Հին Կտակարան 2022
Հունվարի 23: Ինչպե՞ս է Տերն օգնում ինձ ծառայել ավելի հավատարմորեն: Ծննդոց 5, Մովսես 6


«Հունվարի 23: Ինչպե՞ս է Տերն օգնում ինձ ծառայել ավելի հավատարմորեն: Ծննդոց 5, Մովսես 6» Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հունվարի 23: Ինչպե՞ս է Տերն օգնում ինձ ծառայել ավելի հավատարմորեն:» Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
Հիսուս Քրիստոսը և քայլող բազմությունը

Հունվարի 23

Ինչպե՞ս է Տերն օգնում ինձ ծառայել ավելի հավատարմորեն:

Ծննդոց 5, Մովսես 6

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կուզենաինք անել նրանց օգնելու համար:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի անդամների կամ ընկերների համար, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Երբ Ենովքը կանչվեց Տիրոջը ծառայելու, նա իրեն լիովին անհամապատասխան էր զգում (տե՛ս Մովսես 6․31): Բայց Տերը Ենովքին հենց այնպես չուղարկեց Իր գործը կատարելու. Նա խոստացավ Ենովքին, որ կպաշտպանի և կօգնի իրեն (տե՛ս Մովսես 6․32–34):

Հնարավոր է՝ դուք առնչվեք Ենովքի անհամապատասխանության զգացման հետ՝ ծառայելու ձեր սեփական ջանքերում: Մեր ծառայության մի մասը տրվում է Եկեղեցու կոչումների միջոցով: Այլ դեպքերում մենք պարզապես տեսնում ենք անհրաժեշտություն և Հոգու կողմից զգում ենք դրդում՝ ցույց տալու մեր սերն ու աջակցությունը: Սակայն, հնարավորությունը տրվում է. մենք կարող ենք համարձակություն ունենանք, ինչպես Ենովքն ունեցավ՝ իմանալով, որ Տերը կօգնի մեզ, երբ ընդունենք «ինձ հետ քայլելու» Նրա հրավերը (Մովսես 6․34):

Երբ պատրաստվում եք ուսուցանել օգնության մասին, որը մենք կարող ենք ստանալ Տիրոջից, երբ ծառայում ենք ուրիշներին, վերանայեք Մովսես 6-ը և մտածեք այն փորձի մասին, որը դուք ունեցել եք ուրիշներին ծառայելիս: Տերն ինչպե՞ս օգնեց ձեզ ձեր ջանքերում: Ի՞նչ եք ակնկալում, որ ձեր դասարանի կամ քվորումի անդամները սովորեն Ենովքի և այլոց օրինակներից: Կարող եք կարդալ նաև Նախագահ Հենրի Բ. Այրինգի այս ուղերձներից մեկը. «Ինձ հետ քայլիր» (Լիահոնա, մայիս 2017, 82–85) կամ « Ուխտավոր կանայք Աստծո հետ գործընկերության մեջ» (Լիահոնա, , նոյեմբեր 2019, 70–73):

Նկար
մայրը և դուստրը խոհանոցում

Մենք հետևում ենք Փրկիչի օրինակին, երբ ծառայում ենք ուրիշներին՝ որպես մեր առօրյա կյանքի մի մաս:

Սովորել միասին

Ուրիշներին ծառայելը հնարավորություն է տալիս մեզ «[Աստծո] հետ քայլելու», և մենք ծառայելու ընթացքում ստանում ենք Նրա օգնությունը (Մովսես 6․34): Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին սկսել այս քննարկումը, կարող եք խնդրել նրանց գտնել Մովսես 6․32–39-ում օրինակներ, երբ Տերը Ենովքի հետ էր իր ծառայության մեջ: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ, երբ մենք ծառայում ենք Նրան: Հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ քննարկում անցկացնել աստվածային օգնության մասին, որը մենք կարող ենք ստանալ ուրիշներին ծառայելիս:

  • Սուրբ գրությունները լցված են ծառայության վերաբերյալ ուսմունքներով (տե՛ս, օրինակ, Մատթեոս 25․31–40, Ղուկաս 10․25–37, Մոսիա 2․17)։ Առաջարկեք նրանց, ում ուսուցանում եք, կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք իրենց ոգեշնչում են ծառայել ուրիշներին: Կարող եք խնդրել նրանց, որ նախապես պատրաստեն և կիսվեն սուրբ գրությունների հատվածներով` ծառայության կամ ծառայության օրինակների վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են վերանայել «Ծառայություն» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել՝ շնորհիվ մեր կարդացածի։

  • Փրկիչը ծառայում էր ուրիշներին Իր առաքելության ընթացքում: Ի՞նչ կարող ենք սովորել Նրա օրինակից, որ կարող է օգնել մեզ, երբ մենք ծառայում ենք։ Այս հարցին պատասխանելու համար դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամ կարող էր կարդալ հետևյալ սուրբ գրություններից որևէ մեկը՝ գտնելով այն, ինչ սուրբ գրությունն ուսուցանում է Փրկչի ծառայության օրինակի մասին. Մատթեոս 14․13–21, Հովհաննես 9․1–11, 35–38, 13․4–5, 12–17, 3 Նեփի 17․5–9: Հրավիրեք յուրաքանչյուրին կիսվել իրենց գտած նյութով: Ժամանակ տվեք յուրաքանչյուրին մտածելու մեկի մասին, ում կարող են ծառայել և ինչպես են նրանք հետևելու Փրկչի օրինակին իրենց ծառայության ընթացքում:

  • Երբեմն մենք կարծում ենք, որ ծառայությունը նշանակում է անել մի մեծ և ժամանակատար բան : Հնարավոր է՝ դա է պատճառը, որ մեզանից ոմանք չեն ծառայում այնքան, որքան կարող էին ծառայել: Կարող եք նշել, որ Փրկիչը հաճախ ծառայում էր մարդկանց, որոնց նկատում էր Իր առօրյա կյանքի ընթացքում (տե՛ս, օրինակ, Մատթեոս 12․9–13, Մարկոս 5․21–34, Ղուկաս 19․1–10, Հովհաննես 4․3–26)։ Դասարանի կամ քվորումի անդամներին կարող եք ցույց տալ հետևյալ տեսանյութերից մեկը, որպեսզի օգնեք նրանց գտնել պարզ եղանակներ, որոնց միջոցով նրանք կարող են ծառայել ուրիշներին իրենց առօրյա կյանքում.«Երբ դուք ծառայում եք—ԵՏ» կամ «Երբ դուք ծառայում եք—ԵԿ» (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երիտասարդներին կիսվել իրենց մտքերով: Ծառայության ի՞նչ փոքր գործողություններն ենք տեսել, որ ուրիշներն անում են: Դրանք մեզ ի՞նչ են ոգեշնչում անել: Առաջարկեք, որ յուրաքանչյուր ուսանող գրի հետևյալ նախադասությունների վերջավորությունները. «Ես կարող եմ ուրիշներին ծառայել (ինչով)…» և «Ես կհայցեմ Տիրոջ օգնությունը՝ ուրիշներին ծառայելու իմ ջանքերում»: Այնուհետև խնդրեք մի քանիսին կիսվել իրենց գրածով:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Բացի սովորողներին օգնելուց, որ զգան ու ճանաչեն Հոգին, օգնեք նրանց գործել ստացված հուշումներին համապատասխան» (Ուսուցանել Փրկիչի ձևով, [2016], 10