Եկ, հետևիր ինձ
Հունվարի 6-12-ը. 1 Նեփի 1-7․ «Ես կգնամ ու կանեմ»


Հունվարի 6-12-ը. 1 Նեփի 1-7. «Ես կգնամ ու կանեմ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 6-12-ը. 1 Նեփի 1-7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Լեքիի ընտանիքը ճամփորդում է անապատում

Լեքին ճամփորդում է Կարմիր ծովի ափով, Գարի Սմիթ

Հունվարի 6-12-ը

1 Նեփի 1-7

«Ես կգնամ ու կանեմ»

Երբ կարդաք 1 Նեփի 1-7-ը, մտածեք հատվածների, փորձառությունների, հարցերի և այլ նյութերի մասին, որոնք դուք ներշնչված եք զգում օգտագործել երեխաներին ուսուցանելիս: Այս համառոտ շարադրանքի վարժությունները կարող են հարմարեցվել ավագ և փոքր խմբերի երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի երեխաներից մի քանիսը, հնարավոր է, արդեն լսել են կամ կարդացել են Նեփիի ընտանիքի փորձառությունների մասին 1 Նեփի 1-7-ում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց իմացածով: Եթե երեխաները շատ բան չգիտեն Նեփիի փորձառությունների մասին, նրանց հնարավորություն տվեք դասի վերջում կիսվել իրենց սովորածով:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

1 Նեփի 2.16

Ես պետք է ունենամ իմ սեփական վկայությունը

Նեփին հավատաց իր հոր բառերին, քանի որ նա իր համար պարզելու ցանկություններ ուներ և աղոթեց Տիրոջը: Օգնեք երեխաներին սովորել նրա օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Բերեք մի փակ տուփ, որի ներսում կա Փրկիչի նկարը և բոլոր երեխաներին հնարավորություն տվեք իրենց համար պարզել, թե ինչ կա տուփի մեջ: Ասեք երեխաներին, որ Նեփին ցանկանում էր ունենալ իր սեփական վկայությունն այն մասին, որ Տերը պատվիրել էր նրա ընտանիքին հեռանալ Երուսաղեմից: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Նեփին ինչ արեց իր սեփական վկայությունը ձեռք բերելու համար, մինչ կարդում եք 1 Նեփի 2.16-ը: Վկայեք, որ ինչպես մեզանից յուրաքանչյուրը պետք է բացի տուփը՝ պարզելու, թե ինչ կա ներսում, այնպես էլ մենք բոլորս պետք է խնդրենք Աստծուց, որ ձեռք բերենք մեր սեփական վկայությունը:

  • Բերեք նկարներ կամ առարկաներ, որոնց վերաբերյալ երեխաները կարող են վկայություն փնտրել, օրինակ՝ Հիսուս Քրիստոսի նկարը, Մորմոնի Գիրքը կամ ապրող մարգարեի նկարը: Երեխաներին խնդրեք ընտրել որևէ նկար կամ առարկա և դասարանի հետ կիսվել դրա մասին իրենց վկայություններով:

1 Նեփի 2.2-4, 3-4

Աստված կօգնի ինձ պահել Իր պատվիրանները

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ պատմությունները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ Աստված օգնում է մեզ պահել Իր պատվիրանները, նույնիսկ, երբ դժվար է հնազանդվել դրանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք 1 Նեփի 2.2-4 հատվածները և ցուցադրեք մի քանի նկարներ այն իրերից, որ Լեքիի ընտանիքը կարող էր վերցնել իրենց հետ անապատ գնալիս, օրինակ՝ վրան, ծածկոցներ, նետեր ու նիզակներ: Խնդրեք նրանց պատկերացնել, թե ի՞նչ կզգային, եթե ստիպված լինեին հեռանալ իրենց տներից ու գնալ անապատ: Ներկայումս Տերն ի՞նչ է խնդրում մեզանից անել, որպեսզի հնազանդվենք Իրեն:

  • Օգնեք երեխաներին այս շաբաթվա գործնականի էջից գունավորել և կտրել թղթե պատկերներ, ապա խնդրեք նրանց օգտագործել թղթե պատկերները՝ ամփոփելով Նեփիի և նրա եղբայրների պատմությունը արույրե թիթեղները ձեռք բերելու մասին (տես 1 Նեփի 3-4): Պատմությունը պատմելիս ձեզ կօգնի հետևյալ երգը՝ «Նեփիի քաջությունը» (Երեխաների երգարան, 64) և «Գլուխ 4. Արույրե թիթեղները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 8-12, տես նաև համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

  • Օգտագործեք նկարներ 103-15-ը Ավետարանի պատկերագրքից, որպեսզի օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք Տերը պատվիրել է մեզ անել: Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հնազանդվում ենք Նրան: Օգնեք նրանց ձևավորել անվանապիտակներ, որոնց վրա գրված է Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է (1 Նեփի 3.7): Միասին կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ:

1 Նեփի 3.19-21, 5.19-22

Սուրբ գրությունները մեծ արժեք ունեն

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին բարձր գնահատել սուրբ գրությունները կամ Աստծո խոսքը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք ինչ-որ բան (կամ դրա նկարը), որը շատ արժեքավոր է: Խոսեք այն մասին, թե դուք ինչպես եք վերաբերվում դրան և հոգ տանում դրա մասին: Բացատրեք, որ Լեքիի ընտանիքի համար սուրբ գրությունները շատ արժեքավոր են, ինչպես գանձերը:

  • Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ պատմել կամ գործել, ինչպես Նեփին և նրա եղբայրները արեցին, որպեսզի ձեռք բերեն արույրե թիթեղները, նրանք երկար ճամփորդեցին, հրաժարվեցին իրենց ոսկուց և արծաթից և թաքնվեցին քարայրում իրենց կյանքը փրկելու համար: Կարդացեք 1 Նեփի 5.21: Սուրբ գրություններն ինչո՞ւ էին այդքան արժեքավոր Լեքիի ընտանիքի համար: Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրություններին վերաբերվել որպես գանձի:

Նկար
Լեքին ուսումնասիրում է արույրե թիթեղները

Լեքին ստանում է արույրե թիթեղները, Քլարկ Քելլի Փրայս

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

1 Նեփի 2.16, 19-20

Ես կարող եմ ունենալ իմ սեփական վկայությունը

Նեփիի օրինակից ի՞նչ եք սովորում ձեր սեփական վկայությունը ձեռք բերելու մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել նրա օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուսումնասիրել 1 Նեփի 2.16, 19-ը, բացահայտելով, թե Նեփին ինչպե՞ս վկայություն ձեռք բերեց իր հոր խոսքերի վերաբերյալ: Խնդրեք նրանց խորանարդիկների կամ այլ առարկաների վրա գրել Նեփիի գործողությունները, ապա կառուցել ինչ-որ բան այդ առարկաներով՝ ներկայացնելով, թե այդ առարկաներն ինչպես են օգնում մեզ վկայություն կառուցել:

  • Պատմեք երեխաներին, թե ինչպե՞ս ձեռք բերեցիք ավետարանի մասին ձեր վկայությունը: Հրավիրեք նրանց կիսվել համանման փորձառություններով, որ նրանք ունեցել են, և խրախուսեք նրանց հետևել Նեփիի օրինակին՝ շարունակելով կառուցել իրենց վկայությունները: Մեր սեփական վկայությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ:

1 Նեփի 3.1-8

Ես կարող եմ հավատքով պատասխանել Տիրոջ պատվիրաններին

Զարգացնելով Նեփիի նման վերաբերմունք, երեխաները կկարողանան կատարել այն, ինչ Տերն է խնդրում, նույնիսկ, եթե դժվար է թվում:

Հնարավոր վարժություններ

  • Դասարանը բաժանեք երկու խմբի: Հրավիրեք մի խմբին կարդալ Լամանի և Լեմուելի պատասխանը Լեքիին (տես 1 Նեփի 3.2-5), իսկ մյուս խմբին՝ կարդալ Նեփիի պատասխանը (տես 1 Նեփի 3.2-4, 7): Հրավիրեք որևէ երեխայի կատարել Լեքիի դերը և խնդրեք մյուս երեխաներին ձևացնել, թե վերադառնում են Երուսաղեմ արույրե թիթեղները ձեռք բերելու համար: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին պատասխանել իրենց սեփական բառերով, կարծես նրանք այն մարդիկ են, ում մասին կարդացել են: Որո՞նք են այն մի քանի բաները, որ Երկնային Հայրը պատվիրում է մեզ անել: Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել Նեփիին։

  • Միասին երգեք մի երգ հնազանդության մասին, օրինակ՝ «Նեփիի քաջությունը» կամ «Պատվիրանները» (Երեխաների երգարան, 120-21, 146-47), և խնդրեք երեխաներին գտնել արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե մենք ինչպես պետք է պատասխանենք Տիրոջը:

1 Նեփի 3-4

Սուրբ Հոգին կառաջնորդի ինձ, երբ ես ձգտեմ կատարել Տիրոջ կամքը։

Նեփին հետևեց Հոգուն՝ «նախապես չիմանալով բաները, որոնք [նա] պետք է աներ» (1 Նեփի 4․6): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին դերախաղով ներկայացնել Նեփիի և նրա եղբայրների պատմությունը, ովքեր փորձում էին ձեռք բերել արույրե թիթեղները (տես 1 Նեփի 3-4): Հրավիրեք մի երեխայի կարդալ 1 Նեփի 4.6-ը, և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե Նեփին ինչ արեց, որը նրան հնարավորություն տվեց հաջողության հասնել:

  • Երեխաների հետ կիսվեք որոշ օրինակներով, թե Տերն ինչ կուզենար, որ նրանք անեին, օրինակ՝ դպրոցում ընկերանալ ինչ-որ մեկի հետ, ով միայնակ է թվում, ներել եղբորը կամ քրոջը կամ խոստովանել սխալ կատարելուց հետո: Խնդրեք երեխաներին ասել, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել նրանց այդ իրավիճակներում։ Մենք ինչպե՞ս կարող ենք հրավիրել Սուրբ Հոգուն օգնել մեզ հնազանդվել Աստծուն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել փորձառություններով, երբ նրանք օրհնվել են պատվիրանները պահելու համար: Խրախուսեք նրանց խնդրել ընտանիքի անդամներին կիսվել նմանատիպ փորձառություններով:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրությունները: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրության որևէ հատվածի կամ պարզապես կարևոր արտահայտության վրա: Կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռք բարձրացնել, երբ նրանք լսեն այդ բառը կամ արտահայտությունը: (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 21):