Եկ, հետևիր ինձ
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար ծրագիրը


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Երեխաների միության դասարանը խաղ խաղալիս

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար ծրագիրը

Նախապատրաստվել ուսուցանել Երեխաների Միությունում

Անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրման կենտրոնը: Սա ճշմարիտ է ձեր և ձեր ուսուցանած երեխաների համար: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ փնտրեք սուրբ գրություններում և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը:

Եկ, հետևիր ինձ․Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր անձնական ուսումնասիրության և ուսուցանելու նախապատրաստության կարևոր մաս է: Այն կօգնի ձեզ ավելի խորն ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները:

Նախապատրաստվելու ընթացքում դուք մտքեր ու տպավորություններ կստանաք ձեր ուսուցանած երեխաների մասին: Դուք կհասկանաք, թե ինչպես սուրբ գրությունների սկզբունքները կօրհնեն նրանց կյանքը: Դուք առաջնորդություն կստանաք, որպեսզի ոգեշնչեք նրանց բացահայտել այդ սկզբունքները` մինչ նրանք ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ կուսումնասիրեն սուրբ գրությունները: Հիշեք, որ զգայուն լինեք այն երեխաների հետ, ում ընտանեկան հանգամանքները թույլ չեն տալիս պարբերաբար ուսումնասիրել սուրբ գրությունները և ունենալ ընտանեկան երեկոներ։

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ հետազոտելով այս աղբյուրի ուսուցման համառոտ շարադրանքները: Մի մտածեք այս գաղափարների մասին որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ որպես առաջարկների, որոնք սկիզբ կդնեն ձեր անձնական ոգեշնչմանը: Դուք ճանաչում եք այդ երեխաներին և ավելին կճանաչեք նրանց, երբ դասարանում շփվեք նրանց հետ։ Տերը նույնպես ճանաչում է նրանց և նա կոգեշնչի ձեզ, որպեսզի դուք լավագույն եղանակներով ուսուցանեք և օրհնեք նրանց։

Ուսուցանելու համար նախապատրաստվելիս այլ բազմաթիվ նյութեր են հասանելի ձեզ, այդ թվում՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և Եկեղեցու ամսագրերը: Այս և այլ աղբյուրների մասին ավելին իմանալու համար տես այս նյութում ընդգրկված Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ բաժինը։

Որոշ գաղափարներ, որոնք պետք է հիշեք

  • Ծնողներն են կրում հիմնական պատասխանատվությունն իրենց երեխաներին ուսուցանելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցել, քաջալերել և կառուցել ավետարանի ուսումնասիրությունը տանը: Եղեք զգայուն այն երեխաների հետ, ում ծնողները տանը չեն ուսումնասիրում ավետարանը: Բոլոր երեխաներին ներառեք ավետարանի ուսումնասիրության մեջ` անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից:

  • Կրկնությունը լավ է։ Երեխաներն ավելի արդյունավետ են սովորում ավետարանի ճշմարտությունները, երբ այս ճշմարտություններն ուսուցանվում են հաճախակի, զանազան վարժությունների միջոցով: Եթե զգում եք, որ սովորելու եղանակներից մեկն արդյունավետ է երեխաների համար, կարող եք կրկնել այն, հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին: Նաև կարող եք վերանայել նախորդ դասի վարժությունը:

  • Երկնային Հայրը կամենում է, որ դուք հաջողության հասնեք՝ որպես ուսուցիչ: Ձեզ օգնելու համար Նա ապահովել է շատ աղբյուրներ, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհուրդ տալ միմյանց այն մարտահրավերի դեպքում, որոնց բախվում եք։ Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Եթե ուսուցանում եք փոքր երեխաներին և ունեք հավելյալ աջակցության կարիք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ձեռնարկի մեջ:

  • Այս աղբյուրը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար բացի երկու կիրակիներից, երբ գերագույն համաժողով է տեղի ունենում: Այն կիրակիները, երբ Երեխաների Միության դաս չի անցկացվում ցցի համաժողովի պատճառով կամ որևէ այլ պատճառներով, ընտանիքները կարող են տանը շարունակել ուսումնասիրել Մորմոնի Գիրքը համաձայն ծրագրված ժամանակացույցի: Որպեսզի պահեք Երեխաների Միության դասը ըստ ժամանակացույցի, կարող եք ընտրությամբ բաց թողնել մեկ դասը կամ միացնել երկու դասը: Շփոթմունքից խուսափելու համար Երեխաների Միության նախագահները կարող են նախապես խորհուրդ տալ ուսուցիչներին այդ փոփոխության մասին:

Նկար
ընտանիքն ուսումնասիրում է համակարգչի միջոցով