Եկ, հետևիր ինձ
Հունիսի 15-21-ը Ալմա 13–16․ «Մտնել Տիրոջ հանգիստը»


Հունիսի 15-21-ը Ալմա 13–16․ «Մտնել Տիրոջ հանգիստը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 15-21-ը Ալմա 13–16, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ալման և Ամուղեկը դուրս են գալիս բանտից

Ալմայի և Ամուղեկի բանտից ազատվելու նկարը՝ Էնդրյու Բոսլիի կողմից

Հունիսի 15-21-ը

Ալմա 13–16

«Մտնել Տիրոջ հանգիստը»

Սուրբ գրությունների շուրջ խորհելիս ստացած ոգեշնչումն անգին է։ Դուք կարող եք ցույց տալ, որ գնահատում եք այն, եթե գրի առնեք և կիրառեք դրանք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Շատ առումներով Ամուղեկի և Զիզրոմի համար Ամմոնիայում ապրելը լավ էր։ Ամուղեկը «մի մարդ [էր], ոչ փոքր համբավով», ով «ուներ շատ ազգականներ ու ընկերներ» և «մեծ հարստություններ» (Ալմա 10․4)։ Զիզրոմը «ամենագիտակն էր» իրավաբանների մեջ և ուներ «շատ գործ» (Ալմա 10․31)։ Ապա, Ալման եկավ Ամմոնիա և աստվածային հրավեր հղեց՝ ապաշխարել և «մտնել Տիրոջ հանգիստը» (Ալմա 13․16)։ Ամուղեկի, Զիզրոմի և մյուսների համար այդ հրավերն ընդունելը պահանջեց զոհաբերություն և նույնիսկ հանգեցրեց գրեթե անտանելի ձախորդության։

Սակայն, իհարկե, պատմությունը դրանով չավարտվեց: Ալմա 13–16 գլուխներում մենք սովորում ենք, թե վերջում ինչ է պատահում նրանց հետ, ովքեր հավատում են «Քրիստոսի զորությանը՝ ի փրկություն» (Ալմա 15․6)։ Երբեմն, այս կյանքում կա ազատություն, երբեմն՝ բուժում, իսկ երբեմն էլ գործերի առաջընթաց չկա: Սակայն, միշտ «Տերն ընդունում է [Իր ժողովրդին] վեր՝ իր մոտ, փառքի մեջ» (Ալմա 14․11)։ Տերը միշտ տալիս է «զորություն, ըստ [մեր] հավատքի, որը Քրիստոսում [է]» (Ալմա 14․28)։ Եվ միշտ, այդ «հավատքն առ Տերը» տալիս է մեզ «հույս, որ [մենք] պիտի ստանանք հավերժական կյանք» (Ալմա 13․29)։ Երբ կարդաք այս գլուխները, կարող եք մխիթարվել այս խոստումներով, և դուք կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Ալման, երբ խոսում էր «Տիրոջ հանգստի» մասին։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 13․1–19

Քահանայության արարողություններն օգնում են ինձ փրկագնում ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Միգուցե հիշեք, որ Ալմա 12-ում Ալման ուսուցանեց Աստծո փրկագնման ծրագրի մասին (տես Ալմա 12․24–27)։ Գլուխ 13-ում, նա խոսեց այն քահանաների մասին, ում Աստված կարգեց «սովորեցնելու համար այս բաները ժողովրդին» (Ալմա 13․1)։ Ալմայի խոսքերը հայտնի են դարձնում շատ զորավոր ճշմարտություններ քահանայության մասին։ Միգուցե, դուք կարող եք Alma 13․1–9 հատվածներում բացահայտել առնվազն մեկ ճշմարտություն յուրաքանչյուր հատվածում։ Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ սկսել.

Հատված 1․Քահանայությունը նաև կոչվում է «[Աստծո] Որդու կարգի» (տես նաև ՎևՈւ 107․1–4

Հատված 2․Աստված կարգում է քահանաներ, որպեսզի օգնի ժողովրդին նայել Իր Որդուն՝ փրկագնման համար։

Հատված 3․Քահանայություն կրողներն իրենց պարտականությունների համար նախապատրաստվել էին «աշխարհի հիմնադրումից ի վեր»։

Ուրիշ ի՞նչ բացահայտեցիք։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քահանայության հանդեպ, երբ խորհում եք այս ճշմարտությունների շուրջ։ Ինչպե՞ս են քահանայության արարողություններն օգնել ձեզ նայել Քրիստոսին փրկագնման համար։

Հետաքրքիր է նշել, որ Ամմոնիայի ժողովրդից շատերը Նեորի հետևորդներն էին (տես Ալմա 14․18, 15․15)։ Ինչպե՞ս էին Նեորի կարգի քահանաները (տես Ալմա 1․3–6) տարբերվում այն քահանաներից, ովքեր կարգվել էին «ըստ Աստծո Որդու Կարգի» (ՎևՈւ 107․3), որոնց Ալման նկարագրեց (տես Ալմա 13․1–19

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկիչի քավող զոհաբերությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 64–67։

Նկար
երիտասարդ տղան հաղորդության սեղանի մոտ

Քահանայության արարողություններն օգնում են մեզ նայել Քրիստոսին փրկագնման համար։

Ալմա 13.3

Արդյո՞ք քահանայության կրողները միակ մարդիկ էին, ովքեր «կանչվել ու պատրաստվել էին աշխարհի հիմնադրումից ի վեր»։

Ալմա 13․3 հատվածի Ալմայի ուսմունքները, հատկապես, վերաբերում են քահանայության կրողներին։ Այնուամենայնիվ, նրա ուսուցանած սկզբունքը, որ անհատները ստացան հանձնարարություններ և պատրաստվեցին կատարել դրանք «աշխարհի հիմնադրումից ի վեր», ուղղված է բոլորիս։ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է․ «Աշխարհում, նախքան այստեղ գալը, հավատարիմ կանանց տրվեց որոշակի հանձնարարություններ, իսկ հավատարիմ տղամարդիկ նախակարգվեցին քահանայության որոշակի առաջադրանքների համար։ Չնայած, մենք հիմա չենք հիշում մանրամասները, դա չի փոխում փառահեղ իրողությունը այն բանի, ինչին մենք մի ժամանակ համաձայնվել ենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ. Քիմբալ [2006], 215–16, տես նաև ՎևՈւ 138․55–56

Ալմա 14

Երբեմն, Աստված արդարներին թույլ է տալիս տառապել։

Ալմա 14 գլուխը պատմում է արդար մարդկանց մասին, ովքեր իրենց հավատքի պատճառով տառապեցին և նույնիսկ մահացան։ Դուք շատերի նման կարող եք զարմանալ, թե ինչու են սարսափելի բաներ պատահում այն մարդկանց հետ, ովքեր փորձում են ապրել արդարակյաց կյանքով: Միգուցե, դուք չգտնեք բոլոր պատասխանները Ալմա 14-ում, բայց շատ բան կսովորեք այն արձագանքից, թե ինչպես Ալման ու Ամուղեկն իրենց դրսևորեցին տվյալ իրավիճակում։ Ի՞նչ են նրանց խոսքերը և գործողությունները սովորեցնում ձեզ այն մասին, թե ինչու է Տերը, երբեմն, թույլ տալիս, որ արդար մարդիկ տառապեն: Ի՞նչ եք սովորում նրանցից հալածանքների մասին։

Տես նաև Մատթեոս 5․43–44, Մարկոս 14․55–65, Հռովմեացիս 8․35–39, Ա Պետրոս 4.12–14, Վարդապետություն և Ուխտեր 122․5–9։

Ալմա 15․16, 18

Աշակերտությունը զոհաբերություն է պահանջում

Հետաքրքիր կլինի կազմել այն բաների ցուցակը, որոնցից Ամուղեկը հրաժարվեց Ավետարանը ընդունելու համար (տես Ալմա 10․4–5, 15,16) և համեմատել այն բաների ցուցակի հետ, որոնք նա ձեռք բերեց (տես Ալմա 15․18, 16․13–15, 34․8)։ Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել, որպեսզի ավելի հավատարիմ աշակերտ դառնաք։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 13

Ձեր ընտանիքի համար օգտակար կլինի ամեն անգամ ուշադրություն դարձնել Ալմա 13-ում հանդիպող «հանգիստ» բառին։ Ի՞նչ այլ բառեր և գաղափարներ են հանդիպում այդ բառի հետ։ Ինչպե՞ս է դա օգնում մեզ հասկանալ, թե ինչ կարող է նշանակել «Տիրոջ հանգիստը» արտահայտությունը։ Ինչո՞վ է դա տարբերվում ֆիզիկական հանգստից։

Ալմա 13․10–12

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին պատկերացնել, թե ինչ են սովորեցնում այս հատվածները, գուցե իրար հետ ինչ-որ բան լվանաք, օրինակ՝ սպիտակ հագուստ: Ի՞նչ ենք զգում, երբ կեղտոտ ենք լինում: Ի՞նչ ենք զգում, երբ կրկին մաքրվում ենք։ Ինչպե՞ս են այդ զգացմունքները նման նրան, ինչ մենք զգում ենք, երբ մեղք ենք գործում, ապա ապաշխարում և մաքրվում ենք Փրկիչի Քավության միջոցով:

Ալմա 15․1–12

Ի՞նչ ենք սովորում Զիզրոմի ունեցած այդ փորձառությունից այն մասին, որ Տիրոջ զորությունն ամրացնում և բուժում է մեզ, նույնիսկ, երբ սխալներ ենք գործում։ Ի՞նչ դեր կարող է քահանայությունն ունենալ ուժ և բուժում ստանալու հարցում:

Ալմա 16․1-10

Այդ հատվածները կարդալուց հետո կարող եք կարդալ Ալմա 9․4 հատվածը։ Ինչ ենք սովորում՝ հակադրելով մարգարեների խոսքերի մասին Զորամի կարծիքը Ամմոնիայի ժողովրդի կարծիքի հետ։ Ի՞նչ ենք անում, որպեսզի հավատարիմ մնանք ապրող մարգարեի խոսքերին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Միշտ պատրաստ եղեք: Ուսուցողական պահերը շատ արագ են անցնում, այնպես որ, օգտվեք դրանցից, երբ այդպիսի պահեր են առաջանում: Օրինակ, աշխարհի որևէ ողբերգություն կարող է հնարավորություն ստեղծել կիսվելու Ալմա 14 գլխի սկզբունքներով այն մասին, թե ինչու է, երբեմն, Տերը թույլ տալիս, որ անմեղները տառապեն։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 16:)

Նկար
Ալման և Ամուղեկը բանտում

Ալման և Ամուղեկը բանտում, Գարի Լ. Քափ