Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 27 Ինչպե՞ս կարող եմ այժմ նախապատրաստվել Քրիստոսակենտրոն տուն ստեղծելուն: Վարդապետություն և Ուխտեր 67-70


Հունիսի 27 Ինչպե՞ս կարող եմ այժմ նախապատրաստվել Քրիստոսակենտրոն տուն ստեղծելուն: Վարդապետություն և Ուխտեր 67-70, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հունիսի 27 Ինչպե՞ս կարող եմ այժմ նախապատրաստվել Քրիստոսակենտրոն տուն ստեղծելուն:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Հիսուս Քրիստոս

Տեր Հիսուս Քրիստոսը, Դել Փարսոն

Հունիսի 27

Ինչպե՞ս կարող եմ այժմ նախապատրաստվել Քրիստոսակենտրոն տուն ստեղծելուն:

Վարդապետություն և Ուխտեր 67-70

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են նոր մեր ծխում, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց լավ զգալ իրենց։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալի անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Վարդապետություն և Ուխտեր 68 ներառում է ծնողներին ուղղված խորհուրդ, որին անդրադառնալն այդ պահին քվորումի կամ դասարանի անդամները գուցե վաղ համարեն (տես 25-28 հատվածները)։ Ինչևէ, քանի որ նրանք կարող են զորեղ ազդեցություն ունենալ իրենց ներկայիս և ապագա ընտանիքների վրա, այս խորհուրդը կարող է օգնել նրանց այժմ։ Ապագայում Քրիստոսակենտրոն տուն ունենալուն նախապատրաստվելու նրանց լավագույն եղանակն է՝ «ուղիղ քայլել Տիրոջ առաջ» (հատված 28

Ի՞նչ օրհնություններ է ստացել ձեր ընտանիքը՝ Փրկիչի ուսմունքներին հետևելու արդյունքում։ Քվորումի կամ դասարանի անդամներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց ընտանիքներին ստեղծել Քրիստոսակենտրոն տուն։ Որպեսզի նախապատրաստվեք ուսուցանել, կարող եք վերանայել Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 22-25) և «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org

Նկար
դաշնամուր նվագող պարմանուհիներ

Մենք ավելի մեծ սեր կզգանք մեր ընտանիքներում, երբ կենտրոնացնենք մեր տները Քրիստոսի վրա։

Սովորել միասին

Որպեսզի օգնեք ձեր քվորումի կամ դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես են Վարդապետություն և Ուխտեր 68․25-28 հատվածները վերաբերում իրենց, կարող եք խնդրել նրանց հակիրճ գրավոր նկարագրել, թե ինչպիսին են ուզում, որ իրենց ապագա ընտանեկան կյանքը լինի։ Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց գրածով, եթե ցանկանում են։ Ապա նրանք կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68.25-28 հատվածները և փնտրել ավետարանական ուսմունքներ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց արդարակյաց ընտանիքներ ունենալ այժմ և ապագայում։ Ստորև գտնվող վարժությունները կարող են օգնել նրանց հասկանալ, թե Քրիստոսին ինչպես դարձնել իրենց ընտանիքների կենտրոնը։

  • «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի յոթերորդ պարբերությունը պարունակում է ճշմարտություններ, որոնք կարող են օգնել քվորումի կամ դասարանի անդամներին կենտրոնացնել իրենց տները Փրկիչի վրա։ Հրավիրեք նրանց կարդալ այդ պարբերությունը և գտնել ուսմունքներն ու սկզբունքները, որոնք կօգնեն ընտանիքին լինել երջանիկ։ Կարող եք դրանք գրել գրատախտակին և խնդրել ուսանողներին քննարկել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես կօգնի ընտանիքին երջանիկ լինել։ Քվորումի կամ դասարանի անդամները գուցե ցանկանան կիսվել, թե ինչպես են տեսել այդ ուսմունքների և սկզբունքների կիրառումն իրենց սեփական կամ ուրիշների ընտանիքներում։ Խրախուսեք նրանց խորհել, թե ինչպես կարող են այժմ իրենց կյանքում կիրառել այդ սկզբունքներից գոնե մեկը։ Վստահեցրեք նրանց, որ նրանք կարող են Հիսուս Քրիստոսին դարձնել իրենց կյանքի կենտրոնը՝ անկախ իրենց ընտանեկան իրավիճակից։

  • Քվորումի կամ դասարանի անդամները կարող են քննարկել այն բաները, որոնք Փրկիչին պահում են մեր տան կենտրոնում, և բաները, որոնք խոչընդոտում են, որ Նա լինի մեր տան կենտրոնում։ Կարող եք խնդրել անհատներին կամ փոքր խմբերին վերանայել Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 22-25), որպեսզի գտնեն սկզբունքներ, որոնք կարող են օգնել դարձնել մեր տունն ավելի Քրիստոսակենտրոն։ Հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով և ընտրել մի բան, որ կանեն հաջորդ շաբաթ, որպեսզի իրենց տունը դարձնեն ավելի կենտրոնացած Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա։

  • Հավանաբար դուք կարող եք խնդրել քվորումի կամ դասարանի մեկ կամ մի քանի անդամների երգել կամ կարդալ տան և ընտանիքի վերաբերյալ մի երգ, ինչպես օրինակ՝ “Home Can Be a Heaven on Earth” (Hymns, no. 298) կամ “Love Is Spoken Here” (Children’s Songbook, 190)։ Մյուսները կարող են լսել, թե ինչ է ուսուցանում երգը՝ տունը երջանիկ վայր դարձնելու մասին։ Հրավիրեք նրանց կիսվել փորձառությամբ, երբ նրանց համակել է երջանկությունը, քանի որ սեր են ցուցաբերել իրենց հանդեպ, կամ երբ իրենք են իրենց տունը լցրել ավելի մեծ սիրով։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • Մոսիա 4․14-16, Վարդապետություն և Ուխտեր 88․119, 121․41-46 (Ինչպես հաստատել արդար տուն)

  • “What Can I Do to Help Ease Family Tension?” from Face to Face with Elder Rasband, Sister Oscarson, and Brother Owen (worldwide youth broadcast, Jan. 20, 2016), “Two Brothers Apart,” “Through Small Things,” “More Diligent and Concerned at Home” (videos), ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն ուրիշների հանդեպ սեր ցուցաբերեց ծառայություն մատուցելով։ Անհատները դարձի եկան և կյանքեր փոխվեցին Նրա բարի գործերի շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եք նման օրինակ ծառայել որպես ղեկավար։ Ինչպե՞ս կարող եք օգնել երիտասարդներին ցանկանալ հետևել Փրկիչի օրինակին իրենց իսկ ընտանիքներում։