Սեմինարիա
Ալմա 34.17–41. Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար


«Ալմա 34.17–41. Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Ալմա 34.17–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 34.17–41

Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար

Նկար
ավազի ժամացույց

Երբևէ մտածե՞լ եք, թե այս կյանքից հետո ինչպիսին կլինի Երկնային Հոր հետ հանդիպումը։ Ամուղեկը հիշեցնում էր զորամացիներին, որ «այս կյանքը ժամանակ է … Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար» (Ալմա 34.32) և աղերսում էր նրանց չհետաձգել իրենց ապաշխարության օրը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու ձեր ջանքերում։

Նախապատրաստման կարևորությունը

Մտածեք ձեր կյանքում տեղի ունեցած որևէ բանի մասին, որին պետք է պատրաստվեիք, օրինակ՝ քննության, համերգի կամ սպորտային իրադարձության։

  • Ի՞նչ ռազմավարություններ եք օգտագործել նախապատրաստվելու համար։

  • Ի՞նչն է դժվարացրել կամ կարող է դժվարացնել նախապատրաստումը։

Հիշեք, որ Ալման և Ամուղեկը քարոզում էին մի խումբ զորամացիների, որոնց աղքատության պատճառով վտարել էին իրենց ժողովարաններից։ Այդ զորամացիները նախկինում չէին հավատում Հիսուս Քրիստոսին (տես Ալմա 31.16), իսկ Ալման ու Ամուղեկը հորդորում էին նրանց իրենց սրտում տեղ բացել, որպեսզի Փրկչի մասին վկայությունն աճի (տես Ալմա 32.27–28, 34.4–6)։ Այս մարդկանց ուսուցանելիս Ամուղեկը կիսվեց մի բանով, որին բոլորս պետք է պատրաստվենք։

Կարդացեք Ալմա 34.32 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ուսուցանում Ամուղեկը։

Ամուղեկի ուսմունքներից մենք սովորում ենք, որ այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար։

  • Ի՞նչ մոտեցումներ և պահվածք կակնկալեք այն մարդուց, որը պատրաստվում է հանդիպել Աստծուն։

Մի պահ խորհեք Աստծո ներկայությանը վերադառնալու ձեր զգացմունքների մասին։ Մտածեք՝ արդյոք ձգտում եք արժանապատվորեն վերադառնալ Նրա ներկայություն, և ինչը կարող է շեղել ձեզ այդ նպատակից։ Ուսումնասիրությունը շարունակելիս մտածեք, թե Ալմա 34 գլխի ուսմունքներն ինչ եղանակներով կարող եք կիրառել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք Աստծո հետ հանդիպմանը։

Ինչպես կարող ենք պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը

Ալմա 34 գլխում ներկայացվող Ամուղեկի ուսմունքներից շատերն օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք հիմա պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։

Ուսումնասիրելու համար ընտրեք հատվածների հետևյալ խմբերից առնվազն երեքը և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել մեզ պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Ուսումնասիրության համար ընտրած հատվածների խմբերից երեքի համար պատասխանեք հետևյալ հարցերին․

    • Ի՞նչ էր արել Ամուղեկն այդ հատվածներում, որը կարող է օգնել ձեզ պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։

    • Այս ուսմունքներին հետևելով, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ ավելի պատրաստված լինել՝ արժանապատվորեն վերադառնալու Աստծո ներկայություն։

    • Ձեր ուսումնասիրած հատվածներից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության ու ցանկությունների մասին։

Մի հետաձգեք ձեր ապաշխարությունը

Մեջբերեք Ամուղեկի խոսքերը հատված 33-ում․ «մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ»։ Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս արտահայտությունը։

  • Ինչո՞ւ կարող է որոշ մարդկանց համար գայթակղիչ լինել ապաշխարության հետաձգումը։

Կարդացեք Ալմա 34.33–35 հատվածները և փնտրեք, թե ինչո՞ւ էր Ամուղեկը հորդորում, որ չհետաձգենք մեր ապաշխարությունը։

Մեզ ուսուցանվել է, որ ապաշխարության կարելի է հասնել հոգիների աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138.31, 33, 58)։ Բայց սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեներն ընդգծել են, թե որքան կարևոր է, որ մահկանացու կյանքում ապաշխարենք։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մելվին Ջ. Բալլարդը [1873–1939] այսպես է ուղղորդել․

Շատ ավելի հեշտ է հաղթահարել և ծառայել Տիրոջը, երբ մարմինը և հոգին համակցված են որպես մեկ։ Սա է այն ժամանակը, երբ մարդիկ ավելի ճկուն և ընկալունակ են։ … Այս կյանքն ապաշխարելու ժամանակն է: (Մելվին Ջ․ Բալլարդ․ Արդարակեցության խաչակիրը (1966), 212–13, մեջբերվել է Դալլին Հ. Օուքսի «Ապաշխարությամբ մաքրագործված» ելույթում, Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 94)

  • 33–35 հատվածները և այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե ինչու չպետք է հետաձգենք մեր ապաշխարությունը։

Ապաշխարությունը կարևոր քայլ է, երբ պատրաստվում եք վերադառնալ Աստծո ներկայություն։ Հիշեք, որ Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ձգտում են ապաշխարել, նույնիսկ երբ նրանք դժվարանում են որոշակի մեղքեր հաղթահարել։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Երբեմն մեր ապաշխարության ընթացքում՝ ավելի Քրիստոսանման դառնալու մեր ամենօրյա ջանքերում, մենք անընդհատ մաքառումների մեջ ենք հայտնվում նույն դժվարությունների հետ: …. Մի հուսահատվեք: Եթե ձգտում և աշխատում եք ապաշխարել, դուք ապաշխարելու գործընթացում եք: (Նիլ Լ. Անդերսեն, «Ապաշխարեք …. (որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2009 թ․, 41)

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ինչո՞վ կարող եք կիսվել Ալմա 34.30–38 հատվածներում ներկայացված Ամուղեկի ուսմունքներից, որը կարող է օգնել մեկին, ով հակված է սպասել և կյանքի ավելի ուշ շրջանում ապաշխարել ու փոխվել։

    • Ըստ ձեզ՝ ապաշխարությունն ինչո՞ւ է կարևոր, անկախ այն բանից, որ այդ մարդը գուցե պատճառներ ունենա չապաշխարելու։

    • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է խրախուսել այդ մարդուն շուտ և հաճախ ապաշխարել։

Մտածեք, թե այսօր ինչ սովորեցիք և զգացիք Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու և ապաշխարությունը չհետաձգելու մասին։ Մտածեք, թե ինչ գործողություններ եք ցանկանում ձեռնարկել այսօրվա ձեր ուսումնասիրության արդյունքում։ Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում: