Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 23 Ինչպե՞ս եմ ստանում Սուրբ Հոգու պարգևը Վարդապետություն և Ուխտեր 51-57


Մայիսի 23 Ինչպե՞ս եմ ստանում Սուրբ Հոգու պարգևը Վարդապետություն և Ուխտեր 51-57, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Մայիսի 23 Ինչպե՞ս եմ ստանում Սուրբ Հոգու պարգևըԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
պարմանուհին ձեռնադրվում է

Մայիսի 23

Ինչպե՞ս եմ ստանում Սուրբ Հոգու պարգևը

Վարդապետություն և Ուխտեր 51-57

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում: Այս շաբաթ ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ժամանակ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մեր մկրտվելուց հետո քահանայություն կրողներն իրենց ձեռքերը դնում են մեր գլխին, որպեսզի շնորհեն Սուրբ Հոգու պարգևը։ Քվորումի կամ դասարանի անդամները գուցե հիշել են այդ մասին, մինչ այս շաբաթ կարդացել են Վարդապետություն և Ուխտեր 51-57 բաժինները։ Ինչևէ, Սուրբ Հոգին ստանալը պահանջում է ավելին։ Սուրբ Հոգին՝ որպես մեր մշտական ընկերակից ստանալու համար, մենք պետք է ցանկանանք Նրա ներկայությունը, հրավիրենք Նրան մեր կյանք և հավատարմորեն պահենք պատվիրանները։ Ի՞նչ օրհնություններով կլցվի ձեր ուսանողների կյանքը, մինչ նրանք կփնտրեն Նրա ազդեցությունը։

Որպեսզի կարողանաք նախապատրաստվել ուսուցանել, կարող եք վերանայել «Սուրբ Հոգու պարգևը» վերնագիրը Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 179-80), կամ Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Որպեսզի Նրա Հոգին ձեզ հետ լինի» ուղերձը, (Լիահոնա, մայիս 2018, 86-89)։

Նկար
պարմանուհիներն ու պատանիները դասարանում

Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար մենք պետք է ամեն օր փնտրենք Նրա ազդեցությունը։

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու պարգևը, կարող եք սկզբում խոսել այն մասին, թե ինչպես է շնորհվում Սուրբ Հոգու պարգևը։ Նրանք կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52․10, 53․3, 55․1-3 հատվածները և քննարկել, թե ինչ սովորեցին։ Նշեք, որ քահանայություն կրողը չի տալիս Սուրբ Հոգին, այլ հրավիրում է անդամին ստանալ Սուրբ Հոգին։ Ո՞րն է տարբերությունը։ Ստորև տրված վարժությունները կարող են օգնել ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ստանալ այդ նշանակալի պարգևը։

  • Այն, ինչ Լեքին և նրա ընտանիքն արեցին Լիահոնայով առաջնորդվելու համար, նման է այն բանին, ինչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցությունը։ Կարող եք ցուցադրել Լեքիին և Լիահոնան պատկերող նկար (տես Ավետարանի պատկերագիրք [2009], հ. 68) և հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել, թե ինչ գիտեն Լիահոնայի մասին։ Ապա կարող եք հրավիրել դասարանի մի կեսին կարդալ 1 Նեփի 16․14-29-ը, իսկ մյուս կեսին՝ 1 Նեփի 18.8-22-ը, փնտրելով նմանություններ Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև։ Ի՞նչ ենք սովորում Լեքիի ընտանիքի օրինակից, որը կարող է օգնել մեզ ավելի լիարժեք ստանալ Սուրբ Հոգին։

  • Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի յուրաքանչյուր բաժինը պարունակում է խորհուրդ՝ Տիրոջ չափանիշներով և պատվիրաններով ապրելու վերաբերյալ։ Պատվիրաններով ապրելը մեր կյանք է հրավիրում Սուրբ Հոգու զորությունը։ Կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներից յուրաքանչյուրին ընտրել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի բաժիններից մեկը, կարդալ այն և նշել բաներ, որոնք նրանք պետք է անեն կամ չանեն, ինչը կօգնի նրանց ստանալ Սուրբ Հոգին։ Ապա նրանք կարող են քվորումի կամ դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։ Խրախուսեք նրանց նպատակ դնել, որը կօգնի նրանց ավելի լիարժեք ստանալ Սուրբ Հոգին։ Մենք ինչո՞ւ ենք ցանկանում մեզ հետ ունենալ Սուրբ Հոգին (տես Հովհաննես 14․26-27, 15․26, 16․13, 2 Նեփի 32․3

  • Նախագահ Հենրի Բ․ Այրինգը «Որպեսզի Նրա Հոգին ձեզ հետ լինի» (Լիահոնա, մայիս 2018, 86-89) ուղերձում ասել է․ «Իմ նպատակն է այսօր մեծացնել Սուրբ Հոգին ստանալու ձեր ցանկությունը և ձեր ունակությունը» (էջ 86)։ Քվորումի կամ դասարանի անդամներին խնդրեք կարդալ նրա ուղերձի ինը պարբերությունները՝ սկսած «Մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառությունները» արտահայտությունից (էջ 88)։ Հրավիրեք նրանց փնտրել, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը Սուրբ Հոգու ազդեցությունը ստանալու համար։ Նրանք կարող են գրատախտակին գրել իրենց գտածները։ Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու վերաբերյալ իրենց փորձառություններով։ Ի՞նչ էին անում նրանք այդ փորձառությունների ժամանակ, որի արդյունքում առաջնորդություն ստացան Սուրբ Հոգուց։ Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Նախապատրաստելով Իր երկրային ծառայությանը, Փրկիչը «Հոգու կողմից տարվեց անապատ» ծոմ պահելու, աղոթելու և «որ լինի Աստծո հետ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը 4․1 [տես Մատթեոս 4․1, ծանոթագրություն բ])։ Ավետարանի զորավոր ուսուցումը ենթադրում է, որ ոչ միայն դասը պատրաստենք, այլ նաև՝ մեզ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 12։)