Եկ, հետևիր ինձ
Օրինակ ուսուցման համար


«Օրինակ ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք. 2020 (2020)

«Օրինակ ուսուցման համար» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2020

ուսուցիչը երեխաների հետ խաղալիս

Օրինակ ուսուցման համար

Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ երեք քայլանի կրկնվող օրինակը յուրաքանչյուր համառոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք սովորել տանը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինակի տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ, մտածեք որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է և վարդապետություն ուսուցանելը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, դասարանային քննարկման ժամանակ պետք է խրախուսել տնային ուսուցումը: Թույլ տվեք, որ այս օրինակի փոփոխություններն ինքնաբերաբար տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի բաղկացուցիչ մաս, հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով, կարծիքներով և ձեր ուսուցանած սկզբունքների հետ առնչվող իրենց փորձառություններով: Նրանց մեկնաբանությունները կարող են ներառել փորձառություններ, որոնք ունեցել են տանը սովորելիս: Նաև կարող եք վերհիշել նախորդ շաբաթվա ընթացքում իրենց սովորածը և հարցնել, թե ինչպես է այն ներգործել իրենց կյանքի վրա:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք երեխաներին: Խորհեք, թե սուրբ գրության ինչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և այլ ուսուցողական նյութերով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել և գործել համաձայն ավետարանի սկզբունքների: Փնտրեք ստեղծագործական ուղիներ, որպեսզի օգնեք երեխաներին ոգևորվել իրենց սովորածով:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, որպես Երեխաների Միության ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է խրախուսել տնային ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում սովորածով: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և իրենց ծնողներին տանը շարունակել սովորել Մորմոնի Գրքից: