Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 4–10-ը: Ա Կորնթացիս 14–16. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»


«Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14–16. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14–16», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Տաճարի մկրտության ավազանը

Սեպտեմբերի 4-10-ը

Ա Կորնթացիս 14-16

«Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»

Գրի առեք ձեր տպավորությունները, երբ կարդաք Ա Կորնթացիս 14–16-ը: Աղոթեք այն մասին, թե ինչ է Հոգին ուսուցանել ձեզ, և հարցրեք Երկնային Հորը՝ կա՞ արդյոք ավելին, որ Նա կկամենար, որ դուք սովորեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Քանի որ Եկեղեցին և նրա վարդապետությունները համեմատաբար նոր էին Կորնթոսում, հասկանալի է, որ կորնթացի Սրբերը շփոթության էին մատնվել: Պողոսը նախապես ուսուցանել էր նրանց ավետարանի հիմնական ճշմարտությունը. «Որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռաւ …, եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ» (Ա Կորնթացիս 15.3–4): Բայց որոշ Սրբեր շուտով սկսեցին ուսուցանել, որ «մեռելների հարություն չկա» (Ա Կորնթացիս 15.12): Պողոսը քաջալերեց Սրբերին «հիշողության մեջ պահել» այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվել էին (Ա Կորնթացիս 15.2-ում): Երբ մենք հանդիպում ենք հակասող կարծիքների ավետարանական ճշմարտությունների վերաբերյալ, լավ կլինի հիշենք, որ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» (Ա Կորնթացիս 14.33): Լսելով Տիրոջ նշանակված ծառաներին և կառչելով պարզ ճշմարտություններից, որոնք նրանք հաճախակի ուսուցանում են, կարող ենք օգնել մեզ խաղաղություն գտնել և «հաստատ կանգնել հավատքումը» (Ա Կորնթացիս 16.13):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Կորնթացիս 14

Ես կարող եմ փնտրել մարգարեության պարգևը

Ի՞նչ է մարգարեության պարգևը: Դա ապագան կանխագուշակելու ունակությունն է: Արդյո՞ք դա միայն մարգարեների համար է: Կարո՞ղ է ցանկացած մարդ ստանալ այդ պարգևը:

Խորհեք այդ հարցերի շուրջ, մինչ ուսումնասիրում եք Ա Կորնթացիս 14.3, 31, 39–40-ը։ Դուք կարող եք նաև կարդալ «Հայտնություն 19.10-ը» և «Մարգարեություն» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Ձեր սովորածի հիման վրա ինչպե՞ս կսահմանեիք մարգարեության պարգևը:։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ հորդորեց կորնթացիներին՝ «ջանք արեք, որ մարգարեանաք»: (Ա Կորնթացիս 14.39) Ինչպե՞ս կարող եք ընդունել այս հրավերը:

Տես նաև Հովել 2.28–29,Ալմա 17․3, Վարդապետություն և Ուխտեր 11.23-28։

Ա Կորնթացիս 14.34–35

Այս հատվածներում տրված կանանց մասին հայտարարությունն ինչպե՞ս է կիրառվում այսօր

Պողոսի օրերում տարբեր ակնկալիքներ կային այն մասին, թե ինչպես են կանայք մասնակցում հասարակության գործերին՝ ներառյալ եկեղեցական ժողովներին: Ինչ էլ որ նկատի ունենային Ա Կորնթացիս 14.34–35-ում տրված ուսմունքները Պողոսի օրերում, դրանք չեն նշանակում, որ կանայք այսօր չեն կարող ելույթ ունենալ և ղեկավարել Եկեղեցում (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 14.34 [Ա Կորնթացիս 14.34, ծանոթագրություն բ]): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է այսօրվա Եկեղեցու կանանց. «Մենք ձեր ուժի, ձեր դարձի, ձեր համոզմունքի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության և ձեր ձայների կարիքն ունենք: Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, ովքեր սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, ովքեր կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ»: («Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 96։)

Ա Կորնթացիս 15․1-34, 53-58

Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին

Հիսուս Քրիստոսի Հարությունը այնքան հիմնարար է քրիստոնեության համար, որ կարելի է ասել՝ առանց դրա չկա քրիստոնեություն, օգտագործելով Պողոսի խոսքերը. «ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը եւ ունայն է ձեր հաւատքն էլ» (Ա Կորնթացիս 15.14): Սակայն Կորնթացի Սրբերից ոմանք ուսուցանում էին, որ չի լինելու «մեռելների հարությիւն» (Ա Կորնթացիս 15.12): Երբ կարդաք Պողոսի պատասխանը Ա Կորնթացիս 15-ում, մի պահ խորհեք, թե որքան տարբեր կլիներ ձեր կյանքը, եթե դուք չհավատայիք Հարությանը (տես 2 Նեփի 9.6–19, Ալմա 40.19–23, Վարդապետություն և Ուխտեր 93.33–34): Ձեզ համար ի՞նչ է նշանակում «Եթե Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է ձեր հավատքը» արտահայտությունը (հատված 17):

Հարկ է նաև նշել, որ Պողոսը հիշատակել է մահացածների մկրտությունը՝ որպես հարության իրականության վկայություն (տես Ա Կորնթացիս 15.29): Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս է ամրացրել ձեր հավատքը հարության վարդապետության հանդեպ:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 138․11-37։

Ա Կորնթացիս 15.35–54

Հարություն առած մարմինները տարբերվում են մահկանացու մարմիններից

Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչպիսին է հարություն առած մարմինը: Համաձայն Ա Կորնթացիս 15.35-ի՝ կորնթացիներից ոմանց հետաքրքրում էր նույն բանը: Կարդացեք Պողոսի պատասխանը հատվածներ 36–54-ում, և նշեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են տարբերությունը մահկանացու մարմինների և հարություն առած մարմինների միջև: Ապա կարող եք համեմատել հատվածներ 40–42-ը Վարդապետություն և Ուխտեր 76.50–112-ի հետ: Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված այս հայտնությունը ի՞նչ է ավելացնում ձեր հասկացողությանը (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 15․40 [Ա Կորնթացիս 15․40, ծանոթագրություն ա]): Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները արժեքավոր ձեզ համար։

Տես նաև Ղուկաս 24.39, Ալմա 11.43–45, Վարդապետություն և Ուխտեր 88.14-33:

Նկար
արևածագ

«Ուրիշ է արեգակի փառքը» (Ա Կորնթացիս 15.41):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Կորնթացիս 15.29Մենք սովորում ենք հատված 29-ից, որ վաղեմի Սրբերը մասնակցում էին մահացածների համար մկրտությունների՝ ինչպես մենք ենք այսօր: Ինչպե՞ս կբացատրեինք ուրիշներին, թե ինչու ենք մկրտվում մեր նախնիների համար (տես «Ի՞նչ են մկրտությունները նախնիների համար», [տեսանյութ], [video], ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք մենք անում որպես ընտանիք, որպեսզի ապահովենք տաճարային արարողությունները մեր մահացած նախնիների համար, ովքեր դրանց կարիքն ունեն: Այս թեմայի վերաբերյալ ավելի շատ նյութեր կարող եք գտնել Ավետարանի թեմաների «Մկրտություն մահացածների համար» հոդվածում (topics.ChurchofJesusChrist.org) և FamilySearch.org:

Ա Կորնթացիս 15.35-54Ի՞նչ առարկաներ կամ նկարներ կարող եք ցույց տալ, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ արտահայտություններից մի քանիսը, որոնք Պողոսն օգտագործեց՝ նկարագրելով մահկանացու մարմինների տարբերությունը հարություն առած մարմիններից: Օրինակ՝ ապականության և անապականության միջև տարբերությունը ցույց տալու համար (տես հատվածներ 52–54) դուք պետք է ցույց տաք մետաղ, որը ժանգոտվել է և մետաղ, որը չի ժանգոտվում: Կամ կարող եք հակադրել ինչ-որ թույլ բան որևէ հզոր բանի (տես հատված 43):

Ա Կորնթացիս 15.55-57Այս հատվածների վերաբերյալ քննարկումը կարող է հատկապես իմաստալի լինել, եթե ձեր ընտանիքը ճանաչում է որևէ մեկին, ով մահացել է: Ընտանիքի անդամները կարող են բերել վկայություն, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը վերացնում «մահի խայթոցը» (հատված 56):

Ա Կորնթացիս 16.13Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ հատվածը, կարող եք շրջանագիծ նկարել գետնին և հանձնարարել ընտանիքի որևէ անդամի «հաստատ [կանգնել]» դրա ներսում՝ փակ աչքերով: Այնուհետև ուրիշները կարող են փորձել հրել կամ դուրս քաշել նրան շրջանից: Ի՞նչ տարբերություն, երբ շրջանի մեջ գտնվող ընտանիքի անդամի աչքերը բաց են և կարող է «տեսնել»: Ի՞նչ կարող ենք անել «հաստատ [կանգնելու]» համար, երբ գայթակղվում ենք վատ ընտրություններ կատարել (տես նաև “Stay in the Boat and Hold On!,” [video], ChurchofJesusChrist.org):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Հիսուս հարյավ» Հիմներ և մանկական երգեր, հմր. 55

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք օրինակներ Սուրբ գրություններում մենք գտնում ենք օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը կատարում Իր աշխատանքը: Ի՞նչ ուսմունքներ եք գտնում Ա Կորնթացիս 14-ում, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես ուսուցանել և դաստիարակել միմյանց:

Նկար
Քրիստոսը հայտնվում է Մարիամին պարտեզի գերեզմանի մոտ

«Ինչո՞ւ ես լաց լինում», © Սայմոն Դույի 2021. Օգտագործվում է Altus Fine Art-ի թույլտվությամբ, www.altusfineart.com