Եկ, հետևիր ինձ
Հունիսի 8-14-ը: Ալմա 8–12․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին»


Հունիսի 8-14-ը: Ալմա 8-12․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկելու Իր ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 8-14-ը: Ալմա 8-12, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Ալման քարոզելիս

Ուսուցանել ճշմարիտ վարդապետություն, Մայքլ Թ․ Մալմ

Հունիսի 8-14-ը

Ալմա 8-12

Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին

Սկսեք նախապատրաստվել ուսուցանելուն, ուսումնասիրելով Ալմա 8-12 գլուխները։ Ապա ուսումնասիրեք այս համառոտ շարադրանքը լրացուցիչ մտքերի համար, որոնք կքաջալերեն դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են գտել իրենց ուսումնասիրության ժամանակ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի անդրադառնան սուրբ գրությունների այս շաբաթվա իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրություններին։ Ինչպե՞ս է նրանց ուսումնասիրությունն ազդել շաբաթվա ընթացքում իրենց կատարած ընտրությունների վրա։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Նկար
Ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 8

Ավետարանով կիսվելու մեր ջանքերը կարող են պահանջել հաստատակամություն և համբերություն։

  • Շատ մարդիկ դժվարանում են կիսվել ավետարանով, հատկապես, երբ մերժված են զգում, ինչպես պատահեց Ալմայի դեպքում։ Ալմայի օրինակը կարող է օգնել նրանց վստահել Աստծուն և քաջություն գտնել՝ շարունակելու կիսվել ուրիշների հետ իրենց վկայություններով։ Խորհեք հետևյալ հարցերի շուրջ քննարկում ծավալելու մասին․ Ի՞նչ ենք սովորում Ալմային տրված հրեշտակի ուղերձից Ալմա 8․15-ում։ Ի՞նչ կասեք ուղերձին տրված Ալմայի արձագանքի մասին, որը գտնվում է Ալմա 8․14-32-ում, արդյո՞ք այն ոգեշնչում է մեզ միշտ կիսվել ավետարանով, երբ մերժման ենք հանդիպում։ Ի՞նչ խորհուրդ կտանք մեկին, ով փորձել է կիսվել ավետարանով, բայց մերժվել է։ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», կարող է օգնել այս քննարկման ժամանակ:

  • Ալմայի ու Ամուղեկի պատմությունը ցույց է տալիս, թե միսիոներական աշխատանքում որքան կարևոր են անդամների ջանքերը։ Դասարանի անդամներն ի՞նչ են սովորում Ալմա 8․19-30 հատվածներից տեղի անդամների և լիաժամկետ միսիոներների հարաբերությունների մասին (տես նաև Ալմա 10.1–12):

    Նկար
    երկու ընտանիքների հանդիպում

    Սիրելիների հետ ավետարանով կիսվելը կարող է ուրախ փորձառություն լինել։

Ալմա 9․18-30

Աստված դատում է Իր զավակներին համաձայն նրանց ունեցած լույսի և գիտելիքի։

  • Այս հատվածներում լուրջ նախազգուշացում է տրվում Եկեղեցու բոլոր անդամներին․ երբ մենք լույս և գիտելիք ենք ստանում, մեզանից պահանջվում է փայփայել, սնուցել այն, ապրել դրանով և օգտագործել այն ուրիշներին օրհնելու համար։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել այդ ակնկալիքները, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ալմայի ուսմունքները Ալմա 9․18-30 հատվածներում և կիսվել պարտականությունների վերաբերյալ ուղերձներով, որոնք նրանք ունեն իրենց գիտելիքի արդյունքում։ Ինչո՞ւ է հնարավոր ավելի մեծ դատապարտություն, երբ մենք մեղանչում ենք ավելի մեծ լույսի դեմ։ Ժամանակ հատկացրեք դասարանի անդամներին խորհելու համար, թե ինչ կարող են անել իրենց ստացած լույսին և գիտելիքին ավելի հավատարիմ լինելու համար։ Կարող եք առաջարկել նրանց խորհելու ընթացքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.24 հատվածը։

Ալմա 11-12

Աստծո ծրագիրը փրկության ծրագիր է։

  • Այս վարդապետության շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք հրավիրել դասարանի մի անդամի գրատախտակին գծել փրկագնման ծրագրի գծապատկերը։ Ապա կարող եք Ալմա 11-12 գլուխների մասերը բաժանել դասարանի անդամների միջև և հրավիրել նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են ավելացնել գծապատկերին։ Օրինակ, Աստծո ծրագիրը մեզ ինչի՞ց է փրկում (տես Ալմա 11.38–45): Փրկագնման ծրագրի մասին այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է օրհնում մեր կյանքը։։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են իրենց սովորեցնում Ալմա 11-12 գլուխները փրկագնման ծրագրի մասին, կարող եք գրատախտակին գրել հետևյալ վերնագրերը․ Անկումը, Փրկիչը, Ապաշխարություն, Մահ, Հարություն և Դատաստան։ Դասարանի անդամները կարող են ընտրել այդ թեմաներից մեկը և Ալմա 11-12 գլուխներում փնտրել ճշմարտությունները, որոնք սովորում են դրա վերաբերյալ։ Հրավիրեք դասարանի անդամներին իրենց գտած ճշմարտությունները սուրբ գրության հղման հետ միասին գրել գրատախտակին՝ համապատասխան վերնագրի տակ։ Դասարանի հետ միասին քննարկեք, թե այս ճշմարտությունների իմացությունն ինչ ազդեցություն է թողնում մեր կյանքի և մեր կատարած ընտրությունների վրա։

  • Ձեր դասարանի անդամների համար օգտակար կլինի Ալմա 12․31-32 հատվածների շուրջ կենտրոնացած քննարկում ծավալել, որտեղ Ալման ուսուցանում է, որ Անկումից հետո Աստված պատվիրաններ տվեց Ադամին ու Եվային, սակայն միայն Իր ծրագիրը նրանց ուսուցանելուց հետո։ Իմանալով ծրագրի մասին, մենք ինչպե՞ս ենք նայում պատվիրաններին կամ ի՞նչ ենք զգում դրանց վերաբերյալ։ Գուցե դուք կարող եք խոսել որոշակի պատվիրանների մասին․ օրինակ, իմանալով Աստծո ծրագրի մասին, ինչպե՞ս ենք սուրբ պահում Հանգստության օրը կամ հնազանդվում մաքրաբարոյության օրենքին։

  • Դասարանի որոշ անդամներ գուցե հարցեր ունենան Ալմա 11․26-39 հատվածների վերաբերյալ, որտեղ Ամուղեկն ասում է, որ կա միայն մեկ Աստված։ Հետևյալ սուրբ գրությունները պարզաբանում են, թե ինչպես են Աստվածագլխի անդամները «մեկ Աստված» հանդիսանում, մինչդեռ առանձին անձնավորություններ են․ Հովհաննես 17․20-23, 2 Նեփի 31․21, և 3 Նեփի 19․29։ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը նույնպես կարող է օգնել․ «Մենք հավատում ենք, որ նրանք մեկ են` ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություն են` միավորված մեկ էության մեջ» («Միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 40)։

Ալմա 12․9-14

Եթե մենք չկարծրացնենք մեր սրտերը, կարող ենք ավելի շատ ստանալ Աստծո խոսքը։

  • Ուղերձներից մեկը, որ Ալման և Ամուղեկը ուսուցանեցին մի քանի անգամ, այն է, թե ինչպես է մեր սրտի վիճակն ազդում այն բանի վրա, թե որքան ճշմարտություն կարող ենք ստանալ Տիրոջից։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին բացահայտել այս սկզբունքի ճշմարտությունը, դուք կարող եք հրավիրել նրանց զույգերով կամ փոքր խմբերով կարդալ Ալմա 12․9-14 հատվածները և քննարկել կարծրացած սիրտ ունենալու արդյունքները։ (Կարող եք հրավիրել նրանց կարդալ նաև Ալմա 8․9-11, 9․5, 30-31, և 10․6, 25։) Ի՞նչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ (տես Երեմիա 24.7, Ալմա 16.16, Հելաման 3.35): Փափուկ սիրտն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Աստծո խոսքը:

  • Ալման ուսուցանել է, որ երբ կարծրացնում ենք մեր սրտերը, մենք ստանում ենք Աստծո խոսքի «նվազագույն բաժինը» (Ալմա 12․10)։ Գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով սուրբ գրություններից, որոնք ցույց են տալիս այդ սկզբունքը։ Ինչպե՞ս է Տերը փափկացնում մեր սրտերը, որպեսզի մենք կարողանանք շարունակել ավելին սովորել Նրանից։ Անձնական ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ, դուք կարող եք կիսվել «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված որոշ օրինակներով։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին այս շաբաթ կարդալ Ալմա 13-16 գլուխները, կարող եք ասել նրանց, որ նրանք կպարզեն, թե ինչպես իրականացվեցին Ալմայի խոսքերը Զիզրոմի և Ամմոնիայի ժողովրդի կյանքում։

Նկար
սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Քաջ կեցվածք ընդունեք։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը տվել է հետևյալ խրախուսանքը նրանց, ովքեր վատ վերաբերմունքի են արժանացել` ավետարանով կիսվելու կամ այն պաշտպանելու համար․

«Եթե դուք դեռ չեք կանչվել, դուք մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատը կամ, հավանաբար, դիմանալու անձնական անարգանքի, պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք։ Այդպիսի պահերը կպահանջեն ձեր կողմից ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:

… Գուցե դուք մտածեք, թե արժե արդյոք քաջարի բարոյական կեցվածք ընդունել ավագ դպրոցում, կամ գնալ միսիայի` միայն ձեր ամենափայփայած հավատամքները հայհոյված տեսնելու կամ հասարակության մեջ շատ բաների դեմ պայքարելու համար, որը երբեմն ծաղրում է կրոնին նվիրաբերված կյանքը: Այո, արժե դա անել։ …

Ընկերնե՛ր, հատկապես իմ երիտասա՛րդ ընկերներ, սրտապնդվե՛ք: Մաքուր Քրիստոսանման սերը, որը հորդում է ճշմարիտ արդարակեցությունից, կարող է փոխել աշխարհը: …

Եղեք ամուր: Հավատարմությամբ ապրեք ավետարանով, եթե նույնիսկ ուրիշները ձեր շրջապատում ընդհանրապես չեն ապրում դրանով: Պաշտպանեք ձեր համոզմունքները բարեկրթությամբ և կարեկցանքով, բայց պաշտպանեք դրանք» («Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6-9):

Նրանց սրտերը փափկեցին։

Գերագույն համաժողովի հետևյալ ելույթներում տրվում են մարդկանց օրինակներ, որոնց սրտերը Տերը փափկացրել է․

  • Մենք կարող ենք ուսուցանել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը Հաթֆիլդ ընտանիքի պատմության մասին «Քահանայության զորության գինը», (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 66-67)։

  • Հարոլդ Գալաչերի պատմությունը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուղերձում «Ծառայության սրբազան կոչումը», (Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 55)։

  • Դավիթի պատմությունը Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուղերձում «Սովորենք Ալմայից և Ամուղեկից», (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 73-74)։

Բարելավել մեր ուսուցումը

Նայեք Աստծո աչքերով Ձգտեք տեսնել ձեր դասարանի անդամներին՝ ինչպես Աստված է տեսնում նրանց, և Հոգին ցույց կտա ձեզ նրանց աստվածային արժեքն ու ներուժը: Երբ անեք այդ, դուք կառաջնորդվեք նրանց օգնելու ձեր ջանքերում (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 6):