Եկ, հետևիր ինձ
Հունիսի 17-23-ը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 17-23-ը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 17-23-ը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը Պիղատոսի առջև

Ecce Homo, Անտոնիո Ցիսերի

Հունիսի 17-23

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»

Սկսեք նախապատրաստվել՝ կարդալով Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19 գլուխները: Աղոթքով ձգտեք հասկանալ երեխաների կարիքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկեր

Հրավիրեք կիսվելու

Թող յուրաքանչյուր երեխա պահի այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից: Նկարը պահելիս յուրաքանչյուր երեխա կարող է կիսվել իր իմացածով, թե ինչպես է մահացել Հիսուսը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 27.11–66, Ղուկաս 23, Հովհաննես 19

Քանի որ Հիսուսը մահացավ ինձ համար, ես կարող եմ հարություն առնել:

Փոքր երեխաները կարող են տխրել Հիսուսի Խաչելության մասին պատմություններից: «Գլուխ 52. Հիսուսի փորձությունները»և «Գլուխ 53. Հիսուսը խաչված է»Նոր Կտակարանի պատմություններըէջ 133-38, կամ համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում) լավ օրինակ են տրամադրում, թե ինչպես կարող եք պատշաճ կերպով կիսվել այս պատմությունով նրանց հետ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից, մինչ կպատմեք Հիսուսին դատելու, Խաչելության ու թաղման մասին (տես նաև Ավետարանի պատկերագիրք, էջ 57 և 58): Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին: Նշեք, որ երրորդ օրը Հիսուսը հարություն առավ, այսինքն Նա կենդանացավ:

  • Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ իրենց ծնողներն անում են իրենց համար, սակայն իրենք իրենց համար չեն կարող անել: Ցուցադրեք Փրկիչի նկարը: Բացատրեք, որ Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք հարություն առնել. մի բան, որ մենք չենք կարող անել ինքնուրույն:

  • Ցույց տվեք ձեզ ծանոթ որևէ մեկի նկարը, ով մահացել է: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուսի շնորհիվ այդ անձնավորությունը կրկին կապրի:

Նկար
Քրիստոսի թաղումը

«Թաղումը» ըստ Քարլ Հեյնրիխ Բլոխի

Մատթեոս 27․26-37, Ղուկաս 23.34

Ես կարող եմ ներել ուրիշներին, ինչպես որ Հիսուսը ներեց:

Ինչպե՞ս կօգնեք երեխաներին հասկանալ Հիսուսի նման ներել նրանց, ովքեր բարի չեն:

Հնարավոր վարժություններ

  • Նկարագրեք, թե որքան անգութ էին զինվորները Հիսուսի հանդեպ (տես Մատթեոս 27.26-37) և հետո կարդացեք Ղուկաս 23.34 հատվածները: Բացատրեք, որ երբ մենք ներում ենք ուրիշներին, մենք հեռացնում ենք նրանց հանդեպ ունեցած վատ զգացումները և ցուցաբերում ենք սեր:

  • Կիսվեք սյուժեներով, երբ ինչ-որ մեկը մի չար բան է ասում կամ անում: Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչպես կներեին այդ անձնավորությանը:

  • Գրատախտակին գրեք «Օգնիր ինձ, սիրելի Հայր», երգից բառերը կամ արտահայտությունները Երեխաների երգարան, էջ 99: Հրավիրեք երեխաներին մի քանի անգամ երգել երգը` ամեն անգամ մի քանի բառ մաքրելով, մինչև սովորեն ամբողջ երգը: Համաձայն այս երգի, մենք ո՞ւմ պետք է ներենք: Ո՞վ կարող է օգնել մեզ, երբ ներելը դժվար է:

  • Friend կամ Լիահոնա ամսագրերի վերջին համարներում փնտրեք մի պատմություն, որտեղ մի երեխա ներում է ինչ-որ մեկին: Այդ պատմությամբ կիսվեք երեխաների հետ:

Ղուկաս 23.32-33, 39-43

Քանի որ Հիսուսը տանջվեց ու մահացավ ինձ համար, ես կարող եմ ապաշխարել ու ներում ստանալ:

Չնայած ութ տարեկանից ցածր երեխաները դեռ հաշվետու չեն, կարևոր է, որ նրանք այժմ սկսեն սովորել՝ ինչպես ապաշխարել իրենց կատարած սխալ ընտրություններից:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Ղուկաս 23.32–33, 39–43 հատվածները և նշեքնկար 57-ի երկու չարագործներին Ավետարանի պատկերագիրքում: Բացատրեք, որ երբ առաջին չարագործը ծաղրեց Հիսուսին, երկրորդն ընդունեց, որ ինքը սխալվել է, այսինքն նա սկսում էր ապաշխարել:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.16 հատվածները: Հիսուսն ինչո՞ւ տանջվեց մեզ համար:

  • Ցուցադրեք “The Shiny Bicycle” տեսանյութը (LDS.orgկայք): Բացատրեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ ուղղել մեր մեղքերն ու սխալները և ստանալ ներում:

  • Թող երեխաները գրատախտակին կավիճով նշաններ դնեն, որոնք կխորհրդանշեն սխալ ընտրությունները: Այնուհետև խնդրեք նրանց մաքրել գրատախտակը, որը կխորհրդանշի ապաշխարություն: Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և վկայեք, որ մենք կարող ենք ապաշխարել Նրա շնորհիվ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 27.11–66, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուսը մահացավ ինձ համար, որովհետև Նա սիրում է ինձ:

Ինչո՞ւ եք դուք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ Փրկիչի զոհաբերության նշանակությունն իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Նշեք Մատթեոս 27.11–66 հատվածների կարևոր իրադարձությունները (սա անելու համար տեսեք «Գլուխ 52. Հիսուսի փորձությունները» և «Գլուխ 53. Հիսուսը խաչված է» Նոր Կտակարանի պատմությունները, էջ 133–38): Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել այս հատվածներն ու ճիշտ հերթականությամբ դասավորել իրադարձությունները:

  • Ցուցադրեք “Jesus Is Condemned before Pilate” և “Jesus Is Scourged and Crucified” տեսանյութերը (LDS.orgկայք): (Տես նաև “The Atonement” տեսանյութը LDS.org կայքում): Հիսուսն ինչո՞ւ տանջվեց մեզ համար:

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Մատթեոս 27.54 հատվածը, ապա կիսվել Հիսուսի մասին մտքերով, որոնք օգնում են իրենց իմանալ, որ Նա Աստծո Որդին է:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ են սովորում Խաչելության մասին “Behold the Great Redeemer Die”օրհներգիցՀիմների գիրք,էջ.  191, կամ հաղորդության մեկ այլ օրհներգից:

Մատթեոս 27․26-37, Ղուկաս 23.34

Ես կարող եմ ներել ուրիշներին, ինչպես որ Հիսուսը ներեց:

Ուրիշներին ներելը կարող է դժվար լինել: Ձեր ուսուցանած երեխաները կօրհնվեն, երբ հետևեն Փրկիչի օրինակին ու ներեն բոլորին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մատթեոս 27.26–37 հատվածների զինվորների մասին, ովքեր անգութ էին Հիսուսի հանդեպ, սակայն Հիսուսը ներեց նրանց Ղուկաս 23.34 հատվածում: (Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանության տրամադրած խորաթափանց միտքը Ղուկաս 23.34 ծանոթագրություն գ-ում:) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից:

  • Գրատախտակին գրեք Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ներեք ինչ-որ մեկին, ով բարի չէ ձեր հանդեպ: Թող երեխաները հերթով գրատախտակին գրեն մտահղացումներ, ինչպես օրինակ` Աղոթել, որպեսզի այդ մարդու հանդեպ բարի զգացումներ ունենանք կամ Մտածել այդ մարդու լավ հատկանիշներից մեկի մասին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել իրավիճակների նկարներ, երբ ինչ-որ մեկը բարի չէ, և ինչպես կներեին այդ անձնավորությանը: Թող նրանք դասարանի հետ կիսվեն իրենց նկարածով:

Ղուկաս 23.32-33, 39-43

Քանի որ Հիսուսը տանջվեց ու մահացավ ինձ համար, ես կարող եմ ապաշխարել ու ներում ստանալ:

Լավ է այս դասի ընթացքում վկայել, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերից ու ներում ստանալ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Ղուկաս 23․32-33, 39-43 հատվածները։ Բացատրեք, որ Հիսուսի հետ խաչվող երկու անձնավորությունները չարագործներ էին: Չարագործներից մեկն ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը սկսում էր ապաշխարել:

  • Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը` բաց թողնելով շեղագիր բառերը. «Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ ներում ստանալ, երբ ապաշխարեմ»: Երեխաներին հուշումներ տվեք, որպեսզի օգնեք նրանց լրացնել բաց թողնված բառերը:

  • Հրավիրեք երեխաներից մեկին պահել մի պարկ և լցրեք այն փոքր քարերով, երբ մյուս երեխաները թվարկեն սխալ ընտրությունների անուններ, որ ինչ-որ մեկը կարող է անել: Օգնեք երեխաներին պարկը համեմատել հոգևոր բեռի հետ, որը մենք կրում ենք, երբ մեղք ենք գործում: Ապաշխարությունն ինչպե՞ս է նման պարկից քարերը հանելուն:

  • Օգտվեք “You Can Repent and Forgive” հոդվածը (Friend, օգոստ. 2015, 10), որպեսզի ուսուցանեք երեխաներին ինչպես ապաշխարել:

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին մտածել ինչ-որ մեկի մասին, ում պետք է ներեն, և որոշել մի բան, որը կանեն, որպեսզի ցույց տան այդ անձնավորությանը, որ ներել են նրան:

Բարելավենք մեր ուսուցումը

Սովորեք ճանաչել հայտնությունը: Հայտնությունը հաճախ գալիս է «տող առ տող» (2 Նեփի 28.30), այլ ոչ միանգամից: Մինչ կաղոթեք ու կմտածեք սուրբ գրությունների և այս ծրագրի մասին, կտեսնեք, որ մտքերն ու գաղափարները կարող են գալ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում` երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում, կամ շփվում եք ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Նկար
գործնական աշխատանքի էջ. ես հարություն կառնեմ