Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 7-13-ը: Վարդապետություն և Ուխտեր 63. «Այն ինչ գալիս է վերևից, սրբազան է»


Հունիսի 7-13-ը Վարդապետություն և Ուխտեր 63․ «Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է», Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 7-13-ը: Վարդապետություն և Ուխտեր 63, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Միսսուրի դաշտ

Սփրինգհիլ, Դեյվիս Քաունթի, Միսսուրի, Գերթ Ռոբինսոն Օբորն

Հունիսի 7-13-ը

Վարդապետություն և Ուխտեր 63

«Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է»:

Գրանցեք ձեր ստացած տպավորությունները, երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 63-ը: Տպավորությունը գուցե փոքր թվա, բայց սերմի նման, այն կարող է աճել` դառնալով իմաստալի և պտղաբեր մի բան, երբ շարունակեք որոնելը և խորհրդածելը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք կենտրոնացնել ձեր քննարկումը այն հատվածների վրա, որոնք դասարանի անդամները գտնում են ամենաիմաստալին, դուք կարող եք հրավիրել նրանց գրել թղթի թերթիկների վրա մի քանի հատվածներ բաժին 63-ից, որոնք նրանք կկամենային քննարկել: Ապա կարող եք հավաքել թղթերը և սկսել հատվածների քննարկումը, որոնք առաջարկվել են դասարանի բազմաքանակ անդամների կողմից: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու են ընտրել այդ հատվածները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 63․7-12

Նշանները գալիս են հավատքի միջոցով և Աստծո կամքի համաձայն։

  • Որպեսզի սկսեք քննարկում այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 63․7-12-ում, գուցե օգնի վերանայել մի քանի օրինակներ սուրբ գրություններում այն մարդկանց մասին, ովքեր ականատես էին եղել նշանների կամ հրաշքների: Գուցե դասարանի անդամները մտածեն օրինակներ մարդկանց վերաբերյալ, ում հավատքը ուժեղացել է նշանի միջոցով (տես, օրինակի համար, Ղուկաս 1.5–20, 59–64) կամ մարդկանց, ովքեր տատանվեցին նույնիսկ նշան տեսնելուց հետո (տես, օրինակի համար. 1 Նեփի 3.27–31, Ալմա 30.43–56): Դասարանի անդամները գուցե այդ ժամանակ օգտագործեն այն, ինչ սովորել են Վարդապետություն և Ուխտեր 63․7-12 հատվածներից` բացատրելու այդ տարբեր արձագանքները նշաններին: Կամ դուք կարող եք վերանայել այլ սուրբ գրությունների հատվածներ նշանների մասին, ինչպիսիք գրված են «Նշան» վերնագրի ներքո Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք չենք որոնում կամ ապավինում նշաններին որպես մեր հավատքի հիմք:

Վարդապետություն և Ուխտեր 63․13-16

Մաքրաբարոյություն նշանակում է մեր մտքերը և մեր գործերը մաքուր պահել:

  • Չնայած Վարդապետություն և Ուխտեր 63․13-16-ի մեծ մասը առնչվում է հատկապես շնությանը, այդ ուսուցանված սկզբունքները կարող են վերաբերել մաքրաբարոյության օրենքի ամեն մի խախտումին: Հրավիրեք դասարանի անդամներին գտնել Վարդապետություն և Ուխտեր 63․13-16-ում նկարագրվող հետևանքները: Նրանք կարող են նույնիսկ պատրաստել «զգուշանալ» (հատված 15-ը) կամ զգուշացման նշաններ, որոնք նախազգուշացնում են այդ հետևանքների մասին: Նրանք կարող են նաև քննարկել, թե ինչ են իրենց կարծիքով նշանակում այդ հետևանքները: Օրինակ, ինչո՞ւ մաքրաբարոյության օրենքի խախտումը կարող է տանել դեպի դատաստան, որը «որոգայթի պես» կգա նրանց վրա» (հատված 15): Ինչո՞ւ է Տերը խորհուրդ տալիս մեզ «անհապաղ ապաշխարել» (հատված 15) սեռական մեղքից (տես Քույր Լինդա շ. Ռիվսի մեկնաբանությունը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»):

  • Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 63.16-ը կարող է տանել դեպի քննարկում այն մասին, որ պոռնոգրաֆիան գերակշռող ազդեցություն ունի մեր հասարակության մեջ: Ինչպե՞ս է հատված 16-ի խորհուրդը կապված այս խնդրի հետ: (Չնայած այս հայտնությունը առանձնապես վերաբերում է տղամարդկանց, ովքեր ցանկանում են կանանց, այդ նախազգուշացումները վերաբերում են բոլորին:) Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պոռնոգրաֆիայից պաշտպանենք ինքներս մեզ և մեր սիրելիներին։ Դասարանի անդամները գուցե կամենան միմյանց խորհուրդ տալ: AddressingPornography.ChurchofJesusChrist.org կայքէջը կարող է հույս տալ և օգնություն բոլոր նրանց, ովքեր մաքառում են պոռնոգրաֆիայի դեմ:

    Նկար
    տղամարդ և կին տաճարի մոտ

    Մենք օրհնվում ենք, երբ պահում ենք մաքրաբարոյության օրենքը:

Վարդապետություն և Ուխտեր 63․58-64

Սրբազան բաներին պետք է ակնածանքով վերաբերվել:

  • Դուք և ձեր դասարանը գուցե քննարկեք Վարդապետություն և Ուխտեր 63․58-64-ը որպես նախազգուշացում Տիրոջ անունը իզուր օգտագործելու դեմ և որոշ սկզբնաղբյուրներ Ավետարանական Թեմաներում «Profanity» (topics.ChurchofJesusChrist.org) կոչվող հոդվածում, կարող է ծավալել այդպիսի քննարկում: Դուք կարող եք նաև օգնել դասարանի անդամներին, այդ հատվածներն ավելի լայնորեն կիրառել: Օրինակ, դուք կարող եք քննարկել, թե ինչ է «չունենալով իշխանություն» արտահայտությունը (հատված 62) ավելացնում այդ հատվածի մեր հասկացողությանը: Դասարանի անդամները կարող են նաև թվել այլ սրբազան բաներ, որոնք գալիս են «վերևից» կամ Աստծուց: Ի՞նչ է նշանակում խոսել այդ բաների մասին «զգուշությամբ» (հատված 64):

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մաքրաբարոյությունը մեզ արժանի է դարձնում Սուրբ Հոգու ընկերակցությանը:

Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Լինդա Շ. Ռիվսն ասել է.

«Ես չգիտեմ որևէ բան, որն այնքան արժանավոր կդարձներ մեզ Սուրբ Հոգու ընկերակցությանը, որքան առաքինությունը: …

Երբ մենք ներգրավված ենք որևէ բան դիտելու, կարդալու կամ զգալու մեջ, որը ցածր է մեր Երկնային Հոր չափանիշներից, այն թուլացնում է մեզ: Անկախ մեր տարիքից, եթե այն, ինչ մենք դիտում ենք, կարդում, կամ ընտրում անել, չի համապատասխանում Տիրոջ չափանիշներին, որոնք տրված են Երիտասարդներին զորացնելու համարգրքույկում, ապա անջատեք այն, պատռեք դա, մի կողմ գցեք, շրխկացրեք դուռը: …

…Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կանենք ամեն բան, Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված լինելով Նրանց սիրով»(«Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2015, 10–11):

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք սրբազան երաժշտություն: Օրհներգերի և երգերի ուղերձները Երեխաների երգարանից կարող են ամրապնդել վարդապետությունը, որը դուք ուսումնասիրում եք սուրբ գրություններում: Օրինակ, երգ երգելով Աստծո անունը գովաբանելու մասին, ինչպես օրինակ. «Glory to God on High» (Hymns, no. 67), կարող է ամրապնդել Վարդապետություն և Ուխտեր 63․58-64-ի ուղերձը: