Սեմինարիա
Ալմա 31.1–11․ «Աստծո խոսքի ուժը»


«Ալմա 31.1–11․ «Աստծո խոսքի ուժը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 31.1–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 31.1–11

«Աստծո խոսքի ուժը»

Նկար
միսիոներներն ուսուցանում են սուրբ գրություններից

Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ դուք ձեզ հեռու զգաք Փրկչից։ Ի՞նչն է օգնում ձեզ ավելի մոտ զգալ Նրան։ Լսելով, որ զորամացիներն «ընկել էին մեծ սխալների մեջ» (Ալմա 31.9)՝ Ալման որոշեց Աստծո խոսքի զորությամբ հրավիրել նրանց վերադառնալ դեպի Հիսուս Քրիստոսը։ Այս դասը կօգնի ձեզ ապավինել Աստծո խոսքի զորությանը՝ հավատարիմ մնալու Հիսուս Քրիստոսին։

Շեղում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է մի հետազոտության արդյունքներով այն մասին, թե որքան դժվար է ուղիղ գծով քայլել, երբ տեսանելի ուղենշաններ չունենք։ Թեև հետազոտական փորձին մասնակցած շատ մարդիկ կարծում էին, թե հաջողությամբ են անցել, սակայն արդյունքները ցույց տվեցին, որ «առանց հուսալի ուղենշանների մենք շեղվում ենք ուղղությունից» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենօրյա վերականգնում», Լիահոնա, նոյեմբեր, 2021 թ․, 77)։ Կարող եք դիտել «Ամենօրյա վերականգնում» տեսանյութի 1:40–3:25 հատվածը (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում) և մտածել, թե հոգևոր առումով այն ինչպես կարող է առնչվել մեր կյանքին։

  • Սա ինչպես կարող է հոգևոր առումով մեզ առնչվել։

Ալմա 31–35 հատվածում կծանոթանաք զորամացիներին, որոնք ինչ-որ ժամանակ հավատում էին Հիսուս Քրիստոսին, սակայն շեղվեցին իրենց հավատքից։ Նախքան Ալմա 31 գլխի ուսումնասիրությունը սկսելը մտածեք, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպես է աճել։

  • Եթե մնայիք ձեր ներկայիս ուղու վրա, արդյոք կընտրեի՞ք դեպի Քրիստոս տանող ճանապարհը, թե՞ կհեռանայիք Նրանից։

Ալմայի նպատակը

Ալմա 31.1–11 հատվածներում իմանում ենք զորամացիների և այն մասին, թե ինչ ջանքեր էր գործադրում Ալման՝ հրավիրելով նրանց վերադառնալ դեպի Տերը։ Ստորև ներկայացվող գծապատկերը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես էր Ալման փորձում վերադարձնել զորամացիներին։

Սա արտագրեք ձեր օրագրում։

Կարդացեք Ալմա 31.1–4, 8–11 հատվածները և փնտրեք, թե զորամացիներն ինչպես և ինչու սկսեցին շեղվել։ Այն, ինչ կգտնեք, գրանցեք «Խնդիր» բաժնում։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ինչպե՞ս շեղվեցին զորամացիները։ Ի՞նչ խնդիրներ ստեղծեց դա։

    • Նմանատիպ ի՞նչ գործողություններ կարող են պատճառ դառնալ, որ մարդիկ շեղվեն մեր օրերում։

    Կարդացեք Ալմա 31.34 հատվածը և փնտրեք, թե ինչ նպատակ և հույս ուներ Ալման զորամացիների համար։ Դա կարող եք գրել «Նպատակ» բաժնում։

    • Մտածելով Ալմա 31.1–2 հատվածներում կարդացած Ալմայի նպատակի և նրա զգացմունքների մասին՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Ալմայի շարժառիթը։ Ինչո՞ւ է դա կարևոր։

Կարդացեք Ալմա 31.5–7, 11 հատվածները և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ ծրագիր ուներ Ալման իր նպատակի իրականացման համար։ Հատված 5-ի մոտ կարող եք նշել, որ virtue (ուժ) բառը ծագում է լատիներեն virtus բառից, որը նշանակում է ամրություն կամ զորություն (տես «Ուժ» Ավետարանի թեմաներում), իսկ փորձել բառն այս համատեքստում նշանակում է ստուգել կամ փորձարկել։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հինգ հարցերից առնվազն երեքին․

    • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «փորձել Աստծո խոսքի ուժը»։ Որտե՞ղ կարող եք գտնել Աստծո խոսքը: (Կարող եք կարդալ և համեմատել Վարդապետություն և Ուխտեր 18.2–4, 34–36, 68.4 հատվածները:)

    • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Ալմայի նպատակից և այն իրագործելու նրա ծրագրից։

    Ճշմարտություններից մեկը, որ կարող եք բացահայտել, հետևյալն է. Աստծո խոսքը մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը ուղղորդելու զորություն ունի։

    • Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որը Նրա խոսքը ձեզ համար զորավոր կամ ուժեղ է դարձնում։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այն ավելի զորավոր, «քան սուրը կամ մեկ այլ բան»: (Ալմա 31.5)

    • Աստծո խոսքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ կիսվել ավետարանով, ուղղել կեղծ գաղափարները կամ ուղղորդել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը։

    • Աստծո խոսքն ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր կյանքում։

    Ալմայից սովորածի և նախորդ հարցերից ձեր ունեցած մտորումների օգնությամբ լրացրեք «Ինչպես իրագործել նպատակը» բաժինը։

Աստծո խոսքն իմ կյանքում

Մտածեք, թե Ալմայից և զորամացիներից սովորածն ինչպես է առնչվում ձեր կյանքին։

  • Ի՞նչը կարող է ստիպել երիտասարդներին շեղվել Հիսուս Քրիստոսից։

  • Աստծո խոսքին ապավինելը ինչպե՞ս կարող է թույլ չտալ մեզ շեղվել Հիսուս Քրիստոսից կամ օգնել մեզ վերադառնալ դեպի Նա։

Մտածեք Հիսուս Քրիստոսի հետ ունեցած ձեր հարաբերության մասին։ Կա՞ ինչ-որ բան, որը ստիպում է ձեզ շեղվել Նրանից։ Ցանկանո՞ւմ եք ավելի սերտ կապ ունենալ Նրա հետ։ Աղոթքի միջոցով անհատականացված նպատակ սահմանեք, որը կօգնի ձեզ ամրապնդել ձեր կապը Նրա հետ։ Այդ նպատակը կարող է վերաբերել կամ ավելացվել ձեր՝ Երեխաների և երիտասարդների ծրագրի նպատակներին։

Ձեր օրագրում նպատակի ևս մեկ գծապատկեր նկարեք։

Գրեք ձեր նպատակը «Նպատակ» բաժնում։

«Խնդիրներ» բաժնում կարող եք գրել ցանկացած բան, որը խոչընդոտում է ձեր նպատակին։

«Ինչպես իրագործել նպատակը» բաժնում գրեք, թե ինչպես կարող եք ապավինել Աստծո խոսքի ուժին։ Գրեք, թե դա ինչպես կօգնի ձեզ հասնել ձեր նպատակին։

Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հենց այս նպատակն է անհրաժեշտ ձեր կյանքում։ Այդ նպատակի իրագործումն ինչպե՞ս կարող է ազդել Հիսուս Քրիստոսի հետ ունեցած ձեր հարաբերության վրա։

  • Ի՞նչ հատուկ գործողություններ կարող եք ձեռնարկել, որոնք կօգնեն ձեզ ապավինել Աստծո խոսքի զորությանը։ Դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ՝ հասնելու ձեր նապատակին։

  • Ո՞ր սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը կարող են խթան լինել ձեզ համար՝ աշխատելու այդ նպատակի ուղղությամբ։

  1. Երբ ավարտեք, ձեր օրագրում գրեք «ես անձնական նպատակ սահմանեցի»։ Ալմա 31.1–11 հատվածներն ուսումնասիրելու ընթացքում կարող եք գրի առնել ձեր ունեցած բոլոր գաղափարները կամ մանրամասները, որոնք խիստ անձնական չեն։