Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 16-22-ը։ Եթեր 6-11․ «Որպեսզի չարիքը վերանա»


Նոյեմբերի 16-22-ը։ Եթեր 6-11․ «Որպեսզի չարիքը վերանա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 16-22-ը։ Եթեր 6-11, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հարեդացիների բեռնանավերը ծովի վրա

Ես կրկին վեր կբերեմ ձեզ խորքերից, Ջոնաթան Արթուր Քլարկ

Նոյեմբերի 16-22-ը

Եթեր 6-11

«Որպեսզի չարիքը վերանա»

Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները հրահանգներ չեն, որոնց դուք պետք է հետևեք: Դրանք նախատեսված են ձեր ստեղծարար միտքը խթանելու և ոգեշնչում ապահովելու համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Օգտագործեք այս շաբաթվա և անցյալ շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից, որպեսզի օգնեք երեխաներին վերանայել, թե ինչ են նրանք սովորել ծովն անցնելու հարեդացիների օրինակից։ Թող նրանք հերթով կիսվեն իրենց գտածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Եթեր 6․2–12

Երկնային Հայրը կարող է մխիթարել ինձ, երբ ես վախեցած եմ։

Հարեդացիների համար պետք է որ սարսափելի լիներ «քշվել քամուց ծովի ջրերի վրայով» (Եթեր 6․5)։ Բայց Տերը պահպանեց և օգնեց նրանց։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին դառնալ դեպի Տերը, երբ նրանք վախեցած են։

Հնարավոր վարժություններ

  • Օգտվելով Եթեր 6․2–12 հատվածների բառերից և արտահայտություններից, երեխաների համար նկարագրեքհարեդացիների ճամփորդությունը ծովով։ Հորդորեք երեխաներին ձևացնել, որ իրենք մագլցում են բեռնանավերը և ձևացնել, որ իրենց բեռնանավը տատանվում և ծածկվում է ծովի ալիքներից։ Ինչպե՞ս կզգայիք, եթե լինեիք իրական բեռնանավի վրա և փոթորկոտ ջրերում։ Ի՞նչ կարող ենք անել, երբ վախեցած ենք զգում։ Միասին կարդացեք 7 և 9 հատվածները, որպեսզի տեսնեք, թե հարեդացիներն ինչ արեցին, երբ վախեցան։

  • Պատմեք այն մասին, երբ դուք վախեցած եք եղել և մխիթարվել եք Երկնային Հոր կողմից: Երեխաների հետ կիսվեք մի օրհներգով կամ երգով, որն օգնում է ձեզ «գոհություն հայտնել և գովերգել Տիրոջը» (Եթեր 6․9) Նրա ցուցաբերած օգնության համար։ Հնարավորություն տվեք երեխաներին կիսվել Երեխաների Միության իրենց սիրելի երգերով և միասին երգել դրանցից մի քանիսը։

  • Օգտագործեք այս շաբաթվա վարժության էջը, որպեսզի օգնեք երեխաներին պատրաստել թղթե բեռնանավեր։ Բացատրեք, որ բեռնանավերն օգնեցին հարեդացիներին անվտանգ մնալ, նույնիսկ, երբ նրանք շրջապատված էին ջրով (տես Եթեր 6․7, 10)։ Երկնային Հայրն ի՞նչ է տվել մեզ, որ մեզ պահպանի՝ Իր մոտ տանող մեր ճամփորդության ընթացքում:

Եթեր 6․9, 12, 30, 7․27, 10․2

Ես կարող եմ շնորհակալ լինել

Ապահով հասնելով խոստումի երկիր, հարեդացիներն այնքան շնորհակալ էին, որ նրանք «ուրախության արցունքներ թափեցին» (Եթեր 6․12)։ Ինչպե՞ս կարող եք քաջալերել երախտագիտության ոգին ձեր ուսուցանած երեխաների մեջ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Եթեր 6․9 և 12 հատվածների արտահայտությունները, որպեսզի ուսուցանեք նրանց, թե հարեդացիներն ինչպես երախտագիտություն հայտնեցին Տիրոջն այն բանի համար, որ Նա օգնել էր նրանց հասնել խոստումի երկիր։ Խնդրեք երեխաներին նշել մի քանի բան, որոնց համար նրանք շնորհակալ են։ Հարեդացիների նման միասին երգեք մի երգ, որը երախտագիտություն է արտահայտում, օրինակ՝ «Շնորհակալ եմ քեզնից, թանկագին Հայր» (Հիմներ և մանկական երգեր, 7)։

  • Երեխաների համար կարդացեք Եթեր 10․2 հատվածը, որպեսզի ցույց տաք, որ նույնիսկ շատ տարիներ անց, հարեդացիները հիշում էին, թե Տերն ինչպես էր օգնել իրենց նախնիներին անցնել օվկիանոսը։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով է Տերն օրհնել իրենց։ Այնուհետև երեխաներին հնարավորություն տվեք նկարներ նկարել, որոնք կհիշեցնեն այդ օրհնությունների մասին (կամ օգնեք նրանց ընտրել այն նկարների միջից, որոնք դուք բերել եք, միգուցե, Եկեղեցու ամսագրում)։

Եթեր 7․24–27

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին

Եթերի գիրքը հստակ ցույց է տալիս, որ երբ հարեդացիները հետևում էին մարգարեներին, նրանք օրհնվում էին, իսկ երբ նրանք մերժում էին մարգարեներին, նրանց կյանքը դժվարանում էր։ Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք օգնել երեխաներին տեսնել, որ նույնը ճշմարիտ է մեր դեպքում։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք ապրող մարգարեի նկարը և հարցրեք երեխաներին, թե ինչ գիտեն նրա մասին։ Ի՞նչ է անում մարգարեն: Բացատրեք, որ հարեդացիները նույնպես մարգարեներ ունեին, և երբ նրանք հետևում էին մարգարեին, նրանք օրհնվում էին և երջանիկ էին (տես Եթեր 7․24–27)։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել մարգարեին:

  • Միասին երգեք մարգարեների մասին մի երգ, օրինակ՝ “Follow the Prophet” (Children’s Songbook, 110–11, տես նաև Ավետարանի պատկերագիրք, հ. 4–27, 67–87)։ Երեխաների հետ զրուցեք, թե մարգարեներն ինչ են ուսուցանել, որ մենք անենք (օրինակ, ամեն օր կարդալ սուրբ գրությունները, հանգստության օրը սուրբ պահել կամ ծառայել ուրիշներին), և հրավիրեք նրանց կիրառել և հնազանդվել այդ խորհրդին, երբ արտասանեք «Հետևիր Մարգարեին»։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Եթեր 6․2–12

Ես կարող եմ վստահել, որ Երկնային Հայրը կառաջնորդի ինձ դեպի հավերժական կյանք

Ծովով հարեդացիների ճամփորդության մասին պատմությունը կարող է համեմատվել մահացության միջով մեր ճամփորդության հետ: Այդ երկու ճամփորդություններն էլ վտանգավոր են և պահանջում են հավատք, որ Տերը կառաջնորդի և կպաշտպանի մեզ։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եթեր 6․2–12 հատվածները, պարբերաբար դադար տալով, որպեսզի երեխաները նկարների տեսքով պատկերեն իրենց կարդացածը։ Հարեդացիների ճամփորդությունն ինչպե՞ս է նման մեր կյանքին։ Օգնեք երեխաներին բացահայտել և պիտակավորել, թե իրենց նկարների տարբեր հատվածներն ինչ կարող են ներկայացնել մեր կյանքում։ Օրինակ, հարեդացիները կարող են խորհրդանշել մեզ։ Բեռնանավերը կարող են խորհրդանշել մեր տները, Եկեղեցին կամ ավետարանը։ Ի՞նչ կարող էին խորհրդանշել քամին, ջուրը, շողացող քարերը և խոստումի երկիրը։

  • Օգնեք երեխաներին Եթեր 6․2–12 հատվածներում գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե հարեդացիներն ինչպես վստահեցին Աստծուն։ Կիսվեք օրինակներով, թե Աստծուն վստահելն ինչպես է օգնել ձեր կյանքի դժվարագույն պահերին: Խրախուսեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով:

    Նկար
    Հարեդացիները ճամփորդում են կենդանիների հետ

    Հարեդացիների ճամփորդությունը Ասիայով, Միներվա Թեյչերտ

Եթեր 6․30, 7․27, 10․2

Խաղաղություն եմ ստանում , երբ հիշում եմ, թե Տերն ինչ է արել ինձ համար։

Մի բան, որն արդար հարեդացի թագավորներին առանձնացրեց ամբարիշտներից այն է, որ արդար թագավորները «հիշում էին այն մեծ բաները, որոնք Տերն արել էր» իրենց համար (Եթեր 7․27)։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հիշել այն, ինչ Տերն արել է իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք կարդալ Եթեր 6․30, 7․27 և 10․2 հատվածներն անհատապես կամ փոքր խմբերով և գտնել, թե այս հատվածներն ինչ ընդհանուր բան ունեն։ Կիսվեք ձեր զգացմունքներով, թե Տերն ինչ է արել ձեզ համար և հրավիրեք երեխաներին նույնն անել։

  • Երեխաների հետ կիսվեք, թե ինչպես եք դուք փորձում հիշել այն եղանակները, որոնցով Տերն օրհնել է ձեզ և ձեր ընտանիքը։ Օգնեք երեխաներին եղանակներ մտածել, թե ինչպես կարող են իրենց հիշեցնել այն մասին, թե ինչ է Տերն արել իրենց համար։ Յուրաքանչյուրին թուղթ տվեք և հրավիրեք նրանց խորհել ու գրի առնել մի բան, որը Տերը վերջերս է արել իրենց համար։ Խորհուրդ տվեք, որ նրանք սովորություն դարձնեն և կանոնավոր կերպով գրի առնեն այն օրհնությունները, որոնք նկատում են Տիրոջից (տես “O Remember, Remember” [video, ChurchofJesusChrist.org]):

Եթեր 9․28–35, 11․5–8

Տերը ողորմած է, երբ ես ապաշխարում եմ։

Թեև հարեդացիները հաճախ մերժեցին մարգարեներին և դարձան ամբարիշտ, Տերը միշտ ներեց նրանց, երբ նրանք խոնարհեցրին իրենց և ապաշխարեցին։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եթեր 9․28–35, և օգնեք երեխաներին մտածել երեք կամ չորս կարճ նախադասություններ, որոնք ամփոփում են այս հատվածներում կատարվածը: Այնուհետև կարդացեք Եթեր 11․5–8, և օգնեք երեխաներին գտնել այդ երկու պատմությունների նմանությունները։ Ի՞նչ ենք սովորում այս պատմություններից:

  • Հորդորեք երեխաներին մտածել Մորմոնի Գրքի այլ ժողովրդի մասին, ովքեր խոնարհեցրին իրենց և ներվեցին։ Օգտագործեք Ավետարանի նկարների գրքի կամ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի նկարները, որպեսզի օգնեք երեխաներին վերհիշել։ Բերեք ձեր վկայությունը, որ Տերը ներում է մեզ, երբ մենք անկեղծ ապաշխարում ենք։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ որևէ բանով, որը Երկնային Հայրն արել է նրանց համար, և որի համար նրանք շնորհակալ են։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ստեղծագործել։ «Երեխաներին ուսուցանելիս թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,25):