Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս․ «Ուրախ եք անպատմելի եւ փառաւոր խնդությունով»


Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս․ «Ուրախ եք անպատմելի եւ փառաւոր խնդությունով» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

Նկար
Հիսուս Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգևոր աշխարհում։

«Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգևոր աշխարհում», Ռոբերտ Թ. Բարեթ

Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 1-ը

Ա և Բ Պետրոս

«Ուրախ եք անպատմելի եւ փառաւոր խնդությունով»

Սկսեք Ա և Բ Պետրոսը ձեր ուսումնասիրությունը աղոթքով։ Հիշեք, որ ուսուցմանը լավագույն պատրաստությունը ձեռք է բերվում ձեր անձնական և ընտանեկան ուսումնական փորձառությունների միջոցով։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Պետրոսի մասին։ Հիշեցրեք նրանց, որ Հիսուսի հարությունից հետո Պետրոսն էր Եկեղեցու ղեկավարը և բացատրեք, որ Ա Պետրոս և Բ Պետրոս գրքերը նամակներ են նրանից իր օրերի Եկեղեցու անդամներին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ա Պետրոս 1․6–7, 3․14

Ես կարող եմ երջանիկ լինել անգամ դժվար ժամանակներում։

Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել այս հատվածները այնպես, որ օգնեք երեխաներին դիմել Փրկիչին, երբ դժվարությունների առաջ են կանգնում։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ դժվարությունների դիմացավ Հիսուսը, օրինակ՝ խաչվելուն։ Բացատրեք, որ մենք մեր կյանքում դժվար ժամանակներ կունենանք: Կարդացեք միասին Ա Պետրոս 1․6–7, 3․14 և կիսվեք ձեր փորձով այն ժամանակի մասին, երբ ունեցել եք «հավատքի փորձառություն»։ Կամ կարող եք կիսվել Լիբերթի բանտում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքի և Աստծո տված սփոփանքի մասին պատմությունով (տես ՎևՈՒ 121․1–8, 123․17)։ Ինչպե՞ս է Հիսուսի հանդեպ հավատքը օգնում մեզ ուրախություն գտնել դժվար ժամանակներում։

    Նկար
    Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում

    Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում, Գրեգ  Ք․ Օլսեն

  • Միասին մի երգ երգեք, որն ուսուցանում է, թե ինչպես գտնել երջանկություն, օրինակ՝ “I Will Follow God’s Plan” (Children’s Songbook,164–65)։

Ա Պետրոս 2․9–12

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես օրինակ լինեմ ուրիշների համար:

Պետրոսն ուսուցանում էր, որ մենք «Աստծո ժողովուրդն» ենք և մեր լավ գործերը կարող են «փառավորել Աստծուն»։

Հնարավոր վարժություններ

  • Նկարագրեք այնպիսի բաներ, որոնք առանձնանում են իրենց շրջապատից, կամ ցույց տվեք դրանց նկարները։ Օրինակ, տաճարն առանձնանում է իրեն շրջապատող շենքերից, կամ սարը բարձրանում է դաշտավայրի վրա։ Բացատրեք, որ երբ մենք պահում ենք պատվիրանները, մենք առանձնանում ենք և մյուս մարդիկ տեսնում են մեր օրինակները։ Խոսեք այն լավ գործերի մասին, որոնք անում են երեխաները, և դուք տեսնում եք դրանք։ Բացատրեք, որ այդպիսի լավ գործերը փառավորում են Աստծուն․ դրանք օգնում են մյուսներին ավելի մեծ սեր զգալ Աստծո հանդեպ և Նրան ծառայելու ցանկություն ունենալ։

  • Երեխաների հետ լրացրեք գործնական աշխատանքի էջը: Ինչպե՞ս են նկարում պատկերված մարդիկ փառավորում Աստծուն։

Ա Պետրոս 3․18–20, 4․6

Հոգիների աշխարհում հոգիները կսովորեն ավետարանի մասին:

Մահանալուց հետո Հիսուսը գնաց հոգևոր աշխարհ և ուղարկեց արդար հոգիներին՝ ուսուցանելու մյուս հոգիներին, որոնք դեռ չէին ընդունել ավետարանը։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին ձեզ ծանոթ մարդու մասին, ով մահացել է: Բացատրեք, որ երբ մարդիկ մահանում են, նրանց հոգիները լքում են նրանց մարմինները և գնում հոգիների աշխարհ։ Կարդացեք Ա Պետրոս 3․19 և բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, նա այցելեց հոգիների աշխարհը։ Այնտեղ Նա խնդրեց արդար հոգիներին ուսուցանել մյուս հոգիներին, որոնք դեռ չէին ընդունել ավետարանը (տես ՎևՈւ 138․30

  • Սենյակի մեջտեղում դրեք մի շարք աթոռներ, որոնք կլինեն պատնեշ։ Խնդրեք մի քանի երեխաների կանգնել մի կողմում՝ ներկայացնելով հոգիներին հոգևոր աշխարհում, որոնք չեն մկրտվել իրենց երկրային կյանքի ընթացքում։ Մյուս երեխաներից մեկին տվեք մեծ թուղթ, որի վրա գրված է «մկրտություն մահացածների համար», և խնդրեք նրան վերացնել պատնեշը։ Այնուհետև բացատրեք, որ Եկեղեցու անդամները, որոնք 12 տարեկան և ավելի բարձր տարիքի են, կարող են գնալ տաճար և մկրտվել իրենց նախնիների համար, ովքեր չեն մկրտվել Երկրի վրա ապրելու ընթացքում։ Այդ ժամանակ այդ նախնիները կարող են ընդունել ավետարանը հոգևոր աշխարհում։.

  • Օգնեք երեխաներին լրացնել պարզ տոհմածառ (տես օրինակի համար “Family History Coloring Pages,” LDS.org

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ա Պետրոս 3․12–17, 4․13–14, 16

Ես կարող եմ ուրախություն և երջանկություն գտնել անգամ դժվար ժամանակներում։

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, հնարավոր է, ենթարկված լինեն ծաղրանքի իրենց հավատքի պատճառով։ Այս հատվածները կարող են օգնել նրանց այդ ժամանակներով անցնելիս։

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք մի քանի պատմություն Հիսուսի հալածանքների մասին կամ խնդրեք երեխաներին կարդալ դրանք, օրինակ՝ Մատթեոս 12․9–14 կամ Ղուկաս 22․47–54։ Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանց երբևէ ծաղրել են այն պատճառով, որ ապրում են ավետարանի ուսմունքներով։ Միասին կարդացեք Ա Պետրոս 3․12–14, 4․13–14, 16 և խնդրեք երեխաներին գտնել, թե ինչ է Պետրոսն ասել արդարության համար չարչարվելու մասին։ Ինչո՞ւ մենք կարող ենք երջանիկ լինել, անգամ, երբ մյուսները ծաղրում են մեզ, երբ մենք անում ենք ճիշտը։

  • Հրավիրեք ծխից որևէ անդամի կիսվել իր փորձառությամբ, երբ ուրախություն կամ երջանկություն է գտել փորձության մեջ, կամ պատմեք, թե ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը խաղաղություն գտավ, երբ Լիբերթի բանտում էր (տես ՎևՈՒ 121․1–8, 123․17)։ Ինչպես ենք մենք ուրախություն և երջանկություն գտնում մեր փորձությունների ընթացքում:

Ա Պետրոս 3.15

Ես պետք է միշտ պատրաստ լինեմ կիսվել ավետարանով:

Երեխաները, ում ուսուցանում եք, իրենց կյանքում շատ հնարավորություններ կունենան պատասխանել իրենց հավատքի մասին ուրիշ մարդկանց հարցերին։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց «միշտ պատրաստ լինել պատասխան տալու»։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը ձեզ Եկեղեցու մասին հարց է տվել, և նկարագրեք, թե արդյոք պատրաստ եք եղել պատասխանելու։ Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ մարդիկ իրենց Եկեղեցու մասին հարցեր են տվել: Միասին կարդացեք Ա Պետրոս 3․15։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այս հատվածներում տրված Պետրոսի խորհրդին:

  • Երեխաների հետ միասին մտածեք, թե ինչ հարցեր կարող են տալ մարդիկ Եկեղեցու ուսմունքների մասին։ Խնդրեք երեխաներին հերթով բացատրել, թե ինչպես կպատասխանեն այդ հարցերին, որպեսզի կարողանան «միշտ պատրաստ լինել»:

Ա Պետրոս 3․18–20, 4․6

Հոգիների աշխարհում հոգիները կսովորեն ավետարանի մասին:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ արդարները մահանում են, նրանք գնում են հոգիների աշխարհ, որտեղ ուսուցանում են ավետարանը նրանց, ովքեր չեն ստացել այն Երկրի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի շրջան՝ մեջտեղում անցնող գծով: Write Spirit Paradise on one half of the circle and Spirit Prison on the other half. Invite one of the children to read 1 Peter 3:18–20; 4:6 (see 1 Peter 4:6, footnote a, for revisions from the Joseph Smith Translation). Բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, Նա գնաց հոգևոր դրախտ: Այնտեղ Նա հրահանգեց արդար հոգիներին ուսուցանել ավետարանը հոգևոր բանտում։

  • Երեխաներից մեկի ծնողին, եղբորը կամ քրոջը հրավիրեք պատմել տաճար գնալու և նախնիներից մեկի համար աշխատանք կատարելու մասին։

  • Հրավիրեք երեխաներին լրացնել պարզ տոհմածառ (տես օրինակի համար “Family History Coloring Pages,” LDS.org

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց տոհմածառով իրենց ընտանիքում և խնդրել ընտանիքի անդամներին օգնել գրել նրանց անունները։

Բարելավել մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ երեխաներին, որոնց ուսուցանում եք։ Դուք ճանաչում եք երեխաներին, որոնց ուսուցանում եք, այնպես որ կարող եք փոփոխել այս շարադրանքի մտքերը, եթե անհրաժեշտ է հարմարեցնել դրանք նրանց կարիքներին։ Կարող եք օգտագործել այս շարադրանքում տրված ցանկացած վարժություն, ոչ միայն նրանց, որոնք գրված են տարիքային խմբի համար, որին ուսուցանում եք։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 7:)