Սեմինարիա
Ալմա 30.30–60․ «Կա մի Գերագույն Ստեղծող»


«Ալմա 30.30–60․ «Կա մի Գերագույն Ստեղծող», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 30.30–60», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 30.30–60

«Կա մի Գերագույն Ստեղծող»

Նկար
մարդը նայում է գիշերային երկնքին

Ալման վկայել է․ «բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44)։ Բայց ինչո՞ւ ոչ բոլորն են ընդունում կամ խոստովանում, որ Աստծո իրական լինելու ապացույց կա։ Կորիհորը մերժում էր Աստծո գոյությունը այնքան ժամանակ, մինչև «համրությամբ զարկվեց» Աստծո զորությամբ։ Այս դասը կօգնի ձեզ ճանաչել Աստծո գոյության ապացույցները և ընտրել հավատալ Նրան։

Աստծո գոյությունը

  • Արդյո՞ք ձեր դպրոցում կամ համայնքում մարդկանց համար սովորական է իրենց շրջապատող աշխարհում Աստծո գոյության մասին ապացույցներ տեսնելը (օրինակ՝ մայրամուտին կամ աստղերին նայելիս)։

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ինչո՞ւ են նույն բաներին նայում, բայց տարբեր եզրակացություններ անում Աստծո մասին։

  • Ի՞նչը կարող է ազդել, որ մարդը կարողանա ընկալել Աստծո ներգրավվածությունն իր կյանքում։

Մտածեք, թե ինչպես կօրհնվեք, եթե կարողանաք ձեր կյանքում ավելի հստակ տեսնել Աստծուն և Նրա ներգրավվածությունը։ Այսօր ուսումնասիրելիս փորձեք ավելի լավ տեսնել Աստծո մասին ապացույցներն այն ամենում, ինչ տեսնում և զգում եք։

Կորիհորը մեղադրում է եկեղեցու ղեկավարներին

Կորիհորը՝ հակաքրիստոսը, Զարահեմլայի երկրում մեծ հաջողությամբ տարածում էր իր շողոքորթ ուղերձները (տես Ալմա 30.12, 17–18)։ Նա նաև փորձում էր ուսուցանել Ջերշոնի և Գեդեոնի ժողովուրդներին։ Այդ երկրներում Աստծուն հավատացողներն ընդդիմացան Կորիհորին և նրան բերեցին գլխավոր դատավորի ու Ալմայի՝ քահանայապետի մոտ։

Կարդացեք Ալմա 30.30–36 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Ալման արձագանքում Աստծո և Եկեղեցու վրա Կորիհորի գրոհներին։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի 3:22–5:16 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Օգտակար կլինի իմանալ, որ անարգել Աստծուն (հատված 30) նշանակում է ծաղրել Աստծուն կամ «անհարգալից, անպատիվ ձևով խոսել Աստծո և սրբազան բաների մասին», (Սուրբ գրքերի ուղեցույց, «Անարգել Աստծուն, անարգանք Աստծո հանդեպ», scriptures.ChurchofJesusChrist.orgՀագենալ բառի տակ այս հատվածներում ենթադրվում է հարստանալը։

  • Կորիհորն ինչո՞ւմ էր մեղադրում Եկեղեցու ղեկավարներին: (Տես Ալմա 30.31:)

Ալմայի վկայությունը Աստծո մասին

Երբ Ալման Կորիհորին հարցրեց՝ արդյոք նա հավատում է Աստծուն, Կորիհորն ասաց, որ չի հավատում (տես Ալմա 30.37–38

Կարդացեք Ալմա 30.39–44 հատվածները և փնտրեք, թե ինչ պատասխանեց Ալման Կորիհորին։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի 5:23–7:13 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ալմայի պատասխանի մեջ ի՞նչը հատկապես տպավորեց ձեզ։

    • Աստծո մասին ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել Ալմա 30.41, 44 հատվածներում։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    1. Թվարկեք Աստծո գոյության մասին Ալմայի թվարկած ապացույցները։

    2. Ավելացրեք բոլոր այն լրացուցիչ ապացույցները, որոնց մասին մտածում եք։

    3. Ձեր թվարկածում փնտրեք բաներ, որոնք անձամբ ձեզ օգնել են Աստծո մասին ապացույց տեսնել։ Կարող եք ձեր փորձառություններից որոշ մանրամասներ գրել։

    4. Կարող եք ձեր ցանկից նաև մեկ-երկու բան ընտրել ու կիսվել, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ մեծացնել Աստծո մասին ապացույց տեսնելու ձեր կարողությունը։

Ահա թե ինչ խորհուրդ է տվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո գոյության մասին իմանալու վերաբերյալ։

Իմացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայության դեպքում կարող եք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, սկսեք ձեր փորձառությունները Նրա հետ: Խոնարհեցրեք ինքներդ ձեզ: Աղոթեք, որ ունենաք աչքեր, որպեսզի տեսնեք Աստծո ձեռքը ձեր կյանքում և ձեզ շրջապատող աշխարհում: Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյոք Նա իրոք գոյություն ունի և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք (Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 90)։

  • Ըստ նախագահ Նելսոնի՝ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրապնդեք ձեր իմացածն այն մասին, որ Աստված իրական է ու ներկա է ձեր կյանքում։

Հավատք գործադրելու և Աստծո հետ փորձառություն ունենալու փոխարեն Կորիհորը ցանկանում էր, որ Ալման համոզի իրեն Աստծո զորության մեջ և անընդհատ մարտահրավեր էր նետում Ալմային, որ որևէ նշան ցույց տա (տես Ալմա 30.43, 45, 48

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ տարբերություն կա նախագահ Նելսոնի խորհրդին հետևող և նշան պահանջող մարդկանց միջև։

Կարդացեք Ալմա 30.48–53, 59–60 հատվածները և փնտրեք, թե Կորիհորն ինչպես համոզվեց Աստծո զորության մեջ։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի մնացած մասը՝ 7:13–11:16 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Կորիհորի փորձառությունից։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ էր մատնանշում Մորմոնը «այսպես, մենք տեսնում ենք» արտահայտությամբ հատված 60-ում։ Մտածեք, թե նույնիսկ այսօր ինչպես է դևը խաբում մարդկանց և փորձում համոզել նրանց մերժել այն, ինչն իրենց համոզմամբ ճշմարիտ է։