Սեմինարիա
Մոսիա 5.1–5. Այլևս չկա ցանկություն չարիք գործելու


«Մոսիա 5.1–5. Այլևս չկա ցանկություն չարիք գործելու», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 5.1–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 5.1–5

Այլևս չկա ցանկություն չարիք գործելու

Նկար
Բենիամին թագավորը դիմում է իր ժողովրդին

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք անհրաժեշտություն զգալ կատարելու փոփոխություններ կամ դեպի լավը փոխելու այն, ինչ անում ենք: Բենիամին թագավորի ժողովուրդն այդպես էր զգում, երբ լսում էր նրա խոսքը Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչից է նա մեզ փրկում: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել Տիրոջ օգնությամբ փոխվելու կամ փոխվելը շարունակելու ձեր ցանկությունը:

Գործեք Փրկչի ուսմունքներով: Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր ճշմարիտ վարդապետություն և սկզբունքներ, որպեսզի մեր կյանքերը դեպի լավը փոխվեն: Անընդհատ փնտրեք հնարավորություններ՝ հորդորելու ուսանողներին կատարել արդյունավետ և արդար գործողություններ՝ հիմնվելով Նրա ուսմունքների վրա: Յուրաքանչյուր ուսանողի գործողություն կարող է տարբեր լինել, բայց Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց որոշել, թե ինչ կարող են անել Փրկչին հետևելու համար:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե որն է պատճառը, որ ցանկանում են ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դառնալ Հիսուս Քրիստոսի նման

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող պատկերները կամ առկայության դեպքում առարկաներից մի քանիսը բերել դասարան: Ապա օգտագործեք նմանատիպ հարցեր, որոնցով կօգնեք ուսանողներին մտածել, թե առարկաների փոխակերպումներն ինչպես կարող են համեմատվել մեզ հետ, երբ մենք փոխվում և ավելի ենք նմանվում Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:

Նկար
սառույցի խորանարդիկներ, ջուր և գոլորշի
Նկար
ածուխ
  • Ո՞րն է այս առարկաների փոփոխության պատճառը:

  • Որո՞նք են մարդկանց փոխվելու պատճառները:

  • Այն, թե Տերն ինչպես է փոխում մեր սրտերը, ինչո՞վ է նման կամ տարբեր այն բանից, թե ինչպես են փոխվում այդ առարկաները:

Կարող եք այդ խոսքերը ցուցադրել կամ գրել գրատախտակին: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե այդ խոսքերը որքանով են կիրառելի իրենց համար:

  • Ես ցանկանում եմ, որ Տերն օգնի ինձ ավելի լավը դառնալ:

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչու են այդպես կարծում: Կարող են խորհել նաև այն եղանակների մասին, որոնցով հնարավոր է՝ Տերը նախկինում օգնել է նրանց:

Մոսիա 5 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու կցանկանայիք փնտրել Տիրոջ օգնությունը դեպի լավը փոխվելու համար:

Զգացեք սրտի փոփոխությունը

Երբ Բենիամին թագավորն ավարտեց իր խոսքը ժողովրդի հետ, նա ցանկանում էր իմանալ՝ արդյոք նրանք «հավատացել են այն խոսքերին, որոնք նա խոսել էր նրանց հետ» (Մոսիա 5.1):

Կարդացեք Մոսիա 5.1–5 հատվածը՝ տեսնելու, թե ինչպես էին նրանք պատասխանել: Օգտակար կլլինի իմանալ, որ հակում բառը նշանակում է մարդու միտումը կամ հակվածությունը ինչ-որ բանի: Կարող եք դիտել նաև «Բենիամին թագավորի ժողովուրդն ուխտ է անում» տեսանյութի 0:00-1:37 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածները, կարող եք առաջարկել, որ իրենց օրագրերում արտագրեն և լրացնեն ստորև ներկայացված աղյուսակը: Կամ ուսանողները կարող են կարդալ հատվածները և նշել այն, ինչ կգտնեն իրենց սուրբ գրություններում: Օրինակ՝ ուսանողները կարող են շրջանի մեջ վերցնել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես են փոխվում և ընդգծել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչն էր ստիպում մարդկանց փոխվել:

Ինչպես փոխվեցին մարդիկ

Ինչը ստիպեց մարդկանց փոխվել

Ինչպես փոխվեցին մարդիկ

Ինչը ստիպեց մարդկանց փոխվել

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց գտածով: Առաջարկեք ուսանողներին ամփոփել իրենց սովորած սկզբունքները: Ստորև ներկայացված վարժությունը դա անելու եղանակներից մեկն է:

Ավարտեք հետևյալ արտահայտությունը Մոսիա 5.1–5 հատվածի հիման վրա:

Երբ մեր սրտերը փոխվում են Տիրոջ Հոգու շնորհիվ, մենք …

Ուսանողները կարող են նախադասությունը տարբեր ձևերով ավարտել: Ահա մի քանի հնարավոր տարբերակներ. Երբ մեր սրտերը փոխվում են Տիրոջ Հոգու շնորհիվ, մենք …

  • կորցնում ենք չարիք գործելու ցանկությունը և շարունակաբար բարիք գործելու ցանկություն ենք ձեռք բերում:

  • ուրախություն ենք զգում:

  • պատրաստ ենք պատվիրաններին հնազանդվելու ուխտեր կապել:

Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել գրատախտակին թվարկել սկզբունքները և գրանցել դրանք իրենց սուրբ գրքերում: Օգտագործեք ստորև ներկայացված հարցերից մի քանիսը կամ բոլորը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ իրենց բացահայտած ճշմարտությունների կարևորությունը և խորհել դրա շուրջ:

Կարևոր է հասկանալ, որ թեև Բենիամին թագավորի ժողովուրդն «այլևս հակում [կամ հակվածություն] չուներ չարիք գործելու» (Մոսիա 5.2), դա չի նշանակում, որ նրանք երբևէ մեղք չգործեցին: Ավելի շուտ Տերը փոխեց նրանց սրտերը, որպեսզի անկեղծորեն ցանկանան բարիք գործել ու խուսափեն մեղանչելուց:

  • Ե՞րբ եք «շարունակաբար բարիք գործելու» ուժեղ ցանկություն զգացել, ինչպես Բենիամին թագավորի ժողովուրդն էր զգում: Ի՞նչն է օգնել ձեզ այդպես զգալ:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ մեզնից շատերը ոչ միշտ են այդպես զգում:

  • Ըստ ձեզ՝ մարդն ի՞նչ կարող է անել ավելի հաճախ այդպես զգալու համար:

Հասկանալ փոփոխությունը

Կարող եք Մոսիա 5.3 հատվածում նշել «Աստծո անսահման բարությամբ» արտահայտությունը: Բենիամին թագավորի ժողովրդի սրտերում տեղի ունեցած փոփոխությունն իսկապես հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ փոխվել:

Քույր Վենդի Վ. Նելսոնը բացատրել է.

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացված խոսքերը և ուսանողներին առաջարկել գտնել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք տպավորում են իրենց:

Նկար
Քույր Վենդի Վ. Նելսոն

Փրկիչն է փոփոխության բարձրագույն և միակ ճշմարիտ ու կենդանի միջնորդը: Նա բոլոր փոփոխությունների աղբյուրն է: … Նա ցույց կտա քո լավագույն կողմը, երբ դառնաս դեպի Նա: Ի դեպ, Նա կփրկի քո հոգու խորքում թաքնված ամենանուրբ գծերը: …

… Նա սիրում է քեզ: Նա սիրում է փոխվելու քո ջանքերը:

Նա ցանկանում է, որ փոխվես, որպեսզի ժամանակի ընթացքում ամբողջությամբ հանես բնական մարդուն, փոխվես սրտով, փոխես էությունդ: Հիսուս Քրիստոսն արեց այդ բոլորը, որպեսզի դու կարողանաս փոխվե՛լ: Նա քո Փրկիչն է ու իմ Փրկիչը:

Եվ երբ մենք եռանդունորեն ու հետևողականորեն խնդրենք, որ Նրա անսահման ու քավող զոհաբերության զորությունը կիրառվի մեր կյանքում, Նրա բարձրագույն բժշկումը մեզնից յուրաքանչյուրի կյանքում կբերի այն բարձրագույն փոփոխությունը, որին մենք այդքան ձգտում ենք (Վենդի Վ. Նելսոն, «Փոփոխությունը միշտ է հնարավորություն» [Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաք, 7-ը ապրիլի, 1998թ.], 10 speeches.byu.edu):

  • Ըստ քույր Նելսոնի՝ Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել, որպեսզի օգնի մեզ փոխվել:

  • Ի՞նչ սովորեցիք, ո՞րն է փոխվելու մեջ ձեր դերը:

Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ծանոթ որևէ մեկի մասին, ով փոխվել է Հիսուս Քրիստոսի օգնությամբ: «Սրտի փոփոխություն» տեսանյութից (4:39) կարող եք կիսվել Էվերի օրինակով. տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Օգտակար կլինի նաև, եթե կիսվեք ձեզ ծանոթ որևէ մեկի մասին, ով փոխվել է:

Հետո ուսանողներին հետևյալ հարցերի նման հարցեր տվեք.

  • Տերն ինչպե՞ս օգնեց այդ մարդուն:

  • Այս մարդն ի՞նչ անհատական ջանքեր է գործադրել փոխվելու համար:

  • Ըստ ձեզ՝ այդ փոփոխություններն ինչո՞ւ են մեծ ուրախություն բերում:

Դարձրեք փոփոխությունը հարատև

Ձեր ուսումնասիրությունն ավարտելու համար մտածեք ձեր կյանքի և այն մասին, թե ինչ առաջընթաց ունեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ճանապարհին: Ինչ եք կարծում, Սուրբ Հոգին ի՞նչ կցանկանար, որ անեիք ձեր սովորածի և զգացածի արդյունքում:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տերը Սուրբ Հոգու միջոցով կօգնի ուսանողներին փոխվել ու ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: