Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 10. Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի


«Գնահատեք ձեր գիտելիքները 10․ Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի

Նկար
մարդը կարդում է Մորմոնի Գիրքը

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին և ամրապնդել ձեր դարձը։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել, թե ինչ առաջընթաց և աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ այս տարի կատարած ուսումնասիրության ընթացքում:

Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունը

Անցած տարվա ընթացքում սեմինարիայում դուք ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը․ Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք մի քանի բան բացատրել ձեր սովորածից և զգացածից և գնահատել, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ ավելի շատ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Ի՞նչ եք զգում Մորմոնի Գրքի վերաբերյալ։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ առաջարկել է մտածել երեք հարցերի մասին, որոնք կապված են Մորմոնի Գրքի հետ.

Առաջինը՝ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի: Երկրորդը՝ դուք ի՞նչ չէիք իմանա։ Եվ երրորդը՝ դուք ի՞նչ չէիք ունենա։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս գրքի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2017 թ, 61)

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ինչպե՞ս կպատասխանեք նախագահ Նելսոնի յուրաքանչյուր հարցին:

    • Այս տարվա ընթացքում Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է ազդել գրքի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Ի՞նչ եք իմանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է Մորմոնի Գրքի հիմնական դերերից մեկը.

Ինչ-որ զորավոր բան է կատարվում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս գրքի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2017, 61)

Մի պահ մտածեք, թե ինչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ այս տարվա ընթացքում ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը: Դուք կարող եք վերանայել ձեր սուրբ գրությունները և ուսումնասիրել ձեր օրագրում գրված Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները, որոնք դուք հավանաբար նշել եք կամ գրանցել եք տարվա ընթացքում: Ձեր օրագրում նշեք երեք կամ չորս ճշմարտություն, որոնք առավել նշանակալից էին ձեզ համար:

Սուրբ գրություններից գտեք առնվազն մեկ հատված, որը հաստատում է ձեր օրագրում թվարկած յուրաքանչյուր ճշմարտություն: Գրեք սուրբ գրության հղումը յուրաքանչյուր ճշմարտության կողքին և բացատրեք, թե ինչպես կարող եք օգտագործել սուրբ գրության հատվածն այդ ճշմարտությունն ուսուցանելու համար:

Անհրաժեշտության դեպքում կարող եք վերանայել սուրբ գրության հետևյալ հատվածները.

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Նշեք առնվազն երկու ճշմարտություն, որ դուք սովորել եք Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության ընթացքում:

    • Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ ճշմարտությունները։

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն ազդել ձեր ապրելակերպի վրա:

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–44) հետևյալ խոսքերը և փնտրեք, թե ինչ է նա ուսուցանել Մորմոնի Գրքի զորության մասին.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

© 1998 Դեյվիդ Լինդսլի

Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների։ (Մորմոնի Գրքի նախաբան, տես նաև Եկեղեցու պատմություն, 4․461)

«Ապրել այդ ցուցումներով» նշանակում է ապրել Մորմոնի Գրքում պարունակվող սկզբունքներով և ուսմունքներով: Մի պահ մտածեք, թե Մորմոնի Գրքից ձեր սովորածն ինչպես է ազդել ձեր մտքերի, վերաբերմունքի կամ գործողությունների վրա։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

    • Հատկապես ո՞ր ուսմունքներն եք դուք կարողացել կիրառել Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունից:

    • Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ Մորմոնի Գիրքը կանոնավոր կերպով ուսումնասիրելիս: