Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108. «Տեսնել երկինքները … բացված»


Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108. «Տեսնել երկինքները … բացված», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Արևը շողում է ամպերի միջից

Սեպտեմբերի 20-26-ը

Վարդապետություն և Ուխտեր 106-108

«Տեսնել երկինքները … բացված»

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 106-8-ը, խորհեք հոգևոր փորձառությունների մասին, որ ձեր դասարանի անդամները գուցե ունեն, մինչ ուսումնասիրում են այդ բաժինները։ Երբ պատրաստվում եք ուսուցանել նրանց, օգտակար կլինի մինչև հանդիպելը պարզեք, թե ինչն է հետաքրքրել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այս բաժիններից մի հատվածով, որի ուսուցանած սկզբունքը կարող է ամրացնել մարդուն Եկեղեցու իր ծառայության մեջ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 106108

Տերը հրահանգներ է տալիս, քաջալերում և աջակցում է նրանց, ում կանչում է ծառայելու։

  • Մինչ դասարանի անդամներն այս շաբաթ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 106 և 108 բաժինները, գուցե գտել են արտահայտություններ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցու կոչումներում (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Ժամանակ տրամադրեք դասարանի անդամներին, որ գրատախտակին գրեն այդ բաժիններից գտած արտահայտություններ և խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Ի՞նչ փորձառություններ են նրանք ունեցել՝ կապված այդ արտահայտությունների հետ։

Վարդապետություն և Ուխտեր 107

Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին քահանայության իշխանության միջոցով։

  • Դուք կարող եք քննարկում սկսել քահանայության պաշտոնների մասին, հրավիրելով դասարանին կազմել պատճառների ցանկ, թե ինչու է Տերը տալիս մեզ մարգարեներ, առաքյալներ և Եկեղեցու այլ ղեկավարներ։ Գուցե դասարանի անդամները կարողանան լրացնել իրենց ցանկը Վարդապետություն և Ուխտեր 107.18-20-ը կարդալուց հետո։ Ապա կարող եք ժամանակ տրամադրել և վերանայել պարտականությունները, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր կանչվում են հետևյալ պաշտոններում․ Առաջին Նախագահությունը (հատվածներ 9, 21-22, 65-66, 91-92), Տասներկու Առաքյալները (հատվածներ 23-24, 33-35, 38, 58), Յոթանասունականները (հատվածներ 25-26, 34, 93-97) և եպիսկոպոսները (հատվածներ 13-17, 68-76, 87-88)։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որ աջակցենք մեր ղեկավարներին մեր «վստահությամբ, հավատքով ու աղոթք[ներ]ով» (հատված 22

  • Ինչպե՞ս կպատասխանենք, եթե ոչ մեր հավատքից մի ընկեր հարցնի մեզ․ «Ի՞նչ է քահանայությունը» կամ «Ի՞նչ է նշանակում քահանայության բանալիներ»։ Ինչպե՞ս կարող են «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված ուսմունքներն ազդել մեր պատասխանների վրա։ Դասարանի անդամները օգտակար մտքեր կարող են գտնել նաև Վարդապետություն և Ուխտեր 107․1-4, 18-20 հատվածներում (տես նաև Հավատքին հավատարիմ, 206-210)։ Քահանայությունն ինչպե՞ս է օգնում մեզ ստանալ «երկնքի արքայության խորհուրդները» և «տեսնել երկինքները [մեզ] համար բացված»։ Ինչպե՞ս է այն օգնում մեզ «վայելել հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի» (հատված 19

Վարդապետություն և Ուխտեր 107․27-31, 85

Տերը կառավարում է Իր թագավորությունը խորհուրդների միջոցով։

  • Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Ես գիտեմ, որ Տերը նույնպես օգտագործում է խորհուրդները, և նա տիեզերքում ամեն ինչ ստեղծել է երկնային խորհրդի միջոցով» («Ընտանեկան խորհուրդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 63)։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, հասկանալ, թե ինչպե՞ս միասին խորհրդակցել տանը և եկեղեցում։ Դուք կարող եք խնդրել մի քանի անդամների պատրաստված գալ՝ կիսվելու եկեղեցում կամ տանն ունեցած իրենց փորձառություններով, երբ կիրառել են Վարդապետություն և Ուխտեր 107․27-31, 85-ի (կամ վերևում տրված Նախագահ Բալլարդի ուղերձի) խորհուրդների սկզբունքները։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին շաբաթվա ընթացքում դասարան գալ պատրաստված՝ կիսվելու գաղափարներով, թե ինչն է խորհուրդը դարձնում արդյունավետ։ Խրախուսեք դասարանի անդամներին ներկայացնել այս քննարկման ընթացքում սովորած սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց լինել ավելի արդյունավետ, մինչ կմասնակցեն ընտանեկան և եկեղեցու ապագա խորհուրդներին։

    Նկար
    ուսուցիչների խորհրդի ժողով

    Միասին խորհրդակցելն ուղիներից մեկն է, որով Տերն իրականացնում է Իր աշխատանքը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Քահանայության իշխանությունը։

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Մենք սովորաբար չենք խոսում կանանց մասին՝ որպես Եկեղեցու իրենց կոչումներում քահանայության իշխանություն ունեցողների, սակայն ուրիշ ի՞նչ իշխանություն կարող է լինել։ Երբ կինը՝ երիտասարդ, թե ծեր, ձեռնադրվում է քարոզելու ավետարանը` որպես լիաժամկետ միսիոներ, նրան տրվում է քահանայության իշխանություն` կատարելու քահանայության գործառույթ։ Նույնը կարելի է ասել, երբ կինը քահանայության բանալիներ կրողի ղեկավարությամբ ի սպաս է դրվում ծառայելու որպես պաշտոնյա կամ ուսուցիչ Եկեղեցու որևէ կազմակերպությունում։ Ցանկացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը» («Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 51)։

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է.

«Մեր Երկնային Հայրն առատաձեռն է իր զորությունները բաշխելիս։ Բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք իրենց կյանքում օգնության համար կարող են զգալ այդ զորությունը։ Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի» (“Men and Women in the Work of the Lord,” New Era, Apr. 2014, 4–5)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին բարձրացնել մեկմեկու։ «Ձեր դասարանի յուրաքանչյուր անդամ ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների հարուստ աղբյուր է: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,5