք կարող եք ասել նրանց, որ այս գլուխները պարունակում են Փրկիչի երկու հիշարժան առակները, որոնք հաղորդում են կարևոր դասեր այն մասին, թե մենք ինչպես պիտի վարվենք միմյանց հետ:

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Զատիկ

Սուրբ գրություններ Փրկիչի քավության մասին

Պատգամներ Փրկիչի Քավության մասին

Հիմներ Փրկիչի Քավության մասին

Դասարանի անդամները կարող են վայելել այս հիմներից մի քանիսը, երգելով և ընթերցելով կից սուրբ գրությունները, որոնք մեջբերված են էջի ներքևում: Դասարանի անդամներից մի քանիսը գուցե այս շաբաթ սովորել են որոշ օրհներգեր որպես սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության մաս, խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:

  • «Աստծո Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, էջ. 6

  • “Where Can I Turn for Peace?” Hymns, no. 129

  • «Ես մնում եմ զարմացած» Հիմներ և մանկական երգեր, էջ 22:

  • «Հիսուս հարյավ» Հիմներ և մանկական երգեր, էջ 55

Տեսաֆիլմեր Զատիկի մասին:

Ամեն տարի Եկեղեցին թողարկում է Զատիկի ուղերձներ, որոնք մատչելի են mormon.org/easter-ում:

Հիսուս Քրիստոսը մեզ ազատ է արձակում:

1741 թվականին Ջորջ Ֆրեդերիկ Հենդելը գրեց մի օրատորիա Հիսուս Քրիստոսի մասին, որը կոչվում էր «Մեսիա»: Հենդելը որոշեց, որ «Մեսիայի» ներկայացման եկամուտները կնվիրաբերվեն պարտապաններին՝ վճարելով պարտապանի՝ բանտից ազատ արձակման համար: Ավելի քան 140 մարդ, ովքեր բանտարկվել էին, որովհետև չէին կարողացել վճարել իրենց պարտքերը, արդյունքում ազատ արձակվեցին: Անդրադառնալով այս իրադարձությանը, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Առանց Հիսուս Քրիստոսի Քավության մենք բոլորս անհուսորեն պարտքի տակ կլինեինք, ճիշտ, ինչպես այն մարդիկ էին պարտապանի բանտում: Մեր Քավիչը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, եկավ վճարելու պարտքը, որն ինքը պարտք չէր, այլ որովհետև մենք էինք պարտք, որը չէինք կարող վճարել»: Այս իրադարձության տեսագրության համար, տես «Հենդելի Մեսիան. Պարտապանի բանտը» LDS.org-ում:

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք Հոգու գործիքը։ Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե դասը տպավորիչ ներկայացնելը, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որը ճշմարիտ ուսուցիչն է: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 10:)