Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»


Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019

Նկար
Հիսուս Քրիստոսը ողջունում է մարդկանց Իր Երկրորդ Գալուստի ժամանակ

«Հավերժական քաղաք», Քեյթ Լարսոն

Դեկտեմբերի 23-29-ը

Հայտնություն 12-22

«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»

Ուսուցանելուն պատրաստվելիս հիմնվեք Հայտնություն 12–22 գլուխներն անհատապես կամ ընտանիքով ուսումնասիրելու ձեր փորձառության վրա։ Ի՞նչն առանձնացրեցիք։ Ի՞նչ հուշումներ եք ստացել: Հիշեք, որ այստեղ առաջարկվող վարժությունները կարելի է հարմարեցնել և՛ ավագ, և՛ փոքր երեխաներին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչու են իրենք ցանկանում կրկին ապրել Երկնային Հոր հետ։ Դասի ընթացքում օգնեք նրանց ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կարող են անել Նրա մոտ վերադառնալու համար։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հայտնություն 12․7-11

Ես ցույց եմ տվել իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ նախամահկանացու կյանքում։

Երկնային պատերազմի ժամանակ Աստծո հավատարիմ զավակները հաղթեցին Սատանային «իրենց վկայության խոսքով» և ցույց տալով Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը (Հայտնություն 12․11

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում հետևել որևէ մեկի օրինակին, ընտրեք երեխաներից մեկին լինել «ղեկավար», իսկ մյուսներին խնդրեք հետևել նրան՝ անելով այն, ինչ նա է անում։ Այնուհետև հրավիրեք մյուս երեխաներին ղեկավար լինել։ Երեխաների համար կարդացեք Հայտնություն 12.7-11 հատվածը և բացատրեք, որ ծնվելուց առաջ մենք ընտրել ենք հետևել Հիսուսին, ոչ թե Սատանային։

  • Միասին մի երգ երգեք նախամահկանացու կյանքի մասին, ինչպես օրինակ` “I Lived in Heaven” or “I Will Follow God’s Plan” (Children’s Songbook, 4, 164–65)։ Տվեք այսպիսի հարցեր․ Նախքան ծնվելը ի՞նչ տեղի ունեցավ երկնքում: Մենք ի՞նչ ընտրեցինք անել: (Տես նաև “Introduction: Our Heavenly Father’s Plan,” New Testament Stories, 1–5, կամ համապատասխան տեսանյութը LDS.org։)

Հայտնություն 19.7

Ես կարող եմ պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, եթե ընտրեմ ճիշտը։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Երկրորդ Գալուստը կլինի ուրախալի իրադարձություն մեզ համար, եթե մենք հետևենք Հիսուսի պատվիրաններին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից և կարդացեք Հայտնություն 19․7։ Բացատրեք, որ «Գառի հարսանիքը» ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ինչո՞ւ էին մարդիկ ուրախ: Հարցրեք երեխաներին, արդյո՞ք նրանք երբևէ ներկա են եղել հարսանիքի: Ինչպիսի՞ն էր այն: Ինչո՞ւ էին մարդիկ երջանիկ:

  • Երեխաներին ասացեք, թե ինչու եք սպասում Հիսուսի Երկրորդ Գալուստին: Կարող եք նաև միասին երգել մի երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ “When He Comes Again” (Children’s Songbook, 82–83)։

  • Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ են անում, որպեսզի պատրաստվեն Եկեղեցու համար կիրակի օրը։ Ինչո՞ւ ենք մենք անում այդ գործերը եկեղեցի գալուց առաջ։ Ինչու՞ մենք պետք է պատրաստվենք Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա խնդրեք երեխաներին նկարել այն, ինչ կարող են անել Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:

Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1–2

Ես կարող եմ ապրել սելեստիալ արքայությունում Երկնային Հոր և այն մարդկանց հետ, ում սիրում եմ։

Հայտնություն գրքի վերջին երկու գլուխներում Հովհաննեսը սքանչելի լեզվով նկարագրում է սելեստիալ փառքը, որը կվայելեն հավատարիմները։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին նկարել Հայտնություն 22․2-ում նկարագրված ծառը։ Բացատրեք, որ դա կենաց ծառն է, որի պտուղները ներկայացնում են Աստծո սերը (տես 1 Նեփի 11․21–22)։ Երեխաներին տվեք մրգի ուրվագծով կտրած թղթի կտոր և խնդրեք դրա վրա նկարել մի բան, որն օգնում է նրանց զգալ Երկնային Հոր սերը։ Բացատրեք, որ նրանք, ովքեր հավատքով են, կապրեն Երկնային Հոր հետ սելեստիալ արքայությունում:

  • Երեխաներին ցույց տվեք առարկաների նկարներ կամ առարկաներ, որոնց օգնությամբ Հովհաննեսը նկարագրում է սելեստիալ փառքը (տես Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1–2), և խնդրեք երեխաներին նկարել այդ առարկաների նկարները։

  • Միասին մի երգ երգեք Աստծո ծրագրի մասին, օրինակ՝ “I Will Follow God’s Plan” (Children’s Songbook, 164–65)։ Հրավիրեք երեխաներին մտածել և կիսվել, թե ինչ կարող են անել Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Հայտնություն 12․7-11

Ես ցույց եմ տվել իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ նախամահկանացու կյանքում։

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, այսօր Երկրի վրա են, որովհետև հավատք են ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց նախամահկանացու կյանքում և որոշել են հետևել Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հայտնություն 12․7–11 և գրատախտակին գրեք վիշապ, պատերազմ երկնքում, վայր գցվեցին, վկայություն և Գառ բառերը։ Խնդրեք երեխաներին ամփոփել այդ հատվածները գրատախտակին գրված բառերի օգնությամբ։ Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի (Գառան) մասին: Ի՞նչ ենք մենք սովորում նախամահկանացու կյանքում կատարած մեր ընտրությունների մասին:

  • Գրատախտակին գծեք երեք սյունակ և վերնագրեք Այս կյանքից առաջ, Այս կյանքի ընթացքում և Երկուսը։ Թերթիկների վրա գրեք նախամահկանացու կյանքի և մահկանացու կյանքի մասին ճշմարտություններ, օրինակ՝ Մենք ունենք մարմիններ, Մենք չունենք մարմիններ, Մենք ապրում ենք Աստծո ներկայության մեջ, Մենք պատերազմի մեջ ենք Սատանայի դեմ, Մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, և Մենք հետևում ենք Աստծո ծրագրին։ Երեխաներին խնդրեք հերթով վերցնել թերթիկներից մեկը և որոշել, թե որ սյունակին է այն պատկանում։ Վստահություն հայտնեք, որ երեխաները կարող են շարունակել ցույց տալ իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հայտնություն 19․7-8

Ես կարող եմ պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, եթե ընտրեմ ճիշտը։

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը ուրախալի իրադարձություն է լինելու արդարակյաց մարդկանց համար։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հայտնություն 19․7–8 և օգնեք երեխաներին հասկանալ այդ հատվածների խորհրդանշանները՝ հարսանիքը Փրկիչի Երկրորդ Գալուստն է, Գառը Փրկիչն է, իսկ Նրա հարսը՝ Եկեղեցին (կամ մենք բոլորս)։ Ինչպե՞ս են մարդիկ նախապատրաստվում հարսանիքին: Ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի նախապատրաստվենք Փրկիչի Երկրորդ Գալուստին:

  • Կրկնեք և մտապահեք երեխաների հետ Հավատո հանգանակ 1.10-ը: Բացատրեք, որ հավատո այս հանգանակը նկարագրում է ոգևորիչ, փառավոր իրադարձություններ, որոնք տեղի կունենան, երբ Հիսուսը կրկին գա։ Ցույց տվեք Հիսուսի Երկրորդ Գալուստը պատկերող նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին նկարել Հիսուսի Երկրորդ Գալուստը։

Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1-2,  17

Ես կարող եմ ապրել սելեստիալ արքայությունում Երկնային Հոր և այն մարդկանց հետ, ում սիրում եմ։

Պատրաստվելով ուսուցանել սելեստիալ արքայության մասին, մտածեք, թե ինչ նշանակություն ունի սելեստիալ արքայությունը ձեզ համար։ Դուք կարող եք երեխաների հետ կիսվել ձեր վկայությամբ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին գտնել հետևյալ հատվածներում այն պատկերները կամ առարկաները, որոնց օգնությամբ Հովհաննեսը նկարագրում էր սելեստիալ փառքը․ Հայտնություն 21․1, 3-4, 22-27, 22․1-2։ Թույլ տվեք նրանց ընտրել որևէ պատկեր կամ առարկա, որը կցանկանան նկարել։ Այնուհետև նրանք կարող են խոսել իրենց նկարների մասին դասարանի հետ: Խրախուսեք նրանց ցույց տալ իրենց նկարները տանը ընտանիքի անդամներին։

  • Միասին կարդացեք Հայտնություն 22․17 և բացատրեք, որ հարսը, որն ասում է «Եկ», Եկեղեցին է։ Ո՞ւր ենք մենք ուզում հրավիրել մյուսներին գալ: Ինչպիսի՞ լավ եղանակներով կարող ենք հրավիրել մարդկանց գալ այդտեղ։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին պատրաստվել կարդալ Մորմոնի Գիրքը հաջորդ տարի, հրավիրելով նրանց խնդրել ընտանիքի անդամի կամ ընկերոջ կիսվել Մորմոնի Գրքից սիրված հատվածով կամ պատմությամբ։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Եթե երեխաները կարողանան ձեռք բերել տպավորությունները գրի առնելու սովորություն, ապա այն կօգնի նրանց զգալ ու հետևել Սուրբ Հոգուն: Երեխաները կարող են գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով հասարակ գրառումներ իրենց օրագրում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,  30:)