Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41. «Տերը Հովսեփի հետ էր» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Հովսեփը Եգիպտոսից բանտում է, ըստ Ջեֆ Ուարդի
Մարտի 7-13-ը
Ծննդոց 37-41
«Տերը Հովսեփի հետ էր»
Ձեր դասարանի երեխաները Ծննդոց 37–41 գլուխներից ո՞ր ճշմարտությունները պետք է ավելի լավ հասկանան: Ուշադրություն դարձրեք հուշումներին, որոնք գալիս են ձեր միտքը, երբ պատրաստվում եք ուսուցանել:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Երեխաներին տվեք մի քանի րոպե, որպեսզի նկարեն այն, ինչ սովորել են ավետարանի մասին տանը կամ եկեղեցում։ Խնդրեք երեխաներին պատմել և խոսել իրենց նկարների մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ծննդոց 37
Ես կարող եմ բարի լինել իմ ընտանիքի հանդեպ։
Հովսեփի եղբայրները նախանձում էին նրան և չարությամբ վերաբերվում: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ ուրիշների, հատկապես ընտանիքի անդամների հանդեպ բարի լինելու կարևորությունը:
Հնարավոր վարժություններ
-
Հովսեփի և նրա եղբայրների պատմությունը Ծննդոց 37-ից պատմելու համար կարող եք օգտագործել նկարները Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կամ «Joseph in Egypt» (Old Testament Stories): Երեխաներին թույլ տվեք օգնել՝ կիսվելով մանրամասներով, որոնք նրանք գիտեն պատմության մասին: Տվեք նրանց նմանատիպ հարցեր. «Ինչպե՞ս էր արտահայտվում եղբայրների չարությունը Հովսեփի հանդեպ»: Օգնեք երեխաներին մտածել այն ամենի մասին, ինչ եղբայրները կարող էին անել Հովսեփի հանդեպ սեր ցույց տալու համար: Մենք ի՞նչ պետք է անենք, երբ բարկանում ենք մեր ընտանիքի անդամների վրա:
-
Ցույց տվեք ընտանիքի մի նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 112) կամ հրավիրեք երեխաներին նկարել իրենց ընտանիքի նկարը: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են բարի լինել իրենց ընտանիքի անդամների հանդեպ:
-
Միասին երգեք որևէ երգ մեր ընտանքիներին սիրելու մասին, օրինակ՝ «A Happy Family» (Children’s Songbook, 198): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեր ընտանիքներին երջանիկ լինել:
-
Թույլ տվեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և հատկացված տեղում նկարել ընտանիքի անդամների մի նկար բարի դեմքերով:
Ծննդոց 37.18–28, 39.20–23
Աստված կարող է օգնել ինձ, երբ վատ բաներ պատահեն:
Շատ վատ բաներ պատահեցին Հովսեփի հետ, բայց նա իր ընտրությամբ պահեց պատվիրանները, իսկ Տերը նրա հետ էր: Կրտսեր խմբի երեխաները կարող են սրանից սովորել, որ Աստված ցանկանում է օգնել նրանց իրենց կյանքի դժվարին ժամանակներում:
Հնարավոր վարժություններ
-
Նկարագրեք մի քանի դժվարություններ, որոնք պատահեցին Հովսեփի հետ (տես Ծննդոց 37.23–28, 39.20 կամ «Joseph and His Dreams» և «Joseph in Egypt» Old Testament Stories): Երբ երեխաներին պատմեք յուրաքանչյուր դժվարության մասին, որին բախվեց Հովսեփը, խնդրեք նրանց կրկնել. «Տերը Հովսեփի հետ էր» (Ծննդոց 39.2):
-
Ցույց տվեք Փրկիչի նկարներ, որտեղ Նա օգնում է մարդկանց, ովքեր բախվում են դժվարությունների հետ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 40–43): Խնդրեք երեխաներին պատմել, թե Փրկիչն ինչպես էր օգնում մարդկանց: Բերեք ձեր վկայությունը, որ Տերը կարող է օգնել մեզ, երբ մեզ հետ վատ բաներ են պատահում։
-
Միասին երգեք մի երգ Փրկիչի հոգացող սիրո մասին, օրինակ՝ «Jesus Is Our Loving Friend» (Children’s Songbook, 58): Կիսվեք որևէ վկայությամբ, երբ զգացել եք Աստծո սերը դժվարին իրավիճակում։ Ցույց տվեք Հիսուսի նկարը և խնդրեք երեխաներին կիսվել Նրա հանդեպ իրենց վերաբերմունքով:
Ծննդոց 41․15-36, 47-57
Աստված նախազգուշացնում է ինձ վտանգի մասին։
Աստված օգնեց Հովսեփին հասկանալ, որ Փարավոնի երազները նախազգուշացնում էին պատրաստվել ապագա դժվարին ժամանակներին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Աստված կարող է զգուշացնել նրանց վտանգի մասին, ներառյալ՝ հոգևոր վտանգների մասին:
Հովսեփը մեկնաբանում է մատռվակի և հացագործի երազները, ըստ Ֆրանցիսկոս Գերարդի
Հնարավոր վարժություններ
-
Սենյակում տեղադրեք ուտելիքների նկարներ և խնդրեք երեխաներին հավաքել ու «պահեստավորել» դրանք տարայի մեջ: Այս վարժության միջոցով պատմեք երեխաներին, թե Աստված ինչպես զգուշացրեք Փարավոնին պատրաստվել այն ժամանակների համար, երբ ուտելիք չէր լինելու (տես Ծննդոց 41.15–36, 47–57): Հրավիրեք երեխաներին նկարել նկարները այն բաների, որոնք Փարավոնը տեսել էր երազում, իսկ հետո օգտագործել իրենց նկարները՝ ուսուցանելով իրենց ընտանիքներին։
-
Ցույց տվեք ներկայիս մարգարեի նկարը: Երեխաներին պատմեք այն ուսմունքների և նախազգուշացումների մասին, որոնք Աստված նրա միջոցով տվել է մեզ։ Բացատրեք, որ երբ հետևենք ապրող մարգարեին, մենք կօրհնվենք և պաշտպանված կլինենք: Հրավիրեք երեխաներին դերախաղով ցույց տալ այն ամենը, ինչ նրանք կարող են անել՝ մարգարեի խորհրդին հետևելու համար։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ծննդոց 39․1-3, 20-23, 41.38
Եթե ես հավատարիմ եմ, Աստված կօգնի ինձ դժվարին ժամանակներում։
Թեպետ Հովսեփը շատ դժվարին փորձություններ ունեցավ, սակայն նա հավատարիմ մնաց, և «Եհովան նորա հետ էր» (Ծննդոց 39.3): Հովսեփի փորձառությունները կարող են օգնել երեխաներին վստահ լինել, որ Աստված կօգնի իրենց փորձությունների ժամանակ։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին գտնել բառեր և արտահայտություններ Ծննդոց 39.1–3, 20–23, 41.38 հատվածներում, որոնք ցույց են տալիս, որ Աստված Հովսեփի հետ էր նրա դժվարին ժամանակներում: Հնարավորության դեպքում խնդրեք երեխաներին մի փոքրիկ նշան պատրաստել, որը ցուցադրում է նրանց գտած արտահայտություններից մեկը: Խրախուսեք նրանց իրենց նշանները տանել տուն, որոնք կհիշեցնեն նրանց, որ Տերը իրենց հետ կլինի փորձությունների ժամանակ:
-
Խնդրեք երեխաներին կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում «Եհովան Հովսեփի հետ էր» արտահայտությունը (Ծննդոց 39.2): Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են, որ Տերը իրենց և իրենց ընտանիքների հետ էր դժվարին ժամանակներում: Կիսվեք ձեր կյանքի նմանատիպ փորձառություններով:
Ծննդոց 37․3-28
Ես կարող եմ երջանիկ լինել, երբ լավ բաներ են պատահում ուրիշների հետ։
Նախանձը առաջնորդեց Հովսեփի եղբայրներին սարսափելի ընտրություններ կատարել: Նրանց սխալ ընտրությունները վնասեցին Հովսեփին և շատ մեծ վիշտ պատճառեցին իրենց հորը: Այս պատմությունը կօգնի երեխաներին երջանիկ լինել, երբ ուրիշներն օրհնվեն Տիրոջ կողմից։
Հնարավոր վարժություններ
-
Հանձնարարեք երեխաներին վերանայել Ծննդոց 37.3–11-ը և նկարել Հովսեփի պատմուճանն ու նրա երկու երազները: Հովսեփի եղբայրներն ինչպե՞ս էին վերաբերվում Հովսեփին: Ուրիշ ինչպե՞ս կարող էին վերաբերվել նրանք: Քննարկեք, թե ինչու է կարևոր երջանիկ լինել, երբ լավ բաներ են պատահում ուրիշներին:
-
Խնդրեք երեխաներին կիսվել մի քանի իրավիճակներով, երբ մարդը կարող է նախանձել մեկ ուրիշին: Միասին երգեք որևէ երգ ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու մասին «Love One Another» (Children’s Songbook, 136–37): Շեշտեք, որ Երկնային Հայրը կարող է օգնել, որ մենք նախանձի զգացումը փոխարինենք սիրո զգացումով:
Ծննդոց 39․7-12
Տիրոջ օգնությամբ ես կարող եմ խուսափել գայթակղությունից։
Երբ ձեր ուսուցանած երեխաները իրենց կյանքում բախվեն գայթակղությունների, նրանք կարող են զորություն ստանալ գայթակղությունից խուսափելու Հովսեփի օրինակից:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Հովսեփի և Պետափրէսի կնոջ նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 11), և կիսվեք Ծննդոց 39.7–12-ի պատմությամբ։ Հովսեփը ինչպե՞ս դիմակայեց գայթակղությանը: Օգնեք երեխաներին Ծննդոց 39.7–12-ում գտնել բառեր, որոնք պատասխանում են այս հարցին. օրինակ՝ Հովսեփը գիտեր, որ Պետափրէսի կնոջ հետ լինելը «Աստուծոյ դէմ մեղանչել» կլիներ (հատված 9):
-
Հրավիրեք երեխաներին մտածել իրավիճակների մասին, երբ նրանց տարիքի երեխաները կարող են գայթակղվել և սխալ ընտրություններ կատարել: Խնդրեք նրանց դերախաղով ցույց տալ, թե նրանք ինչպես կարող են հետևել Հովսեփի օրինակին այսպիսի իրավիճակներում. օրինակ՝ ինչպե՞ս կարող ենք հիշել Աստծուն, երբ գայթակղվում ենք:
-
Ցույց տվեք երկու մագնիսներ, որոնք ներկայացնում են Աստծուն և սատանային, և մի փոքր մետաղյա առարկա, օրինակ՝ թղթի ամրակ, որը ներկայացնում է մեզ: Օգտագործեք մագնիսները, ցույց տալով, որ որքան մոտ ենք Աստծուն, այնքան ուժեղ է Նրա ազդեցությունը մեզ վրա, և նույնը ճիշտ է նաև սատանային մոտ լինելու դեպքում: Ի՞նչ կարող ենք անել Աստծուն մոտենալու համար: Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են ավարտել հետևյալ նախադասությունը. «Ես կարող եմ նմանվել Հովսեփին : Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել, թե ինչպես ավարտեցին նախադասությունը:
Բարելավել մեր ուսուցումը
Հրավիրեք կիսվել Երբ քննարկեք ավետարանի սկզբունքները, խնդրեք երեխաներին կիսվել իրենց խոհերով, զգացմունքներով և փորձառություններով: Դուք կտեսնեք, որ նրանք ունեն շատ խորիմաստ մտքեր: