Սեմինարիա
Ալմա 33․ Ուսուցանել Փրկչի ավետարանը


«Ալմա 33․ Ուսուցանել Փրկչի ավետարանը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 33

Ուսուցանել Փրկչի ավետարանը

Նկար
աշակերտն ուսուցանում է սեմինարիայի դասին

Երբևէ ունեցե՞լ եք Տիրոջն ավելի մոտ լինելու և հետևելու ցանկություն, բայց չեք իմացել ինչ անել։ Զորամացիների մեջ ապրող աղքատները մարգարե Ալմային հարցրին, թե ինչպես «պետք է սկսեն գործադրել իրենց հավատքը» (Ալմա 33.1)։ Կարևոր է, որ Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտները հասկանան Ալմայի պատասխանը։ Այս դասը կարող է խորացնել ձեր ընկալումն այն քայլերի մասին, որոնք կարող եք ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելու համար։

Ավետարանի հարցերը

  • Եթե Աստծո մարգարեին մեկ կամ երկու հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կցանկանայիք իմանալ։ Ինչո՞ւ։

Ալմա 32 գլխում մարգարե Ալման զորամացիներին հրավիրել էր ամրապնդելու իրենց վկայությունները՝ իրենց սրտերում սնուցելով Աստծո խոսքը։ Նրանք պատասխանել էին՝ ուղղելով նրան մի քանի կարևոր հարց։

Կարդացեք Ալմա 33.1 հատվածը և փնտրեք, թե նրանք ինչ հարցեր էին տվել մարգարեին։

  • Ի՞նչ եք կարծում, այսօր պատանիներն ինչպե՞ս կարող են վերաձևակերպել «ինչ ձևով նրանք պետք է սկսեն գործադրել իրենց հավատքը» հարցը։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին՝ հիմնվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր իմացածի վրա։

Հավատք գործադրելն ավելին է, քան պարզապես Հիսուս Քրիստոսին հավատալը։ Մենք հավատք ենք գործադրում, երբ անում ենք այն, ինչ Փրկիչը խնդրում է և նպատակաուղղված ձգտում ենք հետևել Նրան։ Ալման զորամացիների հարցին պատասխանեց՝ ուսուցանելով նրանց բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող ենք գործադրել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ալմայի պատասխանից ընտրեք հետևյալ երեք տարբերակներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ։ Պատրաստվեք այնպես, կարծես ձեր ընտրած տարբերակի մասին հինգից յոթ րոպե տևողությամբ դաս եք ուսուցանելու։ Կարող եք մտածել ձեզ ծանոթ մի մարդու մասին և այնպես պատրաստվել, կարծես նրա հետ եք դասն անցկացնելու։ Կարող եք օգտագործել «Դասի նախապատրաստման գաղափարներ» բաժնում նշված գաղափարները, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել։

Որոշ նյութեր, որոնք կարող են օգնել ձեզ, կարող եք գտնել նաև դասի վերջում ներկայացված «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում։

Տարբերակ 1․ Մենք կարող ենք Աստծո հանդեպ հավատք գործադրել՝ աղոթքով Նրան երկրպագելու միջոցով Ալմա 33.3–11

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Ալմա 34.17–27

Տարբերակ 2․ Մենք կարող ենք հավատք գործադրել՝ Աստծո Որդուն հավատալու միջոցով Ալմա 33.12–18

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Հովհաննես 3.16, 2 Նեփի 2.6–8

Տարբերակ 3․ Մենք կարող ենք հավատք գործադրել բժշկման համար Հիսուս Քրիստոսին դիմելու միջոցով Ալմա 33.18–23

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Թվոց 21.4–9, Հելաման 8.14–15

Դասի նախապատրաստման գաղափարներ

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 33. Ուսուցանել Փրկչի ավետարանը»

Ո՞ր տարբերակն եք ընտրել ուսումնասիրության համար։

Կարող եք օգտագործել հետևյալ հուշումներից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ պատրաստել դասի ծրագիրը։

Հատվածներից վերցված հիմնական արտահայտություններ, որոնք դուք կարող եք առաջարկել նրանց, ում ուսուցանում եք, և որոնք կարող են նշել․

Այն, ինչ այս հատվածները կարող են օգնել հասկանալ կամ զգալ նրանց, ում ուսուցանում եք՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ․

Այն ազդեցությունը, որ այս ճշմարտությունը կարող է ունենալ նրանց կյանքում, ում ուսուցանում եք․

Առարկայական դասեր կամ այս ճշմարտությամբ ապրող մարդկանց օրինակներ․

Հարցեր, որոնք տալով նրանց, ում ուսուցանում եք, կօգնեք խորհել այն բանի շուրջ, թե ինչ էր ուսուցանում Ալման․

Փորձառություններ, որոնք ունեցել եք Ալմայի ուսուցանած ճշմարտությունների առումով․

Լրացուցիչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը․

Այն, ինչ ելնելով ձեր սովորածից կառաջարկեք անել նրանց, ում ուսուցանում եք.

Աղոթքով մտածեք, թե ինչպես կկիսվեք ձեր սովորածով այն մարդու հետ, որի մասին մտածել եք այս դասը պատրաստելիս։

  1. Կազմեք ձեր ուսումնական նյութի ծրագիրը՝ ներառելով մանրամասներ այն ուսուցանելու վերաբերյալ։ Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք այսօր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու շնորհիվ։

    • Այդ մասին դաս պատրաստելն ինչպե՞ս օգնեց ձեզ ձեռք բերել այդ գաղափարները։