Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»


«Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5. Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5

«Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»

Նկար
պատանին աղոթում է

Մորոնի 10.1–7 հատվածների ձեր ուսումնասիրության ժամանակ դուք իմացաք, որ, հարցնելով Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատքով առ Քրիստոս, մենք կարող ենք իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է Սուրբ Հոգու զորությամբ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մորոնի 10.4–5 հատվածների վարդապետության սերտման հղումն ու սուրբգրային հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Մտապահեք և բացատրեք

Վարժվեք մտապահել վարդապետության սերտման այս հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը՝ անհատապես մտապահելով հետևյալ հատվածներից յուրաքանչյուրը: Այսպես մի քանի անգամ անելուց հետո փորձեք կրկնել ամբողջ հղումը և սուրբգրային արտահայտությունը հիշողությամբ: Փորձեք կրկնել այս արտահայտությունն ու հղումն օրվա ընթացքում մի քանի անգամ:

  • Մորոնի 10.4–5

  • «Խնդրեք մաքուր սրտով,

  • Անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս: …

  • Եվ Սուրբ Հոգու զորությամբ

  • Դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին։

    • Ի՞նչ կարող է անել մարդը, որպեսզի վկայություն ձեռք բերի այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Գործնական կիրառում

Մի քանի րոպե տրամադրեք՝ կրկնելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ կարդալով «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023):

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքն է ձեզ համար առավել նշանակալից: Ինչո՞ւ։

Պատկերացրեք, որ հետևյալ իրավիճակը ներկայացված է Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի «Հարցեր և պատասխաններ» բաժնում: Օրինակը տեսնելու համար կարդացեք ամսագրի վերջին համարը ChurchofJesusChrist.org կայքում։

  • «Ես իմ կյանքի մեծ մասը եղել եմ Եկեղեցու անդամ: Ես փորձում եմ պահել պատվիրանները, կարդում եմ իմ սուրբ գրությունները, աղոթում եմ և գնում եմ Եկեղեցի: Ես լսում եմ, որ ուրիշները կիսվում են Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին իմանալու իրենց փորձառություններով: Ինչո՞ւ Աստված ինձ նման փորձառություն չի տվել»:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին։

    • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքի մասին առաջին հերթին խորհուրդ կտաք մտածել այդ մարդուն: Ինչո՞ւ։

    • Ինչպե՞ս կարող է Մորոնի 10.4–5 հատվածներում ուսուցանվող վարդապետությունն օգնել ձեզ այդ իրավիճակում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ խորհել այն մասին, թե ինչպես կարող են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգնել մարդուն տվյալ իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Մորոնի 10.4–5 հատվածների ո՞ր բառերը կամ արտահայտությունները խորհուրդ կտաք այդ մարդուն ավելի լավ ուսումնասիրել և ընկալել: Ինչո՞ւ։

  • Որո՞նք են աստվածայնորեն սահմանված այն աղբյուրները, որոնք կարող են օգնել այդ մարդուն անձնական վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Գործեք հավատքով

  • Ինչպե՞ս կարելի էր այդ իրավիճակում գործնականում կիրառել Մորոնի 10.4–5 հատվածների Մորոնիի որոշ հրավերները։ Ինչպե՞ս են դրանք կապված հավատքով գործելու հետ:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Աստծո, Իր զավակների հետ Նրա հաղորդակցման եղանակի և Նրա տեսանկյան մասին ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել մարդուն այս իրավիճակում:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին։

    • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մորոնի 10.4–5 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ գտնելու այլ հարցերի պատասխանները, որոնք կապված չեն Մորմոնի Գրքի հետ: