Սեմինարիա
3 Նեփի 18․15–39, 19․19–29․ «Միշտ աղոթեք»


«3 Նեփի 18․15–39, 19․19–29․ «Միշտ աղոթեք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 18․15–39, 19․19–29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 18․15–39, 19․19–29

«Միշտ աղոթեք»

Նկար
Հիսուս Քրիստոսն աղոթում է Ամերիկա աշխարհամասում

Ամեն օր բազմաթիվ մարդիկ են աղոթում։ Որոշ աղոթքներ կարող են ավելի իմաստալից լինել, քան մյուսները։ Հիսուս Քրիստոսը ոչ միայն ուսուցանում էր Իր հետևորդներին «միշտ աղոթել Հորը» (3 Նեփի 18․19), այլև ցույց էր տալիս նրանց ինչպես աղոթել։ Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին առ այն, թե ինչպես միշտ աղոթել ու ավելի իմաստալից աղոթքներ ասել։

Կանոնավոր աղոթեք ձեր ուսանողների համար: Երկնային Հայրը ճանաչում է ձեր ուսանողներից յուրաքանչյուրին: Երբ աղոթեք Նրան ձեր ուսանողների համար, Նա կարող է օգնել ձեզ հասկանալ ուսանողների կարիքները և ոգեշնչել ձեզ նրանց կարիքները բավարարելու ուղիներ գտնել։ Լսեք հուշումները, որոնք կարող են գալ դասին պատրաստվելու կամ հենց դասի ընթացքում։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ կամ լսել նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Արթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէք» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2020 թ․, 77–79) և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց անձնական աղոթքներում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օրինակներ

Գրատախտակին գրեք բաց թողնված հատվածներով ներքևի նախադասությունը և մի քանի ուսանողի թույլ տվեք կիսվել, թե ինչպես կլրացնեին բաց թողնված հատվածները։

Մտածեք, թե ինչ տաղանդ, հմտություն կամ հատկանիշ կցանկանայիք զարգացնել։ Մտածեք, թե ձեր ճանաչած մարդկանցից ովքեր ունեն այդ տաղանդը, հմտությունը կամ հատկանիշը։ Այդ մտքերի օգնությամբ մի քանի տարբեր ձևով լրացրեք ներքևի բաց թողնված հատվածները։

  • Եթե ուզենայի իմանալ -ի մասին, կհետևեի -ի օրինակին, քանի որ ։

Վարժությունը կրկնեք, ներքևի նախադասության առաջին բաց թողնված հատվածում լրացնելով այն, ինչ կցանկանայիք սովորել Փրկչից, իսկ վերջին բաց թողնված հատվածում պատասխանելով՝ ինչու։

  • Եթե ուզենայի սովորել -ի մասին, կհետևեի Հիսուս Քրիստոսի օրինակին, քանի որ ։

Ամերիկաաշխարհամասում Իր ծառայության ժամանակ Փրկիչն ուսուցանում էր մարդկանց խոսքով և օրինակով։

Կարդացեք 3 Նեփի 18․16, 24 հատվածները և փնտրեք Հիսուսի սահմանած որևէ օրինակ։

  • Ի՞նչ էր ցանկանում Փրկիչը, որ մարդիկ սովորեն Իր օրինակից։

Ուսանողները կարող են ստորև բերված սանդղակի օգնությամբ իրենց ներկա աղոթքների ինքնագնահատում կատարել։ Այդպես նրանք կհրավիրեն Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի իրենց իմանալ, թե Փրկչի ուսմունքներն ու օրինակը ինչպես կարող են օգնել լավացնել իրենց անձնական աղոթքները։

Գնահատեք 1-ից 5 միավորով, որում 5-ն ամենաբարձրն է․

  • Ես ամեն օր աղոթում եմ։

  • Երբ աղոթում եմ, ես հաղորդակցվում եմ Երկնային Հոր հետ և Նրան մոտ եմ զգում։

  • Ես իմ անձնական աղոթքները լավացնելու ցանկություն եմ զգում։

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե իմաստալից աղոթք անելու ինչ տարածված դժվարություններ կան․ օրինակ՝ աղոթքի համար ժամանակ հատկացնելը, իմանալ՝ ինչ ասել, ստանալ պատասխաններ կամ այլ դժվարություններ։ Հետո, երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունները, կարող են լուծումներ փնտրել։

Երբ շարունակեք ուսումնասիրել 3 Նեփի 18 գլուխը, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ կարող եք անել ձեր անձնական աղոթքները լավացնելու համար։ Երբ ձգտեք լավացնել ձեր աղոթքները, հետևեք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին։

Փրկչի ուսմունքներն աղոթքի մասին

Կարդացեք 3 Նեփի 18․15, 18–23 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Փրկիչն աղոթքի մասին։ Կարող եք 3 Նեփի 13․5–13 հատվածներում կարդալ նաև Փրկչի ցուցումներն աղոթքի մասին, որոնք նա տվել էր տաճարի Իր քարոզում։

Ուսանողները կարող են գրատախտակին ավարտել հետևյալ նախադասությունը․

  • Ես կարող եմ հետևել աղոթքի մասին Փրկչի ուսմունքներին, եթե …

Բավարար ժամանակ հատկացրեք Փրկչի ուսմունքները քննարկելու համար։ Թույլ տվեք, որ քննարկումը ծավալվի այն ուղղությամբ, ինչի քննարկման կարիքն ունեն ուսանողները։ Օրինակ՝ դասարանը կարող է խոսել այն մասին, թե ինչպես է աղոթքն օգնում մեզ դիմակայել գայթակղությանը, օրհնում ընտանիքները, կամ ինչպես կարող ենք աղոթքով օրհնություններ խնդրել։ Աղոթքի մասին Փրկչի ավելի շատ ուսմունքներ կարող եք ուսումնասիրել Ղուկաս 11․1–13 հատվածներում։

Քննարկման համար կարող եք օգտագործել նաև «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված ելույթներից մի քանիսը։

  • Ըստ ձեզ՝ աղոթքի մասին Հիսուսի ուսմունքներից որո՞նք կարող են ամենաշատն օգնել ձեզ։ Ինչո՞ւ։

Փրկչի աղոթելու օրինակը

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լսեիք, որ Փրկիչն աղոթում է ձեզ համար։ Ըստ ձեզ՝ Նա ինչի համար կաղոթեր ձեր համար։ Մտածեք, թե ինչ զգացողություններ կունենայիք, և ինչպես դրանք կազդեին ձեր սեփական աղոթքների վրա։

Կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կարդալ հատվածների հետևյալ խմբերից մեկը և ներկայացնել դրանք։

Օգնեք ուսանողների տեսնել, թե ում էր աղոթում Հիսուսը, ում համար էր աղոթում, ինչի համար էր աղոթում, ինչու էր աղոթում, ինչպիսի մոտեցում ուներ աղոթքում և այլն։ Որպես դա անելու եղանակներից մեկը, հանձնարարեք ուսանողներին պատասխանել «Ո՞վ» «Ի՞նչ»: «Ինչո՞ւ» և «Ինչպե՞ս» հարցերին։

Երբ քննարկեք, թե ինչու էր Հիսուսն աղոթում, կարող եք օգնել ուսանողներին տեսնել, որ Հիսուսի աղոթելու պատճառներից մեկը Իր Հոր հետ զրուցելն էր, որին Նա սիրում էր։

Կարող եք ցուցադրել «Աշակերտները ծառայում են, իսկ Հիսուս Քրիստոսն աղոթում է մարդկանց համար» տեսանյութի 3:05–7:18 հատվածը (տե՛ս ChurchofJesusChrist.org կայքում) և առաջարկել ուսանողներին զուգահեռ հետևել հատվածներին 3 Նեփի 19 գլխում։

Առաջարկեք ուսանողներին ավարտել գրատախտակին գրված հետևյալ նախադասությունը․

  • Ես կարող եմ հետևել Փրկչի աղոթքի օրինակին, եթե …

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Փրկիչն ինչ է զգում ձեր հանդեպ։

  • Ըստ ձեզ՝ Նրա օրինակին հետևելն ինչպե՞ս կարող է փոխել ձեր աղոթքները։

Մեր անձնական աղոթքները

Օգնեք ուսանողներին մտածել, թե աղոթքի հետ կապված ինչ կարևոր փորձառություններ են ունեցել։ Ուսանողները կարող են մտածել, թե երբ են աղոթել գայթակղությանը դիմակայելու կամ որևէ դժվարություն հաղթահարելու օգնության համար։ Նրանք կարող են մտածել, թե երբ է իրենց ընտանիքն օրհնվել աղոթքի միջոցով, երբ են ինչ-որ մեկի համար աղոթել կամ երբ են օրհնություններ խնդրել։ Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե աղոթքն ինչպես է օրհնել իրենց։ Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն անձնական կամ սուրբ փորձառություններով։

Ուսանողների հետ կիսվեք, թե ինչպես եք դուք օրհնվել, երբ հետևել եք Փրկչի օրինակին ու աղոթքի մասին Նրա ուսմունքներին։ Վերադարձեք գրատախտակին գրված ավարտված նախադասություններին և քննարկեք, թե Փրկչի ուսմունքներն ու օրինակն ինչպես կարող են օգնել աղոթքի հետ կապված վերոնշյալ դժվարություններում։

Ընտրեք Փրկչի ուսմունքներից առնվազն մեկը կամ որևէ բան, որի օրինակն էր Նա հանդիսացել աղոթքում, և որը կարող եք ներառել ձեր անձնական աղոթքներում։ Հիշեցում ստեղծեք և սկսեք այսօր գործել ըստ դրա։ Դա անելիս նկատեք, թե ինչպես է այն օգնում, որ ձեր աղոթքներն ավելի իմաստալից լինեն, և ինչպես է ազդում Երկնային Հոր հետ ձեր հարաբերության վրա։

Կարող եք այսօր ձեր սովորածից որոշ բաներ ավելացնել ձեր օրագրի «Սովորել Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի գլխում» վերնագրի տակ։

Կարող եք ուսանողներին առաջարկել լրացնել իրենց օրագրի «Սովորել Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի գլխում» բաժինը։